Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջըրի երազին:
Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:
Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
«Էն թանկագինը` կյանքն է, անպատճառ,
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին»:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից առ:
Պարիկը ցողեր սրսկեց վերքին
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:
-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս … ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:
-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին,
Թե ինչն է թանկը կյանքից ավելի,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:
Տեքստային աշխատանք՝
- Եթե դու լինեիր աղավնու փոխարեն, թևերդ կտայի՞ր աղբյուրի ոգուն: Ոչ։ Որովհետև ես շատ եմ սիրում բարձր բաներ և ես շատ-շատ կտխրեյի եթե իմ մոտից կամ ել ես տայի ինչ, որ մեկին իմ թեվերը։
- Ի՞նչն է կյանքում քեզ համար ամենակարևորը: Իմ կյանքում ամենա թանկ բանն է ընտանիքը և կյանքը։
- Առակը պատմիր աղավնու անունից: (Առակ աղավնու մասին) Լինում է, չի լինում մի աղավնի։ Նա շատ էր սիրում քայլել ամբողջ աշխարհով և տեսնել մեր երկիրը։ Մի օր նա գնաց, որ նույնպես երկրին նայի։ Նա քայլեց քայլեց և տեսավ էշին։ Էշն ասաց։ -Ուր ես գնում։ -Գնում եմ երկիրն տեսնեմ, և էշն ասում է կարող եմ ես ել գամ քո հետ ես ել ուզում մեր երկիրը տեսնեմ։ Ու նրանք երկուսով գնացին։ Աղավնին ճանապարհին տեսավ մի գեղեցիկ քաղաք, որի անուններ Երևան։ Ու նա ասաց։ -Ինչ գեղեցիկ տեղ է ես շատ կուզենայի այստեղ ապրել, և էշն ասաց։ -Ես ել կուզեյի շատ, և նրանք գնացին Երևան և սկսեցին ապրել այդտեղ։
- Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ խտանում է հեղինակի ասելիքը:
Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջըրի երազին:
1.Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝ վիրավոր, մեռնել, քնքուշ, տալ, թանկ, բացել, երբեք: Վիրավոր-առողջ, մեռնել-ապաքինվել, քնքուշ-կոպիտ, տալ-վերձնել, թանկ-եժան, բացել-փակել, երբեք-միշտ։
2.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ բոսոր, դալկահար, թանկագին, ծաղրել, նազելի: Բոսոր-ծիրանագույն, դալկահար-գունատ, թանկագին-պետքական, ծաղրել-ձեռ առնել, նազելի-քնքուշ։
3. Տեքստից դո՛ւրս գրիր քեզ համար հինգ հետաքրքիր բառ և դրանցով կազմիր նախադասություններ: Թև-թռչունները կարող են թռչել մենակ թևերով։ Ոգի-ես չեմ հավատում, որ կա ոգի։