






Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
–Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,– կ՚ըսէ հայրը։
–Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,– կը հարցնէ տղան։
–Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,– կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով*։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան
Արևմտահայերեն-Արևելահայերեն բառարան
Տղայ մը-մի տղա
Օր մը-մի օր
Կը զայրանայ-զայրանում է
Հօրմէն-հայրիկից
Զայն-նրան
Կառնէ ուսին-դնում է ուսին
Կը տանի անտառ մը-տանում է մի անտառ
Հոն-այնտեղ
Ձգել-թողնել
Դառնայ-վերադառնում է
Ետք-հետո
Կ՝ ունենայ-կունենա
կը խնամէ ու կը մեծցնէ
զայն-խնամում է և մեծացնում է նրան
Երախտամոռ-անշնորհակալ
Պէս-նման
Կլայ-լացել
Օր մըն ալ-մի օր էլ
Ասոր-այսօր
Նեղուի-նեղվել
Կ՝ առնէ-առնում է
Բարձրանայ-բարձրանալ
Զիս-չխայթող
Հոս-այստեղ
Կ՝ ըսե-ասեց
Ճիշդ-ճիշտ
Կը հարցնէ տղան-հարցրեց տղան
Այս ծառն եմ բերած-այս ծառն եմ բերել
Հոգոց-հոգուց
Սուրբ Սարգիս (նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, երիտասարդների օրհնության օր), Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։
Սա շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել, ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են:
Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:
Հայ եկեղեցում պատարագի ժամանակ սկիհի վրա փռվող ծածկոցները ունեն շքեղ ասեղնգործություն: Էջմիածնի Մայր տաճարի գանձատանը պահվում է նուրբ ու կատարյալ մի ծածկոց՝ Ս. Սարգսի և իր որդու, նաև Ս.Գևորգի պատկերներով:
Համաքրիստոնեական և հայկական սրբապատկերներով նկարազարդումը բնորոշ էր Քյոթահիայի խեցեղեն իրերին: Ցինցինետի գեղարվեստի թանգարանում է պահվում <<Սբ. Սարգիս>> գրությամբ սրբապատկերային թաս, որի կենտրոնում հեծիալն է, գուրզը ձեռքին, լուսապսակով: Հեծյալը գեղեցիկ դեմքով տղամարդ է, գեղեցիկ կազմվածքով: Նրա գավակին մի մանկահասակ պատանի է, խաչազարդ նիզակը ձեռքին, լուսապսակով (նկ.8):
Սբ. Սարգսի պատկերին կարելի է հանդիպել նաև 1293թ. Սկևռայի կամ Հեթում թագավորի մասանց պահարանի պատկերաքանդակների մեջ:
Սբ Սարգսի պատկերը հայ և համաշխարհային արվեստի մի շարք ստեղծագործություններում կարելի է հանդիպել անընդմեջ, միմյանցից տարբերվող և անչափ հետաքրքիր պատկերագրությամբ: