Փետրվարի 20-25

ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ։

Ալեքսանդր Մակեդոնացի։

Հելլենիստական աշխարհը։ / դասագիրք 91-102 էջ

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ
  1. Փիլիպոս Երկրորդը ինչպե՞ս հզորացրեց Մակեդոնիան և գրավեց Հունաստանը։
    Տարիներ շարունակ Հունաստանի առանձին քաղաք-պետությունները ձևավորում էին ռազմաքաղաքական դաշինքներ, որոնք ծառայում էին ազգակից պոլիսների միացյալ շահերին։ Այդ կառույցների անդադար իրարամերժ պայքարի արդյունքում ծնվում ու կազմալուծվում էին զանազան ալյանսներ։ Գլուխ բարձրացնող Մակեդոնիան նույնպես ուրվագծվում էր որպես լուրջ քաղաքական գործոն։ Իրավիճակը ավելի էին խորացնում տնտեսական հանգամանքները. ամբողջ հունական աշխարհը ողողված էր բազմաթիվ գործազուրկ ռամիկներով, որոնք պատրաստ էին իրենց ծառայությունները առաջարկել ցանկացած կողմին, նույնիսկ թշնամուն։ Ի լրումն ամենի, Աքեմենյան Պարսկաստանը, հունական աշխարհի վաղեմի թշնամին, օգտագործում էր ամեն հնարք պոլիսների միջև հակասությունները սրացնելու համար։
  2. Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին։
    Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-իդավադիր սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական հավակնոտ ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանիքաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։
  3. Ալեքսանդր Մակեդոնացին ինչպե՞ս հաղթեց Աքեմենյան Պարսկաստանին։
    Մ․թ․ա․ 331 թվականի ամռանը Ալեքսանդրի բանակն անցնում է Եփրատ և Տիգրիս գետերը և ճանապարհ բռնում դեպի Մարաստան։ Պարսկական բանակը Դարեհ III Աքեմենյան արքայի գլխավորությամբ, արյաց երկրի մեծ հարթավայրում սպասում էր մակեդոնական բանակի հարձակմանը։ Մ․թ․ա․ 331 թվականիհոկտեմբերի 1-ին Գավգամելա բնակավայրի շրջակայքում տեղի է ունենում Ալեքսանդրի և Դարեհի բանակների վճռական ճակատամարտը։ Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար։ Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40 հազար հետևակ և 7 հազար հեծյալ։
  4. Ի՞նչ եք հասկանում հելլենիզմ ասելով։
    Հելլենիզմը, գործնականում, հիմնականում կենտրոնացած է բազմաստվածային և անիմիստական պաշտամունքի շուրջ:
  5. Ալեքսանդրից հետո նրա տերությունը քանի պետության բաժանվեց։
    Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության բաժանումը տեղի է ունենում մ․թ․ա․ 280-ական թվականներին։ Արդյունքում՝ Մակեդոնիայի աշխարհակալության տրոհման և առհասարակ՝ Ալեքսանդրի արշավանքների հետևանքով պատմության թատերաբեմ են դուրս գալիս տասնյակ նոր պետություններ։ Դրանց թվում էին երեք խոշոր հելլենիստական պետությունները, որոնք էլ համարվում էին Մակեդոնիայի աշխարհակալության իրավահաջորդները։ Դրանք էին Պտղոմեոսյան Եգիպտոսը, Պարգամոնյան Հունաստանը և Սելևկյան կայսրությունը։ Սելևկյանների կայրությունն իր ժամանակաշրջանի հիմնական հելլենական մշակույթի կենտրոնն էր, որտեղ կենտրոնացել էին հունական քաղաքական էլիտան։ Հույն ժողովուրդը սկսեց արտագաղթել բուն Հունաստանից դեպի Սելևկյանների կայսրություն։
  6. Մագնեսիայի ճակատամարտը ի՞նչ նշանակություն ունեցավ Սելևկյան պետության համար։
    Ք. ա. 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ Սելևկյանները ծանր պարտություն կրեցին հրոմեացիներից: Ասորիքը միացվեց հայոց տերությանը: Դա Սելևկյան պետության վերջն էր:
  7. Ինչպե՞ս Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին։
    Երկիրը բզկտվում էր գահակալական կռիվներից և նրանք հրավիրեցին հայոց արքա Տիգրան Մեծին ղեկավարելու երկիրը:
  8. Որո՞նք էին հելլենիստական մշակույթի ձեռքբերումները։