ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՅՍ ՆԱԽԱԳԻԾԸ։
Իրանացիները ապրում են Պարսկաստանում,Իրանը հարավ-արևելք սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Նախիջևանին։
Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։
Իրանցիները Նովրուզը նշում են գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբը։ Այն տոնվում է գարնանային գիշերահավասարի օրին, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին:
- Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններր ունեն։
Նովռուզի ընթացքում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է 7, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է: Սփռոցի վրա պետք է շարված լինեն Ս տառով սկսվող 7 իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ) և քացախ (սեռքե): Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր: Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդույթը, ըստ որի մի տղամարդ սևացնում է ձեռքերը ու երեսը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է մանածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով: Նովռուզի ժամանակ հարազատները այցելում են միմիանց, և մեծերը երեխաներին դրամ են նվիրում:
Հայաստան
Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը: