4․ Հայկական թագավորությունների անկախացումը։ էջ 76-80
ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։
1․ Ք․ա․ 4-րդ դարի վերջին ո՞ր հզոր տերությունն էր Հայաստանի հարավային հարևանը։
Հարավային հարևանը Սելևկյան տերություն էր:
2․ Ք․ա․ 3-րդ դարում ի՞նչ հայկական թագավորություններ գոյություն ունեին։
Մեծ Հայք և փոքր Հայք:
3․ Ովքե՞ր էին իշխում Կոմմագենեում և Ծոփքում։
Սամոս Երվանդականը (Շամը) և Արշամը:
4․ Ովքե՞ր էին Արտաշես 1-ինը և Զարեհը, և ինչպե՞ս գրավեցին Մեծ Հայքն ու Ծոփքը։
Արտաշես 1-ինը-Հայոց թագավոր է մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։
Զարեհը— Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ՝ մ.թ.ա. 202-ից, թագավոր՝ մ.թ.ա. 190-մ.թ.ա. 175-ին։ Սերել է, հավանաբար, Ծոփք-Կոմմագենեի Երվանդունի արքայատոհհմից:
5․ Ինչպե՞ս և ե՞րբ անկախացան Մեծ Հայքն ու Ծոփքը։
6․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։
Թեմա՝ Կոորդինատային ուղիղ Օրվա ամենաարագ աշխատողները՝ Խորեն, Միքայել Ուղղի վրա կետի դիրքը հաշվման O սկզբնակետի նկատմամբ որոշելու համար բավական չէ իմանալ նրա հեռավորությունը O կետից: Պետք է նշել նաև, թե նա կետի ո՞ր կողմում է գտնվում: Ամենից հաճախ այդպիսի ուղիղը պատկերում են հորիզոնական դիրքով: Ստացվում է սանդղակ, որը պատկերված է նկարում:
Սովորաբար սանդղակի այն կետերը, որոնք գտնվում են O սկզբնակետից աջ գրվում են 1, 2, 3,… : O սկզբնակետից ձախ գտնվող կետերը գրվում են -1, -2, -3,… , որոնց կարդում են համապատասխանաբար «-1» մինուս մեկ «-2» մինուս երկու.. :
O կետից դեպի աջ գտնվող թվերը կոչվում են դրական (օրինակ` 1,7, 9.5), իսկ դեպի ձախ` բացասական (օրինակ` -2, -4, -7.9): Երբեմն դրական թվերը գրում են «պլյուս» նշանով. +1, +7, +9.5, +1, +7 :
Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական: Այն կոորդինատային ուղղի դրական թվերը բաժանում է բացասականներից: Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:
A կետն ունի -2 կոորդինատը: Գրում են այսպես` A(-2), B(-1), C(1.5): Սահմանում։ Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ: Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:
1. Ի՞նչ է կոորդինատային ուղիղը։
Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ:Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:
2. Ի՞նչ է կետի կոորդինատը։
Այն հնարավորու-թյուն է տալիս երկրաչափական գծերը, պատկերները արտա-հայտել կամ նկարագրել հանրահաշվական հավասարում-ներով, առնչություններով։ Այլ կերպ ասած, կոորդինատների օգնությամբ որոշ երկրաչափական խնդիրների լուծումը բերվում է հանրահաշվական խնդիրների լուծման, և կիրառ-վում են հանրահաշվական մեթոդներ:
3. Ի՞նչ կոորդինատ ունի կոորդինատների սկզբնակետը՝ Օ։
Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական: Այն կոորդինատային ուղղի դրական թվերը բաժանում է բացասականներից: Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:
4. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝
ա) կոորդինատների սկզբից աջ, բ) կոորդինատների սկզբից ձախ։
5. Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.
A (–7)- Ա-ի կոորդինատը -7 է, B (+8)- Բ-ի կոորդինատը +8 է, C (–4)- Ս-ի կոորդինատը -4 է, D (+21)- Դ-ի կոորդինատը +21 է , E (–50)- Ե-ի կոորդինատը -50 է, F (–100)- Ֆ-ի կորդինատը -100 է։
6. Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝
ա) կոորդինատների սկզբնակետից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ,
բ) կոորդինատների սկզբնակետից հինգ միավոր հեռավորություն բացասական
ուղղությամբ։
գ) Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր, նշի՛ր կետերին համապատասխան կոորդինատները
o
7.Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1սմ է:
8. Բացասական ամբողջ թվերի մեջ գոյություն ունի՞ արդյոք ամենափոքրը։ Պատասխանը հիմնավորե՛ք։
Ինչպես դրական ամբողջ թվերը այդպեսել բացասականները անվերջ են:
9. Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը։
-1
10. Որո՞նք են ամենամեծ և ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։
Մի անգամ երեք եղբայրներ ճանապարհորդում էին։ Քայլում էին մթնշաղին երկար ու ծուռումուռ ճանապարհով։ Ու հասան նրանք գետի, որը խորն էր այնքան, որ քայլքով չես անցնի, ու արագահոս այնքան, որ չես լողա։ Բայց եղբայրները կախարդության արվեստի գիտակ էին։ Թափահարեցին կախարդական փայտիկները, ու կամուրջ հայտնվեց գետի վրա։ Երբ գետի կեսը անցել էին, թիկնոցի մեջ փաթաթվածը կտրեց նրանց ճանապարհը։ Ու Մահը խոսեց եղբայրների հետ։
Ճամփորդները միշտ խեղդվում էին գետում, Մահը վրդովված էր, որ չէր ստացել նոր զոհեր, բայց խորամանկեց․ ցույց տվեց, թե հիանում է նրանց հնարամտությամբ, ու ասաց, որ ի նշան իր հիացմունքի՝ եղբայրներից յուրաքանչյուրը պիտի ընդունի մի ընծա իրենից։ Ավագ եղբայրը ռազմատենչ էր։ Նա խնդրեց աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը․ փայտիկ, որի տերը կհաղթի ցանկացած մենամարտում, փայտիկ, որը արժանի է մարդուն, ով հաղթել է Մահվանը։ Ու Մահը պոկեց թանթրվենու ճյուղը, որ աճում էր գետի ափին, սարքեց կախարդական փայտիկ ու տվեց ավագ եղբորը։ Միջնեկ եղբայրը գոռոզ էր։ Որպեսզի էլ ավելի ստորացնի Մահվանը, նա խնդրեց մեռածներին վերակենդանացնելու ուժ։ Ու Մահը վերցրեց գետի մոտ ընկած քարը, տվեց միջնեկ եղբորն ու ասաց, որ այն կարող է մեռածներին հետ բերել։ Հետո Մահը հարցրեց երրորդ՝ փոքր եղբորը` ինչ նա կուզեր։ Փոքրը ամենաիմաստունն էր եղբայրների մեջ, նա չէր վստահում Մահվանը։ Այդ պատճառով նա խնդրեց մի այնպիսի ընծա, որը հագնելով, նա կկարողանա տեղաշարժվել այնպես, որ Մահը չկարողանա հետեւել իրեն։ Մահը այլ ելք չուներ, ստիպված պոկեց սեփական անտեսանելի թիկնոցի մի մասը ու տվեց փոքրին։ Դրանից հետո Մահը մի կողմ կանգնեց ու թույլ տվեց եղբայրներին շարունակել իրենց ճանապարհը, նրանք գնացին՝ խոսելով իրենց հետ պատահած արկածի մասին ու հիանալով Մահվան ընծաներով։ Հետո եղբայրները բաժանվեցին, ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։
Առաջին եղբայրը մոտ մի շաբաթ ճամփորդելուց հետո հասավ մի գյուղի, որտեղ ապրում էր երիտասարդ կախարդը, ում հետ նա վիճել էր։ Բնականաբար, թանթրվենու կախարդական փայտիկով նա չէր կարող պարտվել մենամարտում, որը հետեւեց նրանց հանդիպմանը։ Մեռած կախարդին թողնելով գետնին` նա գնաց հյուրանոց ու սկսեց գլուխ գովել անհաղթ փայտիկի համար, որը ինքը ճանկել է Մահից։ Նույն գիշերը հենց ավագ եղբայրը, խմիչքից անզգայացած, քնեց, մի այլ կախարդ վնասեց նրան ու գողացավ փայտիկը։ Այսպես Մահը տարավ առաջին եղբորը։ Միջնեկ եղբայրը վերադարձավ տուն, որտեղ մենակ էր ապրում։ Հանեց քարը, որը մեռածներին վերականդանացնում է ու երեք անգամ պտտեց ձեռքում․ նրա առջեւ հայտնվեց աղջիկը, ում հետ ուզում էր ամուսնանալ, բայց ով մահացել էր անժամանակ։ Աղջիկը տխուր էր ու սառը, մի տեսակ, մեկուսի։ Չնայած նա վերադարձել էր կյանք, բայց նա չէր պատկանում այդ աշխարհին ու տանջվում էր։ Վերջիվերջո, երկրորդ եղբայրը, անհուսությունից խելագարված, վերջ տվեց իր կյանքին, որպեսզի կարողանա աղջկա հետ լինել։ Այսպես Մահը տարավ երկրորդ եղբորը։ Չնայած Մահը երրորդ եղբորը փնտրում էր տարիներով, այդպես էլ չկարողացավ գտնել նրան։ Ու միայն երբ նա բավականին ծերացել էր, փոքր եղբայրը հանեց անտեսանելի թիկնոցը ու փոխանցեց այն իր որդուն։ Հետո ողջունեց Մահվանը` ասես հին ընկերոջ, ու գնաց նրա հետ ուրախությամբ։ Ու նրանք, ինչպես հավասարը հավասարի, լքեցին աշխարհն այս։
Այս հեքիաթը սովորեցնում է նրան, որ մարդկանց միշտ պետք է օգնել: Ի՞նչ կասես կերպարների մասին:
Հայրը շատ բարի էր և երբ նա մահացավ նա այդ կաթսան թողել էր տղային նրա համար, որովհետև նա մտածում էր մարդկանց մասին:
Տղան անշնորհակալ էր, որովհետև նրա հայրը տվեց նրան այդպիսի հնարավորություն իսկ նա շնորհակալություն չհայտնեց: Քննարկում ենք. հոր կտակի ազդեցությունը ստեղծագործության սյուժեի ու կերպարների զարգացման վրա Ըստ քեզ՝ ցատկոտան կաթսան ու փափուկ հողաթափն ի՞նչ նշանակություն ունեն հեքիաթում:
Իմ կարծիքով կաթսան խորհրդանշում էր մարդկանց մեղքերը և ցավերը:
Իմ կարծիքով այդ հողաթափը խորհրդանշում էր տղայի վախը:
Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն: Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:
Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար: Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը:Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտոմեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները: Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները: Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:
Հարցեր
Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:
Նավթ, բնական գազ, փայտ, քարածուխ, տորֆ։
Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի համար։
Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:
Շահանդուխտը Իշխանի դուստրը հրաշագեղ էր, չքնաղ նրա գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Նայողին թվում էր նյութեղեն չէ, այլ կարծես կերտված է լիալուսնի նրբանուրբ շողերից, արևի թրթռուն ճառագայթներից ու ծաղիկների անուշաբույր նեկտարից։
Մի օր, երբ իշխանազուն օրիորդը ուղեկցող խմբով անցնում է մի ապառաժոտ վայրով, հանկարծ նկատեց զինյալներ անծանոթ կերպարանքներով։
Օրանջիայի ձորակում, ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը դեղին սպիտակ։
Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային
Մգեցված բառերի բացատրությունները գրել:
Հրաշագեղ-սքանչելի, արտակարգորեն գեղեցիկ:
Նյութեղեն-նյութից կազմված՝ բաղկացած:
Կերտված-կերտվել-ի:
Նրբանուրբ-չափազանց նուրբ, նրբագույն:
Նեկտար-շաքարային հյութ, որ արտադրում Է բույսերի նեկտարանոցը: