1. Նարեն, ճիշտ լրացնելով քայլերի հերթականությունը, (տե՛ս նկարը) նկատեց, որ երկու վանդակներում թվերը կրկնվում են: Ո՞ր տառերով վանդակներում են թվերը կրկնվում:
A, D
2. Գտեք ամենափոքր բնական թիվը, որն առանց մնացորդի բաժանվում է 10-ի և որի թվանշանների գումարը 10 է:
Աֆրոդիտեն երջանկություն է շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում է իրեն: Այդպես նա երջանկություն պարգևեց նաև Պիգմալիոնին՝ Կիպրոսի մեծ արվեստագետին: Պիգմալիոնն ապրում էր առանձնացված՝ խուսափելով ամուսնությունից: Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր գեղեցկության տեր մի աղջկա արձան քանդակեց: Ասես կենդանություն առած՝ կանգնած էր այդ արձանը նրա արվեստանոցում: Թվում էր, որ նա շնչում է, թվում էր, թե ահա ուր որ է կշարժվի, կքայլի, կխոսի: Ժամերով սքանչանում էր արվեստագետն իր ստեղծագործությամբ և, ի վերջո, սիրահարվեց իր իսկ ստեղծած արձանին: Նա արձանին ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց շքեղ զգեստներով, գլուխը զարդարեց ծաղկեպսակներով: Որքա՜ն հաճախ էր կրկնում Պիգմալիոնը.
– Օ՜, եթե դու կենդանի լինեիր, եթե կարողանայիր պատասխանել իմ խոսքերին, օ՜, ես որքան երջանիկ կլինեի այդ ժամանակ:
Բայց արձանը համր էր:
Եկան Աֆրոդիտեի մեծարման տոնախմբության օրերը: Պիգմալիոնը սիրո աստվածուհուն մի ոսկեղջյուր ճերմակ երինջ զոհաբերեց. աստվածուհուն կարկառեց ձեռքերն ու շշուկով աղոթեց.
– Օ՜, հավերժական աստվածնե՛ր, և դո՛ւ, ոսկեշող Աֆրոդիտե: Եթե դուք կարող եք ամեն ինչ շնորհել աղերսողներին, ապա տվեք ինձ մի կին այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ է իմ ձեռքով քանդակած՝ այս աղջկա արձանը:
Պիգմալիոնը սիրտ չէր անում աստվածներին խնդրել, որ կենդանություն պարգևեն իր արձանին, երկյուղ էր կրում, որ այդպիսի խնդրանքով կզայրացնի աստվածներին: Պայծառ բոցկլտում էին զոհաբերության խարույկի բոցերը սիրո աստվածուհի Աֆրոդիտեի պատկերի առջև. դրանով աստվածուհին ասես հասկացնում էր Պիգմալիոնին, որ աստվածները լսել են նրա պաղատանքը:
Արվեստագետը տուն վերադարձավ: Նա մոտեցավ արձանին և, օ՜, երջանկություն, օ՜, ուրախություն: Արձանը կենդանություն էր առել: Տրոփում է նրա սիրտը, աչքերի մեջ փայլատակում է կյանքը: Փառաբանելով սիրո մեծ աստվածուհի Աֆրոդիտեին և լեցուն երախտագիտությամբ այն երջանկության համար, որ նա շնորհել է իրեն՝ Պիգմալիոնը հրճվանքով փարվեց գեղանի աղջկան, որ պատվանդանի վրայից իջել և իր մոտ էր եկել: Եվ այդպես, աստվածուհի Աֆրոդիտեն Պիգմալիոնին գեղեցկուհի կին պարգևեց:
Առաջադրանքներ
Ընթերցել հունական լեգենդը:
Բնութագրել Պիգմալիոնին:
Բարի, միամիտ։
Մգեցված բառերը բացատրել բառարանների օգնությամբ:
Պարգևեց-նվիրեց։
Շողշողուն փղոսկրից- փայլուն փղոսկրից։
Սքանչանում-հիանում։
Երինջ-ճնիժ։
Աղերսողներին-Կապ։
Խարույկի-Կրակ, օջախ, հրատ։
Համացանցի օգնությամբ պարզել, թե ով է Աֆրոդիտեն:
Աֆրոդիտե[3] կամ Ափրոդիտե, հնում ստուգաբանվում էր որպես ածանցյալ ἀφρός – «փրփուր» բառից), Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ Զևսի և Դիոնեի դուստրը (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից)։ Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին, սեր պարգևում նրանց։ Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ Աթենասի, Արտեմիսի և Հեստիայի։ Հեփեստոսի կինը և Արեսի տարփածուն էր։ Աֆրոդիեին ուղեկցում են գեղեցկության և նազանքի աստվածները։ Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թվում։
Գրել տեքստում առկա սիրտ չէր անում արտահայտության բացատրությունը:
Մարդկության պատմության ո՞ր ժամանակաշրջանն է կոչվում նախնադար և ինչո՞ւ։ Քանի շրջանի է այն բաժանվում։ Նախնադար է կոչվում մարդկության պատմության ամենավաղ շրջանը։ Մարդկության պատմությունը բաժանվում է 3 մասի։ <Քարե դար> Միջին քարե դար-մեզոլիթ, Նոր քարե դար-նեոլիթ, Հին քարե դար-պալեոլիթ, Պղինձի քարե դար-էնեոլիթ։
Մարդը սկզբում ապռում էր կենդանիների նման, սպառելով միայն բնության պարգևած բարքները։Նեոլիթում մարդկային հասարակության մեծ հեղափոխությունը այն էր, որ զարգացավ հողագործությունը և անասնապահությունը։ Մարդն այլևս միայն սպառող չէր։ Նա կարողանում էր իր համար ստեղծել անհրաժեշտ բարիքներ պահելով ու բազմացնելով կենդանիներ, մշակելով բույսեր և աճեցնելով մրգատու ծառեր։
Ի՞նչ էին անվանում հնագույն մարդկանց խմբերը։
Նոր քարե դարում առաջընթաց եղավ նաև հասարակական կյանքում։ Ազգակից և հարևան ցեղերի միավորումով ստեղծվեցին ցեղային միություններ։
Ինչո՞վ էին զբաղվում հնագույն մարդիկ։
Նրանք պահում էին կենադնիներին և խնամում էին ծաղիկները և այլ բույսեր։ Նրանք նաև զբաղվում էին կավագործությամբ, անասնապահությամբ և հողագործությամբ։
Ի՞նչ էք հասկանում բանական էակ ասելով։
Բանական էակ ասելով ես հասկանում եմ մտածող և գիտակցող մարդ այսինքն մարդը։
Առաջադրանքներ։ 1. 100.000 դրամը բաժանե՛ք ա) 3:7 հարաբերությամբ
3+7=10
100000:10=10000
3×10000=30000
7×10000=70000 բ) 2:3 հարաբերությամբ
2+3=5
100000:5=20000
2×20000=40000
3×20000=60000
գ) 1:2:7 հարաբերությամբ:
1+2+7=10
1000000:10=10000
1×10000=10000
2×10000=20000
7×10=70000 դ) 1:2:3:4 հարաբերությամբ: 1+2+3+4=10
100000:10=10000
1×10=10000
2×10=10000
3×10=30000
4×10=40000 2.Խնձորները չորանալիս կորցնում են իրենց զանգվածի 23/25-ը։ Որքա՞ն խնձորաչիր կստացվի 1200կգ թարմ խնձորից։
1200:25×23=1104
1200-1104=96կգ
3.Երկու գումարելիներից մեկը 1005 է, իսկ մյուսը՝ նրա 11/3-ը։ Ինչի՞ է հավասար այդ թվերի գումարը։ 1005 :3×11=3685
1005+3685=4690 4.Ջրավազանը դատարկող խողովակը բացելուց 1 ժ անց ջրավազանում մնաց 640մ^3 ջուր, իսկ 3 ժ անց՝ 220մ^3 ։ Սկզբում որքա՞ն ջուր կար ջրավազանում։ 850 5.Որքան կլինի 1 ։ 150 մասշտաբով 6մ երկարությամբ հատվածը հատակագծի վրա:
Լուծում։ 1․ 6×150=900
Պատ․՝ 900մ։
6.Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8սմ է։ Որքա՞ն կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։
Լուծում։ 1․ 1/5=8/40 2. 1/4=10/40
Պատ․՝ 10սմ։
7.Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է 7սմ-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորությունը, եթե քարտեզի մասշտաբը 1 ։ 1000000 է:
Թղթի վրա տարբեր առարկաներ նկարելիս հաճախ չափերը չեն համընկնում այդ առարկաների իսկական չափերի հետ: Հարմար է լինում մեծ առարկաները պատկերել փոքրացրած տեսքով, իսկ փոքրերը՝ մեծացրած տեսքով: Բայց նկարը, գծագիրը, հատակագիծը պետք է պատկերացում տա առարկայի իսկական չափերի մասին: Այդ նպատակով գծագրերի և հատակագծերի վրա գրում են՝ նշելով գծագրի որևէ հատվածի երկարության հարաբերությունը նրա իսկական երկարությանը: Օրինակ, եթե տան հատակագծի վրա 1սմ երկարությամբ հատվածն իրականում ունի 2մ երկարություն, ապա գրում են՝
1սմ-2մ, կամ 1սմ: 200սմ, կամ 1 :200
Հատակագծի որևէ գծի երկարության հարաբերությունը համապատասխան իրական գծի երկարության կոչվում է մասշտաբ:
Գործնական աշխատանքի ընթացքը, նկարագիրը:
Սիրելի՛ սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝ Իմ սենյակի հատակագիծը.
1.Նկարիր քո սենյակը:
2.Նկարը տեղադրիր բլոգում:
3.Նշիր հատակի ձևը՝ ուղղանկյուն է, թե՞ քառակուսի է, թե՞ ունի այլ ձև: Եթե սենյակի հատակը ո՛չ քառակուսի է, ո՛չ էլ ուղղանկյուն, ունի այլ ձև, կարող ես հատակը բաժանել մասերի, որոնցից յուրաքանչյուրը լինի քառակուսի կամ ուղղանկյուն, տե՛ս նկարը.
Սենյակի հատակի ձևը ուղղանկյուն է։
4. Չափիր հատակի երկարությունը, նշիր պատասխանը արտահայտելով սմ-ով ___: Հարմարության համար կարող ես կլորացնել մինչև ամենամոտ տասնյակը: Օրինակ, 234սմ՝ կստանանք 230սմ:
Լայնություն-208սմ
Երկարություն-377սմ
5.Չափիր հատակի լայնությունը, նշիր պատասխանը արտահայտելով սմ-ով ___: Հարմարության համար կարող ես կլորացնել մինչև ամենամոտ տասնյակը: Օրինակ, 268սմ՝ կստանանք 270սմ:
Լայնություն-197սմ
Երկարություն-369սմ
6. Ընտրիր հարմար թվային մասշտաբ և փոքրացրու երկարությունը, լայնությունը նույնքան անգամ:
197սմ=1մ 97սմ
369սմ=3մ 69սմ
7. Նշիր փոքրացնելուց հետո հատակի նոր չափերը.
Երկարություն-3մ 69սմ
Լայնություն-1մ 69սմ
8. Paint ծրագրով նկարիր սենյակի հատակն արդեն փոքրացրած չափերով․
9. Տեղադրիր նկարը բլոգում:
10. Աշխատանքը կարող ես ներկայացնել ինչպես պատումի տեսքով, այնպես էլ տեսանյութի տեսքով:
Ամբողջ Հունաստանում ոչ ոք չէր կարող չափվել Սիզիփոսի հետ խարդախությամբ, խորամանկությամբ ու հնարամտությամբ: Նա իր խորամանկության շնորհիվ անբավ հարստություն էր կուտակել, և անգամ հեռուներն էր տարածվել նրա հարստության համբավը: Երբ մահվան աստվածը եկավ` նրան տանելու, Սիզիփոսը, որ արդեն զգացել էր դա, նենգաբար խաբեց նրան և կաշկանդեց նրան կապանքներով: Եվ դրանից հետո մարդիկ այլևս չէին մեռնում: Մարդիկ այլևս զոհեր չէին մատուցում աստվածներին: Երկրի վրա խախտվեց Զևսի սահմանած կարգը: Սիզիփոսը պատժվեց: Երբ Զևսի միջոցով ազատ արձակվեց մահվան աստվածը, նա իր հետ տարավ Սիզիփոսին:
Բայց այստեղ էլ խորամանկ Սիզիփոսը կարողացավ հնար գտնել իրեն օգնելու համար: Նա կնոջն ասաց, որ զոհեր չմատուցի մահվան աստծուն, իսկ վերջինիս խնդրեց իրեն բաց թողնել, որ կնոջը հրամայի նրան առատ զոհեր մատուցել, ինչից հետո ինքը կգար կրկին ետ: Այսպես համոզեց ու խաբեց նա մահվան աստծուն ու ետ չեկավ: Մնաց իր շքեղ պալատում ու սկսեց գոռոզանալ, որ բոլոր մարդկանցից միայն ինքն է կարողացել վերադառնալ մահվան թագավորությունից: Մահվան աստված Հադեսը զայրացավ ու ետ բերեց Սիզիփոսին:
Եվ Սիզիփոսը ամենածանր պատիժն է կրում երկրի վրա կատարած իր բոլոր խարդախությունների ու խաբեությունների համար: Նա դատապարտված է վիթխարի մի քար գլորելու դեպի լեռան գագաթը: Լարելով իր բոլոր ուժերը` Սիզիփոսը գլորում է ամենածանր քարը սարնիվեր: Տառապագին աշխատանքից քրտինքը անձրևի պես թափվում է վրայից: Լեռնագագաթն ավելի ու ավելի է մոտենում. ևս մի ճիգ, և իր ավարտին կհասնի Սիզիփոսի աշխատանքը: Բայց քարը դուրս է պրծնում նրա ձեռքից ու դղրդյունով ցած գլորվում` հետևից փոշու ամպ բարձրացնելով: Եվ կրկին ու կրկին գործի է անցնում Սիզիփոսը:
Այսպես հավերժաբար գլորում է այդ քարը Սիզիփոսը ու երբեք չի հասնում նպատակին` լեռան գագաթին:
Առաջադրանքներ
Ընթերցել առասպելը և բացատրել, թե ինչ է նշանակում սիզիփոսյան աշխատանք արտահայտությունը:
Ամվերջանալի, անիմաստ, անօգուտ աշխատանք։
Բառարանների օգնությամբ բացատրել մգեցված բառերի հոմանիշները:
Անբավ-անթիվ, անհամար։
Համբավ-լուր, տեղեկություն։
Կաշկանդել-կապել, կապկպել։
Կապանքներ-արգելքներ։
Վիթխարի-մեծ, ահռելի։
Տառապագին-ցավագին, վշտագին։
Ճիգ-ջանք, փույթ։
Գրել փոքրիկ խրատական նամակ Սիզիփոսին:
Բարև Սիզիփոս ես Մարիաննան եմ։ Ես քեզ խնդրում եմ, որ դու էլ ոչոքին չխաբես և խարդախություն չանես, որովհետև խաբելը շատ-շատ վատ բան է ինչու, որովհետև դու արաջինը խաբում ես քեզ այլ ոչ թե քո դեմինին նաև դու ցույց ես դրանով տալիս, որ լավ չես սովորել կամ խաբեբա ես։ Ես սա խնդրում եմ, որ դու լավը դառնաս և ել չխաբես։ Հուսով եմ դու ինձ հասկացար։
Լրացուցիչ կրթություն (տանը)
Կգրես «Սիզիփոսյան աշխատանք. իմ ժամանակակից տարբերակը» թեմայով շարադրանք:
Իմ ժամանակակից տարբերակը <Սիզիփոս>
Կար մի տղա։ Նրա անունն էր Սիզիփոս։ Նա շատ էր զբաղվում ինտեռնետային խաղերով և տարբեր սայտերով և ահա լսեք թե նրա հետ ինչ պատահեց։ Նա մի օր գնաց բակ։ Եվ տեսավ այնտեղ Մահվան Աստծուն։ Մահվան Աստվածը ասաց․ -Ես եկել եմ քո ետևից։ -Ինչու ասաց Սիզիփոսը։ -Որովհետև դու ամենօր և ամենվարկյան հեռախոսի մեջ ես, և այնտեղից դուրս չես գալիս, իսկ քո մայրիկը անընդհատ ասում է արի ինձ օգնի դու չես գնում կամ մեկ-մեկ առհամարում ես։ -Լավ ես խոսք եմ տալիս, որ ել շատ չեմ նայի հեռախոս, բայց մեանկ թե մի վերցրու ինձ քո հետ։ -Լավ պատասխանեց Մահվան Ասվածը և գնաց։ Մի քանի օր հետո նա նույնպես դուրս եկավ բակ և ելի տեսավ Մահվան Աստծուն և նա այդ պահին հիշեց այն, որ նա խոսք էր տվել նրան, որ ել շատ հեռախոսով չի զբաղվի, բայց նա շատ էր հեռախոսով զբաղվել և չեր պահել իր խոստումը։ Մահվան Աստվածը ասաց․ -Քանի, որ դու չպահեցիր քո խոստումը դու շատ դաժան պատիժ ես ստանում իմ կողմից։ Դու պատժվում ես հեռախոսից և այլ էլեկտռոնային իրերից օգտվելով։ -Օօօհ ՈՉ ինչի համար, ես ինչ եմ արել ընդհամենը իմ խոստումը չեմ պահել։ -Դու ոչթե մենակ խոստումը չես պահել դու նաև մայրիկիդ չես լսել նենց, որ ես քեզ պատժում եմ։ Տուր ինձ քո էլեկտռոնային իրերը և ես գնամ։ -Լավ տխուր ասաց Սիզիփոսը և բերեց իր իրերը և տվեց Մահվան Աստծուն և նա գնաց։ Նա գնաց տուն և մայրիկին ասաց․ -Մայրիկ հենց նոր Մահվան Աստվածը խլեց իմ հեռախոսը իմ ձեռքից և գնա։ Մայրիկը ասաց․ -Շատ ճիշտ բան արեց և ես ել քեզ հեռախոս կամ այլ բան չեմ գնելու։ Եվ տղան ոչ միյայն պատժվեց հեռախոսից այլ նաև նա պատժվեց տնից դուրս գալուց <բացի դպրոցից>։
Կսովորես պատմել առասպելը:
Կլրացնես բլոգիդ «Մայրենի 6» բաժնի պակաս, թերի աշխատանքները: