
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։
Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Հարցեր և առաջադրանքներ՝
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր: Բանաստեղծության մեջ շարժումն է շատ։
- Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես; Ես կնկարեի երկու հատ սև ամպ և երկինքը բաց կապույտ։
- Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում: Ես մտածում եմ որ իմաստուն արտահայտող տողը առաջի՝ն տողն է, որովհետև առաջին տողը պատմում է այդ երկու սև ամպերի մասին։
- Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:Ես կվեռնագրեի այսպես։(Երկու իրար կպած սև ամպեր)
- Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը: Լինում են երկու սև ամպեր։ Այդ երկու սև ամպերը եկան հողմի առաջ սակայն հողմը ջոկել չեր կարողանում որովհետջ նրանք դես ու դեն էին քշում տանում, և նրանք անդադար գնում էին հողմի զայրացած հողմի ետևից իրար հետ երկու սև ամպ։