310.Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ. ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի բնակարանում ապրող հարևանին։ Պ. բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։ Ոչ գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։ Պ. դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։ Պ.
311. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի. ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։ Ոչ բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։ Այո գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։ Ոչ դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։ Ոչ ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։ Այո
Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար. ա) Դրամը նետելիս ընկել է «զինանիշ»։ հնարավոր բ) Գիշերը ծագել է արևը։ անհնար գ) Դուրս գալով փողոց՝ Դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։ Ոչ դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։ անհնար ե) Դուք մուրճով խփել եք ռելսին, և ձայն է հնչել։ հնարավոր զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։ Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։ հնարավոր
Ո՞ր իրադարձությունն է պատահական, ո՞րը՝ հավաստի, ո՞րը՝ անհնար. ա) Գցում են խաղոսկրը. կբացվի 1, 2, 3, 4, 5, 6 թվերից որևէ մեկը։ Պ. բ) Գնել են մի փոշեկուլ. պարզվել է, որ այն խոտան է։ Պ. գ) Հայաստանցի մարզիկը կդառնա օլիմպիական խաղերի չեմպիոն։ Այո, հավաստի դ) Աքաղաղը ձու է ածել։ Այո ե) Գցել են խաղոսկրը. բացվել է 6 թիվը։ Այո զ) Գցել են խաղոսկրը. բացվել է 10 թիվը։ ոչ է) Աֆրիկայում Կոնգո գետը ծածկվել է սառույցով։ անհնար ը) Անկոչ հյուր է եկել։ Այո թ) Հրանոթը կրակել է. լսվել է դղրդյուն։ Հավաստի
Բերե՛ք պատահական, հավաստի և անհնար իրադարձությունների երկուական օրինակ։ 25+5=55. 55+1=58.
Ալանները, կովկասյան լեռնական այլ ժողովուրդների հետ միաբանվելով և գրավելով Վրաց թագավորության կեսը, խոշոր բազմությամբ գալիս և տարածվում են Հայոց աշխարհում։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքը և պատերազմի է դուրս գալիս։ Ալանները հայոց զորքերի ճնշման տակ փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում են Կուր գետը և ճամբարում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ, հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանը։ Հայոց և ալանաց զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանաց թագավորը ստիպված է լինում հաշտություն խնդրել։ Նա դեսպաններ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա: Նաև առաջարկում է երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանաց բանակն այլևս չի ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է վերադարձնել պատանի արքայազնին։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը` ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր ճամբարում, գալիս և կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.
Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:
Արտաշեսը, լսելով այս խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ աղջկան, ցան-կանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան ասում իր սրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալանացարքայադստեր` ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի։ Սմբատը մարդ է ուղարկում ալանների արքայի մոտու առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։
Ալանների թագավորն ասում է.
Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը
Հազար հազարներ ու բյուր բյուրեր
Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն։
Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները, Արտաշեսը որոշում է փախցնել աղջկան:
Հեծավ Արտաշեսն իր Սևուկին
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ որպես սրաթև արծիվ անցավ գետը,
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի,
Արագ հասցնելով բանակը իր։
Արտաշեսը, առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում և ամուսնանում է։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում սրահ, մարգարիտներ են գլխին թափում։ Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն այսպես.
Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին։
Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում են Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։
Գրաբարյան հատվածներ
Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս, Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝ Տալ զպատանիդ. Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝ Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն, Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել, Եւ թշնամութիւն յաւիտենական Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։
…….
Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:
Առաջադրանքներ
Գտնել մգեցված բառերի հոմանիշները: Միաբանել-համաձայնեցնել Նահանջել-հանձնվել Ընդհարում-երկու առարկայի ուժով իրար դիպչելը Փափագ-բուռն ցանկություն, տենչ, իղձ Բյուր-խիստ շատ, անչափ, անթիվ Վսեմ-վեհ գաղափար՝ նպատակ Գուսան-ժողովրդական երաժիշտ
Աչ և ակ (աչք իմաստով) արմատներով կազմել բառեր, այդ թվում` անձնանուններ: Տեքստում գտնել այդ շարքի բառերից: Աչեր, ակնոց, ակնաբյուրեղ, ակնագունդ, ակնապիշ,ակնդետ Տեքստի բառեր Ակնագունդ
Տրված նույնանուն բառերով կազմում ենք նախադասություններ:
Մարտ, Մարտ ամիսը մոտենում էր ավարտին:
կետ, Կետը աշխարհի ամենամեծ կենդանին է: Աշակերտները խախտել էին դպրոցական պայմանագրի 4.5.1 կետը:
շահ, Տղան անում էր այդ ամենը, իր շահից ելնելով:
այր, Կնոջ այրը մահացել էր և նա դարձել էր այրի:
կաթ: Երեխան շատ էր սիրում կաթ ու չեր կիսվում դրանով իր եղբոր հետ:
Ընդգծված դարձվածքները փոխարինել հոմանիշ բառերով:
Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկին նկատեց, որ կողքի ուղևորը վախեցած նստած է:
Նա փորձեց հարևանին մխիթարել:
Մեր օրերում ինքնաթիռով թռչելը սովորական բան է:
Վերջերս բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:
Я хочу стать учительницей балета. Я иду на балет 🩰. Мне очень нравится балет, потому что я очень люблю танцевать. Я хочу открыть свою школу балета. Моя школа будет называться (баль-мар).
6. Напишите вместо точек данные в скобках местоимения в нужной форме по образцу. Образец: … 12 лет. (я) – Мне 12 лет. 1. Ему 10 лет. (он) 2. Ей 4 года. (она) 3. Сколько вам лет? (вы) 4. Сколько тебе лет? (ты) 5. Ей 31 год. (она) 6. Тебе скоро будет 13 лет. (ты) 7. Мне недавно исполнилось 11 лет. (я) 8. Сколько ему лет? (он) 9. Сколько ей лет? (она) 10. У меня два брата близнеца. Им 8 лет. (они)
7. Раскройте скобки. 1. Дай, пожалуйста, книгу (этот человек).
Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։
Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու, դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։
Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող, և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։
Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։
Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։
— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։
Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։
Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։
— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։
Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։ Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.
— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։
— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։
Երեխան կարծեց լավ չարդարացավ։
— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։
— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։
Երեխան կարծեց՝ հոգու հետ խաղ են անում։ Կարծեց՝ հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։
— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։
— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի, արի, ժամը կգա։
Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր, և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։
Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.
Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,
Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…
— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։
Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։
Լրացուցիչ կրթություն (տանը)
Ավարտին հասցնել պատմվածքի ընթերցումը:
Պատրաստ լինել բանավոր քննարկմանը:
Մգեցված բառերը բացատրել բառարանների օգնությամբ:
Թիփին-ուժեղ քամի
Շեմին-դեմը
Հեռանկար-գծագրության
Ապավինել-Պատսպարվել
Ուրանալ-հանձն չառնել
Պոռթած-ճղած, կիսած
Դարման-դեղ, ճար
Քուրջ-քրքրված՝ գզգզված հագուստ
Կապոտել-մի քանի տեղից՝ շատ անգամ կապել, կապկպել
Անհաղորդակից-հաղորդակից չդարձած
Վանած-մեռժած
Վրիժառու-վրեժ առնող՝ լուծող
Կամազուրկ-կամքից զուրկ
Փեղկը-Պտուղների պատիճի բաժանվող մասերից յուրաքանչյուրը
Что вы надеваете, когда холодно, жарко, ветрено, идет снег?
когда холодно-
когда холодно я ношу теплые футболки и куртку
жарко-
Когда жарко, я ношу шорты и тонкую футболку или майку.
ветрено-
Брюки легкая футболка и куртка
идет снег?
Теплая одежда
Что вы берёте с собой, когда на улице идёт дождь ?
Зонт и наушники
Расскажите, что вы видите на картинках, опишите состояние этих людей. Во время ответа используйте данные конструкции: Мне Тебе Ей/Ему Вам Нам Им тепло жарко холодно НЕПОГОДА
Ответьте на вопросы, а потом запишите ответы:
Какая погода в январе? (в марте, в июле, в ноябре?)
в марте,Прохловадно
в июле,Жарко
в ноябре,холодная неприятная
Какая погода летом? (зимой, весной, осенью?)
Какое ваше любимое время года? Почему?
Какое самое жаркое время года? (самое холодное?)
Когда вы можете плавать и загорать?
Когда вы можете лепить снеговика, играть в снежки и кататься на коньках?
Когда цветут деревья и погода тёплая и солнечная?
Когда часто идут дожди и опадают листья с деревьев?
Соедините цифру с картиной.
Жарко 2. Град 3. На небе тучи 4. Ветер дует 5. Холодно 6. На дорогах лужи 7. Идёт снег 8. Туман 9. Гремит гром и сверкает молния 10. Светит солнце11. Идёт дождь 12. На небе облака Непогода 6.Найдите значения данных выражений и составьте предложения: Замерз (-ла) как собака. Промок (-ла) до нитки. Дождь льёт как из ведра. Умираю от жары. У природы нет плохой погоды. 7.Посмотрите на картинку и скажите, какая погода была вчера, сегодня, завтра в Ереване. Используйте конструкции: Сегодня в Ереване ….. Вчера в Ереване был/была/было ….. Завтра в Ереване будет/ожидается ….. Дательный падеж