Իմ մասին(❁´◡`❁)

Բարև ձեզ ես Մարիաննան եմ։ Ես սովորում եմ Միջին
դպրոցի 6-1 դասարանում։ Դպրոցից դուրս ես հաճախում եմ պարի և անգլերենի։

Դու այստեղ կտենես
տարբեր արաջադրանքներ և հետաքրքիր փաստեր գրողների, ճարտարապետների, և իմ ընկերների մասին։

Դե ինչ բարի դիտում։

Ամփոփում մաթեմաթիկա

1.Քեզ դուր եկած ամենասիրելի թեման, հիմնավորումը։ Տասնորդական կոտորակները, քանի որ այն շատ հեշտ էր և շատ հետաքրքիր թեմա էր։
2.Ինչ նոր բան իմացար։ Ես այս ամբողջ տարվա ժամանակ շատ բաներ իմացա մաթեմատիկայի դասաժամերի ընթացքում։
3.Դասի դժվարությունները։ Ես դժվարություններ չունեմ։
4.Քեզ ինչ տվեց առարկայի ուսուցումը։ Ինձ առարկայի ուսուցումը շատ բաներ տվեց։
5.Ինչ նոր համակարգչային ծրագիր իմացար։ Ես իմացա GeoGebra ծրագրի մասին։
6.Ինչ կփոխեիր դասապրոցեսում։ Ոչմիբան, քանի որ մեր դասաժամերը միշտ շատ լավ են անցել։
7.Ինչ առաջարկ  ունես։ Առաջարկ չունեմ։
8. Առավաելագույնը տաս միավորով գնահատիր այս տարվա կատարածդ աշխատանքը։ Իմ կարծիքով 9։

Պարապմունք 114 (Ամփոփում)

Սա իմ ուսուցչուհու բլոգն է-Լիաննա Հակոբյան։
Սա իմ մաթեմատիկայի բաժինն է-Մաթեմատիկա 6րդ դասարան։

Մենք մեր մաթեմատիկայի դասերին տարբեր և շատ հետաքրքիր թեմաներ ենք անցել։ Մաթեմատիկան նաև իմ ամենասիրելի դասերից մեկն է։ Իմ ամենասիրելի թեման դա տասնորդական կոտորակի դիրքային գրառումը են։

Ահա իմ աշխատանքը տասնորդական կոտորակների վերաբերյալ-Տասնորդական կոտորակի դիրքային գրառումը։

Լրացուցիչ կրթություն (տանը)

Սա մեր ուսոցչուհու բլոգն է-Մերի Սարգսյան։
Սա իմ մայրենիի բաժինն է-Մայրենի 6րդ դասարան։

Մենք մեր մայրենիի դասերին շատ հետաքրքիր թեմաներ ենք անցել։

Նաև մենք շատ պոեմներ, պատումթյուններ և վեպեր ենք անցել։ Իմ ամենասիրելի պոմեմը դա Թմկաբերդի առումը պոեմն է։

Թմկաբերդի առումը։

Պարապմունք 113

1. Նշվածներից  ո՞րն  է   4645/1000  տասնորդական  կոտորակի  դիրքային  գրառումը:                                                                                        

ա)0,4645

բ) 4,645

գ) 46, 450

դ) 4645,000

2.  Ո՞րն  է  0,087  տանորդական  կոտորակի  սովորական   կոտորակով   գրելու  տեսքը:                                                                                      

ա) 87/100                           
բ) 87/10                               
գ) 87/(1000)                          
դ) 87/10000

 3.  Նշվածներից  ո՞րն  է  երեսունմեկ   ամբողջ   տասնութ   հարյուրերորդականը:     

ա) 3,118                               
բ) 0,3118                                
գ) 31,18              
դ) 3118,0

4. Ի՞նչ   թվանշան  է  գրված   310,8745  տասնորդական  կոտորակի  տասնորդականների  կարգում:   

ա) 1                                     
բ) 10                                       
գ) 8                                 
դ) 7

5. Կատարել  գործողությունը: 

   ա) 0,0169.100=1,69

   բ) 2717,5:1000=2,7175

6.  Կատարել  գումարումը:                

   ա) 0,135+14=14,135                                                                          
  բ)  19,8+4,3=24,1

7.  Համեմատել  կոտորակները:  

    ա)   8,069<8,123                                                գ) 6,70=6,700

     բ)  -11,29>-11,3                                                 դ)   -4,008>-4,2

8. Կատարել  բազմապատկում.

    ա)   5,042   .  (-3,01)=-15,17642                                                                  
    բ)  -8,42 . 2,35=-19,787

9.Կատարել  բաժանում.   

ա)   6,15 : 0,3=20,5                                                                                
բ)  2,35 : 0,05=47

10. Լուծիր խնդիրը։
Եթե  մտապահված  թվին  գումարենք  3, գումարը  բազմապատկենք  2-ով  և  արտադրյալից  հանենք 46 , ապա  կստանանք  60: Գտեք մտապահած թիվը։

Լուծում։ 1․ 60+46=106

106÷2=53

53-3=50

Պատ․՝ 50

Պարապմունք 112

Հարցեր կրկնողության համար

1.

1.Կատարեք գումարում.

ա/    =3,8                      բ/ =20,2

2.Կատարեք հանում.

ա/  =22,  70           բ/ =14,63

3.Արդյոք հավասա՞ր են հետևյալ թվերը.

  ա/  այո հավասար են                                              
բ

4. Համեմատել կոտորակները.

   ա/     3,5>4,6                                          
  բ/    2,7<4,6

     5.  Համեմատել կոտորակները.

   ա/        

0,6>0,5                                         բ/                                      

7,12<7,27

6. Կոտորակները գրել դիրքային գրառմամբ:

ա/   =1,54                                  բ/ =35,416

7.Այս կոտորակներից որո՞նք են   տասնորդական կոտորակներ.

ա/             բ/            գ/            դ/  

8. Անվանե՛ք տասնորդական կոտորակի՝ ստորակետից հետո եղած բոլոր կարգերը․

հազարյակ հարյուր հազարյակ տաս հազարյակ

9. Համեմատել   տասնորդական կոտորակները.

ա/    =                     բ/   =


10. Կազմել  խնդրի հավասարումը և լուծել:

Մտապահել են մի թիվ, ավելացրել են 8  և ստացել 30:

x+8=30

x=22

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Մենք ուսումնասիրել ենք տարբեր և հետաքրքիր նյութեր և նախագծեր։

Նաև ես մասնակցել եմ տարբեր բնագիտական ֆլեշմոբներին։

Սա իմ բնագիտության բաժինն է-Բնագիտություն 6րդ դասարան։

Իմ ամենասիրելի թեման է՝ կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը։ Ավելին կտեսնեք այս հղումում։ Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը։

Պարապմունք 111

Հարցեր կրկնողության համար
1. Կատարիր գործողությունը․
ա) 0,5 + 0,345=0,845
բ) 1,3 + 0,416=1,716
գ) 4,2 : 0,2=21
դ) 14,4 : 1,2=12
ե) 1,47 − 0,84=0,63
զ) 5,12 − 2,094=3,026

2. Կատարիր գործողությունը․
ա) 8,5 · 10=85
բ) 0,68 · 10=6,8
գ) 0,9 · 1000=900
դ) 1,8 · 1000=1800

3. Լուծիր  հավասարումը.
ա) 2x + 3x  = 45

5x=45

x=45/5=9


բ) 2x + 5 + 3x  = 70

10x=70

x=70/10=7


գ)12x − 3 = 45:

12x-3=45

12x=45+3

12x=48

x=48/12

x=4

4. Լուծիր խնդիրները.
ա) Երկու գյուղերի միջև եղած հեռավորությունը 18 կմ է։ Ճանապարհորդն անցավ 5 անգամ ավելի, քան մնաց անցնելու։ Քանի՞ կմ  նա անցավ։

5x+x=18

6x=18

x=18/6=3

3×5=15

բ) Սովորողը  հաշվեց, որ օրվա անցած մասը 2 անգամ քիչ է մնացած մասից։ Ինչքա՞ն ժամանակ է անցել օրվա սկզբից։

2x+x=24

3x=24

x=24/3=8

գ) Եղբայրը և քույրը հավաքում են բացիկներ։ Եղբոր մոտ 2 անգամ ավելի բացիկներ կան, քան քրոջ մոտ, իսկ ընդամենը նրանք ունեն 60 բացիկ։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ բացիկ ունի։

2x+x=60

3x=60

x=20q

2×20=40exp

դ)Երկու թվերի գումարը 201 է, իսկ տարբերությունը՝ 99։ Գտեք այդ թվերը։

5. Կատարիր գործողությունը
ա) 389−229=160
բ) −31−21 
գ) −6+5=-53
դ) 2−700=-698
ե) 50−20−30=0
զ) 41+101−888+12=-734
զ) −2−2+5+2+2-5=0

Այն, ինչ կհիշեմ մայրենիի դասերից😊

Այն, ինչ կհիշեմ մայրենիի դասերից

Մեր մայրենիի դասերը միշտ շատ հետաքրքիր են անցել, երբ սկսում էր մայրենիի դասը ես շատ էի ուրախանում, քանի որ մայրենին իմ ամենասիրելի դասերից մեկն է։ Մայրենիի դասերից ես կհիշեմ մեր ուսուցչուհուն Ընկեր Մերիին։ Ընկեր Մերին շատ լավ ուսուցիչ է նա մեզ շատ բաներ է սովորացրել և մենք շատ ուրախ ենք, որ ունենք այսպիսի ուսուցիչ։ Նաև ես կհիշեմ մեր ներկա բացակայի օրենքները։ Երբ ընկեր Մերին սկսում էր ներկա բացակա անել մենք բոլորով թեմա էինք ընտրում և ըստ այդ թեմայի անում էինք ներկա բացակա, օրինակ թեման-ո՞րն է մեր ամենասիրելի գույնը, երբ ընկեր Մերին տալիս էր օրինակ իմ անունը կամ այլ երեխայի մենք պատասխանում էինք այդ հարցին։ Նաև ես կհիշեմ մեր դասերի ընթացքը, թե ինչ հետաքրքիր, բանիմաց և ուրախ դաս էինք անցկացնում։ Ահա թե ինչ ես կհիշեմ մեր մայրենիի դասերից։👍😊

Ինչ եմ կարդացել մեր ընթերցանության ժամերին

Մեր ընթերցանության ժամերին, ես կարդացել եմ Հարրի Փոթրը և գաղտնի սենյակը, Մաթիլդան և Բալզակը մի շան պատմություն։

Հարրի Փոթրի գիրքը ինձ շատ հետքարքրել է, սկզբում կարդալուց թվում է, թե անհետաքրքիր գիրք է, բաըց եթե շատ խորանալ և շարունակել կարդալ այնտեղ շատ բաներ կբացահայտվեն։

Հիմա միքիչ պատմեմ Մաթիլդայի մասին։ Մաթիլդան շատ հետաքրքիր կերպար է, ես շատ եմ սիրում այդ գիրքը, քանի որ Մաթիլդային ինչ որ բաներով ինձ եմ նմանացնում, օրինակ նա շատ է սիրում գիրք կարդալ, ես ել եմ շատ սիրում գիրք կարդալ։ Մաթեիլդայի հայրիկը և մայրիկը չէին թողում Մաթիլդաին գիրք կարադալ։ Մաթիլդան իմ ամենասիրելի գրքերից մեկն է։

Իսկ հիմա ես կպատմեմ Բալզակ գրքի մասին։ Բալզակը մի փոքրիկ շնիկ է։ Նա ծնվել էր դրսում։ Մի օր բալզակի մոտ եկան երկու մարդ։ Նրանք որոշեցին վերցել Բալզակին։ Լավ էլ չեմ պատմի։ Չպատմեմ, որ կարդալուց հետաքրքիր լինի։

Ահա թե ինչ հետաքրքիր, բանիմաց և արկածային գրքեր եմ կարդացել մեր ընթերցանության ժամերին։

«Պատանի պատմագետ» նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների միջև անցկացվող պատմական գիտելիքների ստուգման ամփոփիչ խաղ-մրցույթ

Օրը՝ մայիսի 17

Ժամը՝ 11։05

Վայրը՝ Միջին դպրոց, 3/8 դասարան
Մասնակիցները՝ 6-րդ դասարանի  սովորողներ
Պատասխանատու՝ Լևոն Միրզոյան

Նպատակը՝

  • խաղ-մրցույթի ընթացքում կստեղծվի ավելի ուսուցողական մթնոլորտ
  • խաղից հետո սովորողների մոտ ավելի մեծ սեր ու հետաքրքրություն կառաջանա «Պատմություն» առարկայի նկատմամբ
  • սովորողների մոտ կամրապնդվի թիմային աշխատանք կատարելու հմտությունները
  • սովորողների բանավոր խոսքն ավելի կզարգանա

Նախապատրաստական աշխատանքի նյութեր՝

«Հայոց պատմություն» — 6-րդ դասարանի դասագիրք

«Համաշխարհային պատմություն» — 6-րդ դասարանի դասագիրք

«Պատմության բլոգային առաջադրանքներ»

                                                  ՄՐՑՈՒՅԹԻ  ՀԱՐՑԱՇԱՐ

1. Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետություններն ու ցեղերն։

Ասորեստանը և Բաբելոնը

2. Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։

Բեհիսրուն ժայռի վրա փորագրված եռալեզու տեքստ է գրված շիգեմենյան արքա Դարեհ Ա-ի հրամանով։ Արձանագրության բովանդակակության մեջ խոսվում է Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների, այդ երկրների թվում նաև կար Հայաստանը։

3․Ի՞նչ գիտե՞ք Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև։ Գավգամելյան ճակատամարտը տեղի է ունեցել Գավգամելա վայրում և այդ պատճառով դրա անունը դրել են Գավգամելյան ճակատանարտ։Ճակատամարտը վերջացել է Դարեհ III զորքի ջախջախությամբ։

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։

Ծովում կռվում էին Հույները և Պարսիկները։ Պարսից թագավորը համոզված էր, որ նրանք հաղթանակ կկրեն, բայց վերջում Հույները հաղթեցին նրանց։Ծովամարտը տեղի է ունեցել Ք․ա. 480թ․։

5․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։

Մարաստանից,Վրաստանից,Պոնտոսից և Սելևկյան պետությունից։

6․ Ի՞նչ գիտեք Արտաշես 1-ինի հողային բարեփոխման մասին։

Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: 

7․ Ի՞նչ գիտեք Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի միջև կնքված հայ-պոնտական դաշինքի մասին։

Տիգրան երկրորդը և Միհրդատ պոնտացին Ք․ա․ 94 թ․ դաշինք են կնքում։ Այն ամրապնդվում է Տիգրանի և Միհրդատի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ։ Այդ դաշինքի համաձայն Ք․ա 93թ․ հայ-պոնտական զորքերը գնացին Կապադովկիայա, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր։ Կապադովկիայի տարածքը միացվեց Պոնտոսին, իսկ շարժական ամբողջ գույքն ու գերիները անցան Հայոց թագավորությանը։

8․ Պոմպեոսը ինչպե՞ս կարողացավ առանց դիմադրության հանդիպելու հաղթել Տիգրան Մեծին։

Ք․ ա․ 66թ․ Պոմպեոսը հաղթեց Տիգրան Մեծի դաշնակից Պոնտոսին։ Տիգրան Մեծը հաղթեց պարթևներին, սակայն մնաց մենակ Հռոմի ու Պարթևստանի դեմ։ Տիգրան Մեծը որոշեց չպատերազմել։ Արտաշատի հաշտության պայմանագիրը կնքվել է Ք․ ա․ 66 թ․-ին Տիգրան Մեծի և Պոմպեոսի միջև։ Տիգրան Մեծը հրաժարվեց նվաճումներից։ Մեծ Հայքը ճանաչվեց հռոմեացիների բարեկամ և դաշնակից։

9․Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

Պատրիկները-Հռոմի քաղաքացիներն էին և նրանք ունեին բոլոր իրավունքները։

Պլեբեյները-Օտարերկրացի մարդիկ էին, որոնք ապրում էին Հռոմում և իտարբերություն պատրիկենրին չունեին շատ իրավունքները։

10․Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

Այն կազմած է մոտ 6 հազար հատուկ պատրաստված զինվորներից։

11․ Ի՞նչ նմանություններ կան Տիբերիոսի հողային օրինագծի և Արտաշես 1-ինի հողային բարեփոխման միջև։

Տիբերիոսը հողային օրինագծով յուրաքանչյուր ցանկացողի տրամադրվում էր հողակտոր, քանի որ հարուստները սեփականեցրել էին հողերը և չեին ուզում դրանք վերադարձնել, իսկ Արտաշեսի բարեփոխումներով սահմանաքարեր էին դրվում հողակտորների միջև, որ հարուստները համայնքների հողակտորները չվերցնեին։

12․ Հռոմը և Կարթագենը ինչո՞ւ էին միմյանց դեմ պայքարում, և ո՞վ հաղթեց այդ պայքարում։

Հռոմն ու Կարթագենը պայքարում էին Միջերկրական ծովի արևմտյան շրջանների համար։ Այդ պայքարում հաղթեցին հռոմեացիները։

13․ Ի՞նչ գիտեք Մարկոս Կրասոսի և Արտավազդ 2-րդի հանդիպման մասին։

Ք․ա․ 54թ․ Հռոմը Կրասոսին ուղարկեց արևելք, նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Ըստ Արտաշատի պայմանագրի Հռոմը Հայաստանի դաշնակիցն ու բարեկամն էր։ Կրասոսը Արտավազդ 2-րդից պահանջում է զորք։ Սակայն նա չկատարեց Արտավազդ 2-րդի պահանջները։ Իսկ Արտավազդ 2-րդը նրան օգնություն չտրամադրեց։

14․ Ի՞նչ գիտեք Հռոմի Առաջին եռապետության մասին։

Առաջին եռապետությունը ստեղծվել է Ք․ ա․ 60 թվականին։ Առաջին եռապետերն էին Գնեոս Պոմպեոսը, Մարկոս Կրասոսը և Հուլիոս Կեսարը։

15․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը։

54 թվականին Տրդատը նորից ուզում էր գահակալել Արտաշատում։ Ներոն կայսրը ուղարկում է Կորբուլոն զորավարին։ Նա իր լեգիոններով մտավ Մեծ Հայք։ Սկսվեց 10 տարի տևած պատերազմը հռոմեացիների ու հայ-պարթևական զորքերի միջև։ Տրդատը հեռանում է Ատրպատական։ 58թ․ Կորբուլոնը գրավում է Արտաշատը, հետո Տիգրանակերտը։ Վաղարշ I-ը իր զորքով մտնումէ Հայաստան, պաշարում Տիգրանակերտը։ Կորբուլոնը զինադադար է խնդրում։ Վաղարշը պահանջում է Տրդատին հայոց արքա ճանաչեն։

16․ Ներկայացրե՛ք 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։

Գահակալական կռիվներից Պարթևստանում Արշակունիները թուլացել էին։ 226թ Սասանյան Արշավիրը գրավում է երկրի գահը։ Այդ ժամանակներից երկիրը հայտնի է Պարսկաստան անվանբ։

17․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

Հազարապեոտւթյուն, Սպարապետություն, Սուրհանդակապետ, Թագադիր ասպետություն, Քաղաքների կառավարիչ, Արքունի թիկնապահություն։

18․ Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։

«Զորանամակը»-ը արքունի փաստաթուղթ է։ Նրանում նշված է, թե պատերազմի ժամանակ որ իշխանն ինչքան զորք պետք է դուրս բերի մարտադաշտ։

19․ Ներկայացրե՛ք Հայաստանի և Բաբելոնի միջև առևտուրը ըստ Հերոդոտոսի։

Հույն նշանավոր պատմիչ Հերոդոտոսը տեղեկացնում է, որ Հայաստանի և Բաբելոնի միջև առևտուրը կատարվում էր Եփրատ գետով։ Նավերը կլոր էին ու կաշեպատ։ Արմենիայում կտրում են ուռենիներ, որոնցով պատրաստում են նավի կողերը, դրանք պատում են կավե ծածկով, նավի հատակի նման։

20․ Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։

Դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, քարագործությունը, փայտամշակությունը, կաշեգործությունը, մանածագործությունը և գորգագործությունը։