Որոնք են ջերմային էներգիայի աղբյուրները

Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:

Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:

Հարցեր

  1. Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:

Նավթ, բնական գազ, փայտ, քարածուխ, տորֆ։

  1. Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:

Բուսական և կենդանական աշխարհի կյանքի համար։

  1. Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Կետադրել տեքստը:
    • Շահանդուխտը Իշխանի դուստրը հրաշագեղ էր, չքնաղ նրա գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Նայողին թվում էր նյութեղեն չէ, այլ կարծես կերտված է լիալուսնի նրբանուրբ շողերից, արևի թրթռուն ճառագայթներից ու ծաղիկների անուշաբույր նեկտարից։
    • Մի օր, երբ իշխանազուն օրիորդը ուղեկցող խմբով անցնում է մի ապառաժոտ վայրով, հանկարծ նկատեց զինյալներ անծանոթ կերպարանքներով։
    • Օրանջիայի ձորակում, ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը դեղին սպիտակ։ 
    • Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային
  2. Մգեցված բառերի բացատրությունները գրել:

Հրաշագեղ-սքանչելի, արտակարգորեն գեղեցիկ:

Նյութեղեն-նյութից կազմված՝ բաղկացած:

Կերտված-կերտվել-ի:

Նրբանուրբ-չափազանց նուրբ, նրբագույն:

Նեկտար-շաքարային հյութ, որ արտադրում Է բույսերի նեկտարանոցը:

Իշխանազուն-նույնն է՝ իշխանազն:

Ապառաժոտ-լեռներ, ժայռեր։

Զինյալներ-զինված մարդ։

  1. Ընթերցում ենք Ջոան Ռոուլինգի հաջորդ հեքիաթը.

Պարապմունք 49

  1. +5(5+7)=5+7
  2. +(3-8+7)=3-8+7
  3. +(-3+8+7)=-3+8+7
  4. +(-10-12+1)=-10-12+1
  1. -(5+7)=-5+7
  2. -(3-8+7)=-3+8-7
  3. -(-3+8+7)=+3-8-7
  4. -(-10-12+1)=+10+12-1

ա) + (56 + 42)= +56-42

բ) + (7 ⋅ 8 + 42)= +7⋅8-42

գ) − (45 − 35)=-(45+35) բ) − (45 − 7 ⋅ 5)=-(45+7⋅5)
դ) − (45 − 53)=-(45+53) դ) − (9 ⋅ 5 − 53)=-(9⋅5+53)

ե)+(48-93)-8=+48+93+8

զ)-(96-35)-6=-96+35+6

է)-(7⋅8-20)+7.8=-7⋅8+20-7⋅8

ը)+(99-5+8)-17=+99+5-8+17

թ)-(2⋅5+48)+23=-2⋅5-48-23

ժ)-(32-74)-74=-32+74+74

ի)+(-120-9⋅9)-81=+120+9⋅9+81

լ)+(120-9)+81=+120+9-81