Սովորողների բլոգներ

Ինեսա Արղության

Արսինե Կարապետյան

Տիգրան Բարսեղյան

Մարկ Ավագյան

Անդրանիկ Պողոսյան

Մերի Գրիգորյան

Արեն Մաթևոսյան

Սելինա Արսենյան

Ալիսա Հովհաննիսյան

Խորեն Սարգսյան

Տիգրան Խաչատրյան

Սիլվի Պետրոսյան

Նարե Մաթևոսյան

Մարիա Վաթյան

Մարիաննա Խաչատրյան

Մարիա Նահապետյան

Մարիա Մարկոսյան

Միշել Սահակյան

Դավիթ Հովհաննիսյան

Նարե Կարապետյան

Միքայել Քոչինյան

Մարկ Հարությունյան

Արտավազդ Չոբանյան

Բագրատ Սարգսյան

Գարիկ Հակոբյան 

Անգլերեն 29․04․2020

  • Նախադասությունները դարձրեք հարցական և ժխտական։
  1. Here is the bird for you.
  2.  Is here the bird for you?
  3. Here is not the bird for you.

2. It’s awful.

Is it awful?

It is not awful.

3. He is happy. 

Is he happy?

He is not happy.

4. He has got a Bird in the box. 

Has he got a Bird in the box?

He has not got a Bird in the box.

5. The Snake is hungry. 

Is the Snake hungry?

The snake is not hungry.

6. They can swim. 

Can they swim?

They can not swim.

Կազմեք նախադասություններ hand, nice, shake, close, mouth, snake, tooth բառերով:

  1. I write with my right hand.
  2. Today was a nice day.
  3. The trees are shak ing.
  4. I forgot to close the door.
  5. I burned my mouth.
  6. I`am scared of a snake.
  7. My tooth huts.
  1. Բառերը ճիշտ դասավորելով ստացեք նախադասություն։
  2. I have got a nice ball in my left hand.
  3. A bird can sing a nice song in the tree.
  4. I take an ice cream out of my bag and open it.
  5. When I am ill I am in the bed.
  6. My parents are very kind.

Դոնալդ Բիսեթ Դեյզիի ճանապարհորդությունը դեպի Ավստրալիա

Կար֊չկար, աշխարհում մի թույլ փիղ կար։ Անունն էլ՝ Դեյզի։ Ամեն օր, ճաշից հետո, եթե միայն անձրեւ չէր գալիս, նա հարմարվում էր վիթխարի կաղնու տակ, որ մի քիչ ննջի։

Ու երազում տեսնում էր, որ իբր պառկած է մի մեծ, շատ մեծ ու փափլիկ փետուրե անկողնում։

— Շատ կուզենայի իսկական փետուրե անկողին ունենալ,— մի անգամ ասաց նա ծիծեռնակներին, որոնք նստած էին կաղնու ճյուղերին։— Մի լավ կքնեի, հետո էլ վեր կկենայի ու կմեկնեի Ավստրալիա՝ տատիկիս մոտ։

— Դու շատ ծույլ ես, Դեյզի,— ասացին ծիծեռնակները։ —Ավելի լավ է՝ մի քիչ էլ քնիր։

— Իսկ եթե խլուրդը իմ այգում թունել փորեր մինչեւ Ավստրալիա՞… Ինչ լավ բան կլիներ,— շարունակեց երազել Դեյզին։

Եվ Էրնեստը (այդպես էր խլուրդի անունը) խնդրեց, որ թունել փորի։

— Ինչ հիմա՜րն ես, Դեյզի,— ասաց Էրնեստը (նա խելացի խլուրդ էր)։— Չէ՞ որ Ավստրալիան գտնվում է երկրագնդի հակառակ կողմում։ Մինչեւ այնտեղ փորելը անհնարին բան է։ Շատ հեռու է։ Ավելի լավ է՝ ցատկես։

— Ցատկե՞մ,— զարմացավ Դեյզին։

— Իհարկե,— ասաց Էրնեստը։— Եթե դու շատ բարձր ցատկես ու տասներկու ժամ շարունակ ցած չիջնես, այդ ընթացքում Երկիրը կես պտույտ կկատարի եւ Ավստրալիան ինքը կգա ճիշտ քո տակ։ Դու այդ պահին վայրէջք կկատարես ու կգնաս տատիկիդ հյուր։

— Չէ,— ասաց Դեյզին։— Ա Յ Դ Ք Ա Ն բարձր ցատկել չեմ կարողանա։ Եթե նույնիսկ մորեխը ինձ ցատկել սովորեցնի։

— Ուրեմն, կնճիթդ մտցրու գետնի մեջ ու փչիր,— ասաց Էրնեստը։— Գուցե այդ դեպքում հրթիռի պես կկարողանաս թռչել։

— Ուժեղ փչել չեմ կարողանում,— ասաց Դեյզին։— Այ, եթե իսկապես հրթիռ ունենայի… Հոպ՝ արդեն երկնքում ես, հոպ՝ նորից գետնի վրա, բայց արդեն Ավստրալիայում։ Այդ ձեւով գուցե կհամաձայնեի։

— Ի՜նչ ես ասում,— զարմացավ Էրնեստը։— Այդ ո՞վ փղին հրթիռ կնստեցնի։ Ավելի լավ է՝ ինքդ փորձիր թռչել հրթիռի պես։ Եվ գիտեմ, թե ինչպես պետք է սովորես ուժեղ փչել։ Դրա համար հարկավոր է մի տակառ թշշան հանքային ջուր խմել։ Եթե խմես, քո ներսում այնպիսի թըշ֊շշշ֊շոց կսկսվի, այնպիսի բըլդ֊բբբլդոց, այնպիսի սսսսվոց, ինչպես լինում է իսկական հրթիռի մեջ։

— Այդ մեկը կարող եմ,— ասաց Դեյզին։

Եվ նա մի տակառ թշշան հանքային ջուր խմեց։ Եվ տեղնուտեղը նրա ներսում այնպիսի թըշ֊շշշ֊շոց սկսվեց, այնպիսի բըլդ֊բբբլդոց, այնպիսի սսսսվոց, որ նա անմիջապես կնճիթը մտցրեց գետնի մեջ, ամուր բռնեց հովանոցն ու սուրաց դեպի երկինք, հասավ գրեթե լուսնին։ Հետո հովանոցը բացեց ու սկսեց փափուկ վայրէջքը։

Եվ մինչ նա ցած էր իջնում, Երկիրը շարունակում էր պտտվել, ուստի եւ Դեյզին վայրէջք կատարեց Ավստրալիայում։

Այստեղ նրան չտեսնված ջերմությամբ դիմավորեցին։

— Ինչ խելացի փիղ է,— ասում էին բոլորը։— Հիանալի միջոց է գտել տոմսակի դրամը խնայելու համար։ Դու արժանի ես պարգեւի։ Ի՞նչ կուզենայիր։

— Օհ, խնդրում եմ, եթե կարելի է, փետուրե անկողին,— ասաց Դեյզին։— Մի քիչ պառկեմ֊քնեմ, հետո միայն կգնամ տատիկին հյուր։

Ու, վերջապես, Դեյզին ստացավ իր երազած փետուրե անկողինը։

— Տեսեք,— ասաց նա ավստրալիացի ծիծեռնակներին։— Ես հիմա իսկական փետուրե անկողին ունեմ։

— Մեծ բան է,— ասացին ծիծեռնակները։— Մենք էլ ունենք։— Եվ գլուխները թաքցնելով իրենց փափլիկ փետուրների մեջ, քնեցին։

Արկածներ դասամիջոցին

Մի անգամ Մարիաննա և նրա ընկերուհին ուշացան դպրոցից և արդեն դասմիջոց էր։ Նրանք խաղացին պահմտոցի, բռնոցի, յոթ քար, ծիծաղացրու թե կարողես և մի քիչ խոսեցին և որոշեցին գնալ անտառ զբոսնելու հետո վերադառնալ դպրոց։ Նրանք գնացին և մոլորվեցին, սկսեցին փնտրել ճանապարհ դեպի դպրոց և վերջապես գտան ճանապարհը դեպի դպրոց և նրանք գնացին դասարան և պատմեցին իրենց արկածները։