Պարապմունք 37.Թեմա՝ Ամբողջ բացասական թվեր

Զրոյից փոքր թվերը կոչվում են բացասական թվեր։
Զրոյից 1-ով փոքր թիվը նշանակվում է այսպես՝ –1 (կարդացվում է «մինուս մեկ»)։
Պարզ է, որ պիտի տեղի ունենա հետևյալ հավասարությունը. –1 = 0 – 1։
-1-ը այսպես կոչված ամբողջ բացասական թվերից առաջինն է։ Հաջորդ ամբողջ բացասական թիվը –2-ն է («մինուս երկու»). այն 1-ով փոքր է –1-ից։
Այսինքն՝ –2 = –1 – 1։
Նրան հաջորդում է – 3 թիվը.
–3 = –2 – 1 = –1 – 1 – 1։
Այսպես շարունակելով՝ կարելի է կազմել միանիշ բացասական թվերի հետևյալ աղյուսակը.
–1 = 0 – 1
–2 = – 1 – 1 = 0 – 1 – 1
–3 = –2 – 1 = 0 – 1 – 1 – 1
–4 = –3 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1
–5 = –4 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1
–6 = –5 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1
–7 = –6 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1
——————————————————–
և այլն:
Առաջադրանքներ դասագրքից, համարներ՝ 380-390 էջ՝  80:

Առաջադրանքներ

Դրական թվեր կոչվում են այն թվերը, որոնք 0-ից բարձր թվեր են։

Բացասական թվեր կոչվում են այն թվերը, որոնք 0-ից ցածր են։

Ոչ դրական և ոչ բացասական թիվը 0-ն է։

Այո ճիշտ է։

Պատ․՝ -1

Ամբողջ թվեր են կոչվում այս թվերը -1, -2, -3, -4․

-1, -2, -3․․․

1-ջերմաչափ=-13
2-ջերմաչափ=+7
3-ջերմաչափ=0
4-ջերմաչափ=+24
5-ջերմաչափ=-5

1․ +2=պլուս երկու։

2․ -3=մինուս երեք։

3․ 0=զրո։

4․ +8=պլուս ութ։

5․ -10=մինուս տաս։

6․ -15=մինուս տասնըհինգ։

7․ +1=պլուս մեկ։

8․ -27=մինուս քսանյոթ։

9․ -12=մինուս տասնըերկու։

10․ +100=պլուս հարյուր։

11. -91=մինուս իննսունմեկ։

12. -74=մինուս յոթանասունչորս։

Պատ․՝ -5, -3, -2.

ա) +10

բ) -3

գ) -7

դ) -8

ա) +4090մ

բ) +4807մ

English Possessive AdjectivesEnglish

  1. Michelle Obama’s father is dead.
  2. Michelle Obama’s mother live in the White House.
  3. Marian is Malia and Sasha’s grandmother.
  4. Michelle’s daughters are Malia and Sasha.
  5. Malia is Sasha’s sister.
  1. Grandfather-James
  2. Grandmother-Elizabeth
  3. Mother-Claire
  4. Father-Jonathan
  5. Uncle-Mike
  6. Aunt-Sarah
  7. Brother-William
  8. Me-Sally
  9. Sister-Olivia
  10. Cousin-Joseph

  1. Emily’s house.
  2. Mr. Black’s car.
  3. My father’s computer.
  4. My sister’s bike.
  5. My brother’s school.

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արա Գեղեցիկ և Շամիրամ

ara-gexecik-shamiram

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։ Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապա-րանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

Վ. Սուրենյանց «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» 




Առաջադրանքներ

  1. Ի՞նչ հատկանիշներով կբնութագրես Արային: Իսկ ինչպիսի՞ն էր Շամիրամը:

Իմ կարծիքով Արան ինքնահավան էր և խաբեբա։

Շամիրամը միփոքր միամիտ էր, ինքնահավան և ուժեղ։

  1. Գուշակել, թե մգեցված բառերը ինչ ընդհանուր յուրահատկություն ունեն:

Այդ բառերը չունեն ընդհանուր յուրահատկություն։

  1. Ի՞նչ նոր վերնագիր կտայիր առասպելին:

<<Շամիրամի սերը>>

  1. Դու ինչպե՞ս կավարտեիր առասպելը:

Մյուս օրը Շամիրամը գնում էր որսի և տեսավ մի հրեշտակ, որը ասաց, որ Արա Գեղեցիկը նարն չեր սիրում և Շամիրամը հիասթափվում է և գնում տուն։

  1. Ի՞նչ թեմաների մասին մտածեցիր առասպելը կարդալիս:

Երբ ես կարդացի նոր թեմաներ չարաջացան։