Մայրենի, 6-րդ դասարան, 01.12.2022

  1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
    • Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար, գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռջել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոճիլ, կաչաղակ, վերջ։ 
  2. Արտագրե՛լ և կետադրե՛լ։
    • Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր տարիներ առաջ ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից, որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել։ Մի օր, տարիներ առաջ ճահճային թռչունների, որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:

Պատմություն Նոյեմբերի 28-30

Երվանդականների թագավորության վերականգնումը։ էջ 68-72

Աքեմենյան Իրանը։ էջ 41-44

ԿԱՏԱՐԵ՛Լ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում)։

2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։

Ք. ա. 330թ. Ալեքսանդրը Մենոն զորավարի գլխավորությամբ մի զորաբանակ ուղարկեց Հայաստան` գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերի շրջանը: Սակայն Հայաստանում մակեդոնական բանակը ջախջախվեց, իսկ Մենոնը, ըստ Ստրաբոնի, «խեղդամահ արվեց տեղաբնիկների կողմից»:

3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։

Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնելու անմահության , որի համար ճանապարհ բռնում <<դեպի հայոց աշխարհ որտեղ ակունք է Եփրատի ու Տիգրիսի>>:

4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։

Կյորոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհական տերություններից ամենամեծն էր (հայտնի է դարձել Աքեմենյան տերություն անունով)։

5․ Ի՞նչ գիտես Աքեմենյան տերության մասին։

Աքեմենյան պետություն (հին պարսկերեն՝ Խշաչա, կայսրություն) (մ.թ.ա. 553 – 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված Կյուրոս Մեծի կողմից։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը, նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։