1.Կետադրիր: Ողջ ամառը ճպուռը չի աշխատում: Նա միայն երգում է, պարում խաղում և ուրախանում: Երբ գալիս է ձմեռը ճպուռը մնում է տխուր անօգնական:Նա դիմում է մրջյունին, խնդրում է իրեն կերակրել: Բայց մրջյունը հրաժարվում է:
Գրիրմեկբառով՝
մարդ, որը լողում է-լողորդ մարդ, որը հեծանիվ է քշում-հեծորդ մարդ, որը մեքենա է վարում-վարորդ մարդ, որը ճամփա է գնում-ճամբորդ մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ մարդ, որը որս է անում-որսորդ մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-ճամբորդ մարդ, որը գնումներ է կատարում-հաճախորդ
Լիլիթը հարցրեց հայրիկից, թե որտեղ են ապրում տառերը։ Զարինեն ասաց, որ տառերը ապրում են գրքերի մեջ։ Լիլիթը ասաց, որ նա չի հավատում։ Իսկ հայրիկը սկսեց նայել շուրջը և տեսավ գետնին խաղացող Անուշիկին որը խաղում էր մայրիկի հին զարդատուփով։ Այն զարդատուփի մեջ են ապրում տառերը, ասաց հայրիկը և վազելով գնաց աշխատանքի։ Երեխաները մինջև գիշեր չէին գնում զարդատուփի մոտից։ Մայրիկը մտածոմ էր, թե ինչ անեն, ոնց ասեն որ այդ ամենը հայրիկը հորինել է։ Հայրիկը գնաց և ասաց, որ երեխաները գնան քնելու, միևնույն է, տառերը գալիս են այն ժամանաակ երբ երեխաները քնած են լինում։ Երեխաները լսեցին հայրիկին և գնացին քնելու։ Հայրիկն ասաց, ես գիշերը, երբ տառերը գան ես մի հեքիաթ գրի կառնեմ և առավոտյան ձեր համար կկարդամ։ Լավ, ասացին երեխաները և գնացին քնելու։ Իսկ հայրիկը հեքիաթ գրեց սկյուռի պոչի և փղի կնճիթի մասին և 7 գիշեր չքնեց և 7 հեքիաթ գրեց և ամեն առավոտ կարդում էր իր երեխաների համար։
Հայկական թատրոն, հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում։ Թատերարվեստի հնագույն և ժողովրդական տեսակը պարերգական (խորային) դրաման է, որն իր ազդեցությունն է ունեցել առաջավորասիական, բալկանյան և ապենինյան ժողովուրդների բանահյուսության մեջ։ Մշակութային այս միջավայրում է կազմավորվել նաև հայ ժողովրդական և խորհրդապաշտական դրաման իր պարերգային տեսակով։ Թատերական այդ հին համակարգը չի պահպանվել, բայց թողել է իր լեզվական հետքերը։
Թատրոնը (հուն․՝ θέατρον, թարգմ. տեսարանների վայր, տեսարան) արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։ Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում՝ կատարսիս։
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում: Հնում մարդիկ գրում էին մագաղաթի վրա։
2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը: Մագաղաթը պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից:
3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ: Մարդիկ արաջ գրքերին անվանում էին մատյան։
4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:Մաշտոցի անվան Մատենադարանում: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն։
5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ: Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա: Նրանց անվանում էին գրիչներ։
6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում: Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում:
7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում:
Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կենդանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում, անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրինակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բուսական և կենդանական ծագում ունեցող սննդամթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեցնելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կենդանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչացնելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:
Հարցեր և առաջադրանքներ
Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից: Մարդը տարբերվում է նրանով որ մարդը ունի բանականություն մտածելու, խոսելու, աշխատելու ունակություն։
Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրինակներ:Եթե բնությունը չլիներ մարդը գոյություն չի ունենա։
Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրինակներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն:
Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե’ր օրինակներ: Մարդը պահպանում է բնությունը այնպես որ նա ամեն օր ջրում է ծաղիկները չի թափում իր ախպը խոտրին և ծաղիկներին նաև չի ախտոտում օդը և չի սպանում կենդանիներին։
Լրացուցիչ նյութ — հետաքրքիր մուլտֆիլմ բնության, կենդանիների, Երկիր մոլորակի մասին: