Հայկական թատրոն

Հայկական թատրոն, հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում։ Թատերարվեստի հնագույն և ժողովրդական տեսակը պարերգական (խորային) դրաման է, որն իր ազդեցությունն է ունեցել առաջավորասիական, բալկանյան և ապենինյան ժողովուրդների բանահյուսության մեջ։ Մշակութային այս միջավայրում է կազմավորվել նաև հայ ժողովրդական և խորհրդապաշտական դրաման իր պարերգային տեսակով։ Թատերական այդ հին համակարգը չի պահպանվել, բայց թողել է իր լեզվական հետքերը։

Թատրոնը (հուն․՝ θέατρον, թարգմ. տեսարանների վայր, տեսարան) արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։ Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում՝ կատարսիս։

Թատրոնի հիմնական անձնակազմի մեջ մտնում են ռեժիսորըդերասաններըդիմահարդարներըլուսավորողներըհսկիչներըբեմանկարիչները և այլն[1]։

Մատենադարան

Պատասխանիր հարցերին՝

1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում: Հնում մարդիկ գրում էին մագաղաթի վրա։

2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը: Մագաղաթը պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից:

3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ: Մարդիկ արաջ գրքերին անվանում էին մատյան։

4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:Մաշտոցի անվան Մատենադարանում: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն։

5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ: Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ։

6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում: Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում:

7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում: