Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջը բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Լրացուցիչ՝ 1. Բջջի կառուցվածքը և Բակտերիաներ

Հարցեր՝

1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթ 


2. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:

Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: 
3.Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Տեսանյութ պատրաստիր:

Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Կետադրում ենք։

Կար-չկար  մի իմաստուն մեծ  խելքով, աշխարհի  չար ու բարուց  հասկացող:  Կյանքն  անցկացնելով  մարդկանց  մեջ  իմաստունն  ուսումնասիրում էր  նրանց ցավով  համոզվելով, որ  ավաղ  բանական  էակը  հաճախ  զուրկ է  մեծահոգությունից, եսամոլ է, անձնապաշտ  և  վշտանում էր դրա  համար:
Մի անգամ իմաստունը լսեց, որ  իբր մի հարուստ  մարդ  կա` շռայլ  ու կարեկից:
Ուզում եմ  ինքս  համոզվել մտածեց նա, որոշելով  այցելել  հարուստին:
Հագնելով  ցնցոտիներ նա  մեծատունի մոտ  գնաց:  Վերջինիս  տեսնելով  ցնցոտիների մեջ  մերկությունը, մի կերպ  ծածկած մարդուն  խոժոռադեմ  նայեց  և  հեռացավ  դուռը  շրխկացնելով` անկոչ  հյուրի  երեսին:

………….

Նա  սաստիկ  ձանձրանում էր. գյուղն  իր տեղը  չէր  ու ինքն էլ  այլ  պլաններ էր  ուղեղում  փայփայել: Ամուսինը չէր  հետաքրքրվում  թատրոնով  կամ  ձիարշավով, գրականությամբ  կամ  սուսերամարտով, մինչդեռ  ինքնաբավ  ժպտում էր  նայելով  իր  կնոջը:  Ի՞նչը  ստիպեց  ընդառաջ  գնալու  ամուսնու  անհեթեթ  առաջարկին, Էմման չէր կարողանում  բացատրել: