Արտաշես և Արտավազդ

Արտաշեսի մահից հետո թագավորում է որդին՝ Արտավազդը։ Նա իր բոլոր եղբայրներին, բացառությամբ Տիրանի,արտաքսում է Այրարատից, որպեսզի Այրարատի արքունի կալվածքում ոչ մի արքայազն չբնակվի։ Նա միայն Տիրան եղբորն է մոտը պահում, իբրև իրեն փոխարինող, որովհետև ինքը զավակ չուներ։

Բայց Արտավազդը գտնվում էր հոր՝ Արտաշեսի անեծքի տակ։

Արտաշեսի մահվան ժամանակ, երբ շատերն են հոժարակամ սպանվում իրենց սիրելի թագավորի համար և, շատ կոտորածներ են լինում, Արտավազդը վրդովվում է և դիմում հորը.

Մինչ դու գնում ես,
Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում, 
Ես ավերակների վրա ում թագավորեմ։

Արտաշեսը անիծում է որդուն հետևյալ խոսքերով.

Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր, ի Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝ 
Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս և լույս չտեսնես։

Շուտով կատարվում է հոր անեծքը։ Մի անգամ Մասիսի փեշերին որսի դուրս գալիս քաջքերը բռնում են Արտավազդին, շղթայում, բանտարկում են Մասիսի քարանձավներից մեկում։ Երկու շուն շարունակ կրծում են Արտավազդի շղթաները, որպեսզի նրան ազատեն կապանքներից։ Արտավազդը իրեն թափ է տալիս, ջանում է փշրել շղթաները, դուրս գալ քարանձավից և աշխարհը կործանել։ Ամբողջ տարվա ընթացքում շների կրծոցից շղթաները բարակում են և տարեմուտին դառնում անգամ մազի չափ։ Սակայն յուրաքանչյուր տարեմուտի երեկոյան, այսինքն՝ Նավասարդի (հին նոր տարվա) սկզբին դարբինները երեք անգամ կռանները հարվածում են սալին, որի հետևանքով Արտավազդի շղթաները կրկնակի հաստանում են ու ամրանում, և Արտավազդը այլևս չի կարողանում դուրս գալ քարանձավից։ Մինչև վերջերս էլ, դարբինները հետևելով հին սովորության, յուրաքանչյուր կիրակնամուտի, երեք-չորս անգամ մուրճով հարվածում էին սալին, որպեսզի Արտավազդի շղթաներն ամրանան:

Ըստ հին ավանդության, երբ Արտավազդը ծնվել է, Աժդահակի սերնդի վիշապազուն կանայք կախարդել են նրան, գողացել են Արտավազդին օրորոցից և նրա փոխարեն դև են դրել։

Առաջադրանքներ

  1. Բացատրել մգեցված բառերը:

Արտաքսում-վռնդել, դուրս հանել։

Արքունի կալվածք-արքայի սեփականություն։

Հոժարակամ-իր կամքով։

Վրդովվում-բարկանալ, զայրանալ։

Փեշեր-սարի դոշ։

Տարեմուտ-տարվա սկիզբ, նոր տարվա առաջին օրը։

Կռաններ-մուրճ։

  1. Բացատրել երեք-չորս բառի գրությունը:
  2. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմել` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:
    • Լեզու առնել,-ծառերը քամուց կառծես լեզու առած երգում էին։ Լեռնային գետակը լեզու առած երգելով հոսում էր։

  1. մատից փուշ հանել,-ես օգնում եի, որ իմ մայրիկը իր մատից փուշը հանի, ես օգնում եմ իմ մայրիկիս ինչով կարող եմ։
  2. ձեռքերը լվալ,-ես տուն մտնելուց լվանում եմ իմ ձեռքերը։ Ես լվանում եմ իմ ձեռքերը այդ գոռծին խառնվելուց։
  3. քարը փեշից թափել,-շինարարը ճանապարհին միամիտ քարը փեշից թափեց։ Ես զիջեցի իմ մայրիկին։
  4. առյուծի բաժին,-առյուծին բաժին հասավ միսը։ Ամենամեծը իմ բաժինն է։
  5. ոտքը քաշել,-երբ ես ոտքս քաշեցի դասարանից դասը սկսվեց։ Ես հեռացա տնից երբ իմ մայրիկը հավաքում էր տունը։
  6. Տրված դարձվածքները հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրել և համեմատել, թե որ տարբերակն է առավել հարմար:

Փոխ է տալիս, լավության տակից դուրս գա, գլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը քեզնից երես դարձնեն:

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է պարտքով տալիս: Սա էլ, որ երախտագիտությունը հայտնի, ասում է.

-Ընկե՛ր ջան, թե քեզ դժբախտություն լինի, կամ բոլորը, հերն ու մերդ էլ քեզ լքեն, արի, ես քո մազերը ձրի կտրեմ:

5. Կազմել նախադասություն, որտեղ կլինեն միայն դարձվածքներ:

Երբ ես իմ ոտքը քաշեցի մի վարկյանով առյուծը իրեն բաժին վերցրեց միսը և լեզու առավ։

Պարապմունք 36

Լրացրու թեստը (ինքնուրույն աշխատանք)

  1. Մեկին գումարում ես մեկ և ստանում ես երկու:  

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա/ հավաստի իրադարձություն է

բ/ անհնար իրադարձություն է

գ/ պատահույթ է:

  1. Զառը նետել են և բացվել է 7 թիվը:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա/ հավաստի իրադարձություն է

բ/ անհնար իրադարձություն է

գ/ պատահույթ է:

  1. Հուլիսի 25 -ին անձրև է գալու:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

ա/ հավաստի իրադարձություն է

բ/ անհնար իրադարձություն է

գ/ պատահույթ է:

4.Զառը գլորում են 1 անգամ:  Նշեք քանի՞ հնարավոր ելք կա:

ա/ 4            բ/ 5              գ/ 6              դ/ 7

5.Զառը գլորում են 1 անգամ: Որքա՞ն է 5 բացվելու հավանականությունը:

ա/    1/2               բ/    1/3           գ/     1/4           դ/       1/6      

6. Մետաղադրամը նտել են 20 անգամ: Որքա՞ն է «զինանիշ» ընկնելու  հավանականությունը:   

Պատ․՝ 1/2


7.Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 օր անձրևոտ է լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր կլինի։

Լուծում։

1․ 31-3=28

Պատ․՝ 28/31


8. 36 քարտանոց խաղաքարտերի տուփից պատահականորեն հանվում է մեկ խաղաքարտ: Որքա՞ն է հավանականությունը, որ այդ խաղաքարտը կլինի «խաչ» տեսակի:

Պատ․՝ 9/36

9.Հավաստի իրադարձության հավանականությունը ինչի՞ է հավասար:

8/100

 10.Անհնար իրադարձության հավանականությունը ինչի՞ է հավասար:

0