Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Լրացրեք բաց թողնված բառերը՝

  1. Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի  անունից։ Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահապետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է:
  2. Հայաստանի մայրաքաղաքը Երևանն  է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը  Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն քաղաք:
  3. Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրի  և Վանաձոր: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը,Ադրբեջանը,Թուրքիան և Իռանը։
  4. Հայաստանի Հանրապետության մարզերը՝ ——— են։ Դրանք են՝ ———, ————, ——————, —————-, —————-, —————, ————-, ——————, —————, —————։

Կոմիտաս

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:
  2. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:
  3. Վերնագրիր բանաստեղծությունը:
  4. Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:
  5. Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:
  6. Անգիր սովորիր բանաստեղծությունը: