Բույսերի ուսումնասիրում, խնամք

Տարածում և էկոլոգիա

Իսկական հալվեի բնական տարածվածությունն անհասկանալի է, քանի որ այն լայնորեն աճեցվում է ամբողջ աշխարհում։ Այս տեսակը հարմարեցվել է Արաբական թերակղզու, Հյուսիսային Աֆրիկայի (Մարոկկո, Մավրիտանիա, Եգիպտոս), ինչպես նաև Սուդանի, Կանարյան կղզիների, Կաբո-Վերդեի կլիմաներին։

Բույսի վայրի տեսակը հանդիպում է Կանարյան կղզիներում։

Բույսը կարող է աճել այնպիսի պայմաններում, երբ այլ բույսեր են չեն դիմանում և վերանում են։ Ծայրահեղ իրավիճակներում հալվե վերան փակում է ծակոտիները՝ պահելով խոնավությունը տերևի ներսում։

Բուսաբանական նկարագիր

Ունի ցածր զարգացած արմատային համակարգ։ Ցողունը կարճ է։ Տերևները հերթադիր են, հյութալի, մսալի՝ մոմաշերտով պատած, եզրերը՝ փշոտ։. Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները հիմնականում խողովակավոր կամ նեղ զանգակաձև են՝ կարմիր, նարնջագույն, դեղին։

Քիմիական բաղադրություն

Պարունակում է լորձ, այլ պոլիսախարիդներ, պրոստագլանդիններ, անտրացեն, ֆլավոնոիդներ, ֆենոլներ, ֆերմենտներ, համ, խեժ, հորմոնանման միացություններ, մի փոքր քանակությամբ եթերային յուղեր:Բացի տրիվիալ պոլիսախարիդներից, կան նաև մուկոպոլիսախարիդներ, գլիկոպրոտեիդներ, որոնք բաղկացած են տարբեր շաքարներից, այդ թվում՝ ացետիլացված մանոզից, առկա է նաև ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ, ֆոլաթթու, կարոտիններ, խոլին, К, Са, Mg, Zn, Cu.