2020 թվի ամռանից ո՞ր օրը միշտ կհիշես և ինչո՞ւ: Երբ ես և իմ տատիկը գնացինք Լոռի։ Որովհետև շատ գեղեցիկ է Լոռին,եղանք տարբեր հին եկեղեցիներում։
Ամռան ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ես ունեցել:Ես սովորեցի անգլերեն երգեր։
Ամռան ընթացքում ի՞նչ անհաջող օր ես ունեցել:Ես ոչ մի անհաջող օր չեմ ունեցել։
Ամռան ընթացքում նվեր ստացե՞լ ես:Ինձ նվիրել են գիրք և շոր։
Ի՞նչ նոր ու հետաքրքիր ֆիլմեր ես նայել ամռանը:
Ես դիտել եմ դելֆինների մասին ֆիլմեր, տատիկիս հետ դիտել եմ կենդանիների մասին հաղորդումներ։
Ամռան ընթացքում ճամփորդե՞լ ես:
Ես գնացել եմ Փարպի, Լոռի, Ջերմուկ, Ամբերդ, Բյուրական։
Կարոտե՞լ էիր դպրոցիդ և ընկերներիդ:
Այո ես շատ եմ կարոտել իմ դպրոցը և իմ ընկերներին։
Ի՞նչ զվարճալի դեպք է պատահել քեզ հետ ամռանը:
Մենք ամառային դպրոցում իրար վրա գունավոր ներկեր էինք լցնում։
Ամռան ընթացքում նոր ընկերներ ունեցե՞լ ես:Այո ես ունեցել եմ նոր ընկերներ Եվա և Մարի։
Ո՞րն է ամռան ընթացքում քո կարդացած ամենահետաքրքիր գիրքը: Ջերոնիմո Ստիլտոնը։
Ի՞նչ էիր ուզում անել այս ամռանը, բայց չստացվեց:Ես ուզում էի գնալ ծով բայց չստացվեց։
Ի՞նչ գույնով կբնութագրեիր այս ամառը:Կապույտ։
Երեք բառով բնութագրիր քո ամառը:Ուրախ, զվարթ, գեղեցիկ։