Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Որ Մյունխհաուզենը իմացավ որ պարանը կարճ է նա սկսեց ցած իջնել ձախ ձեռքով իջնում էր իսկ աչ ձեռքով կացիններ բռնում։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Եղունգներով աստիճաններ փորեց։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։ /1 միավոր/ Նա չեր կարողանում գտնել իր կացինը որովհետև Լուսիննել էր ոսկի կացիննել էր ոսկի։

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Պատմողական նախադասություն- Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Բացականչական նախադասություն- Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Բառային առաջադրանքներ

1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ-կանաչ օդ

խոտ –վարդագույն խոտ

ջուր-ոսկեգույն ջուր

արծաթ-դեղին արծաթ

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Վազեցի, աճել, բարձրանալ, իջնել, հյուսել։

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ – ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել — փոս

Դուրս գալ —– տնից

Աճեցնել —- ծաղիկ

Տեսնել — ընկերներին

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

Հիշել-մտաբերել, իսկույն-անմիջապես, վերջիվերջո-պարզապես, ուրախ-ուրախ-զվարթ։

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

Բարեբախտաբար-դժբաղտաբար, բարձրանալ-ցածրանալ, հազիվ-վերջապես, երկար-կարճ։

Ճամփորդություն դեպի Չարենցի տուն-թանգարան

Մենք հունիսի 4-ին ճամփորդեցինք դեպի Չարենցի տուն-թանգարան։ Բայց մինչ Չարենցի տուն-թանգարան հասնելը, մենք գնացինք Մանկական երկաթուղի։ Այնտեղ մենք քայլում էինք և ես ինձ այդ ժամանակ զգացի, որ ոնց որ մենք Ջունգլիում լինեինք։ Մենք քայլեցինք-քայլեցինք և հասանք Չարենցի տուն-թանգարան։ Այնտեղ մենք տեսանք նրա տունը և մեզ պատմեցին որ, հենց դա է Չարենցի տունը ուղղակի քանի որ, նրա տունը երկրորդ հարկում էր իսկ նրա տան տակ հարևաններ կային այդ հարկը պատրաստեցին տուն-թանգարան։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։

Դեպի Վարդավառի այգի

Մենք այսօր գնացինք Վարդավառի այգի։ Այնտեղ մենք խաղում էինք, նաև նկարում էինք, գնդակով խաղում էինք և այլն․․․ Այդ Վարդավառի այգում կար լիճ, որը հիմնադրել է Արգիշտի թագավորը։ Նաև ես և իմ ընկերները նկատել էինք, որ այդ լճի մեջ կային փոքրիկ և մեծ ձկներ, որոնց մենք կերակրում էինք։ Նաև մենք այնտեղ նախաճաշեցինք և ետ եկանք դպրոց։

Ճամբարային առօրյայի լուսաբանում

Մենք ամեն օր գնում ենք ճամբար և այնտեղ շատ հետաքրքիր բաներ ենք անում։ Օրինակ այսօր ես բերել եմ Genga, որպեսզի մենք խաղանք։ Երեկ լողացել ենք և լավ օր ենք անցկացրել։ Իսկ վաղը ես ուզում եմ էլի խաղ բերել, որ մենք խաղանք մեր ջոկատով։ Ինձ շատ են դուր գալիս մեր ճամբարային օրերը։

Ամեն ինչ հակառակը անող ընտանիքը դարձավ սովորական ընտանիք

Լինում է , չի լինում մի անհասկանալի ընտանիք։ Երբ արևը ծագում էր, այդ ընտանիքում բոլորը փոխանակ արթնանան, քնում էին, իսկ երբ գիշեր էր, բոլորը արթնանում էին։ Կամ օրինակ բոլորը կանգնում էին առաստաղի վրա։ Այդպես ամեն ինչը հակառակն էին անում։ Դրա համար էլ նրանց կոչեցին «Հակառակ ընտանիք»։ Մի օր ընտանիքը ուզում էր գնալ իգյա, այսինքն այգի, այո, նրանք նաև բոլոր բառերը հակառակն էին ասում։ Կամ օրինակ բարև-ին ասում էին ևրաբ, օրինակ՝ կատվին ասում էին ուտակ։ Ու նրանք երբ արդեն հավաքում էին իրենց շորերը, որ գնան այգի, այսինքն իգյա ,նրանց երեխան ասաց․

-Մայրիկ, հայրիկ, ես արդեն կարողանում եմ սովորական մարդու նման խոսել, հատակին քայլել, շորերը հակառակը չեմ հագնում։

Այդ պահին մայրիկն ու հայրիկը ուրախացան, որովհետև նրանք էլ էին կարողանում ճիշտ խոսել, հատակին քայլել և շորերը հակառակը չհագնել։ Ու այդպես նրանք դարձան սովորական ընտանիք։