Մայրենի, 6-րդ դասարան, 10.04.2023

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Ավարտին հասցնել դասարանական առաջադրանքը:
  • Վահան Տերյանի բանաստեղծություններից կընտրես երկուսն ու կսովորես անգիր (ներկայացնելու ես հինգշաբթի):
  • Ընտրածդ բանաստեղծությունները կձայնագրես ու կտեղադրես բլոգում (մինչ հինգշաբթի):

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:

Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը
Գրականության հղումը 105, 106 էջերը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։


2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ։
Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։


3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։

Պարապմունք 93

Տասնորդական կոտորակի բազմապատկումը տասնորդական կոտորակով

Տեսական նյութ:

Դրական տասնորդական կոտորակները բազմապատկելու համար պետք է`

1) անտեսել կոտորակների գրառումներում եղած ստորակետները և բազմապատկել ստացված բնական թվերը,

2) ստացված արտադրյալում աջից ստորակետով առանձնացնել այնքան թվանշան, քանի թվանշան որ կա երկու արտադրիչների կոտորակային մասերում միասին։

Օրինակ`
12,3×1,4
Գրենք տասնորդական թվերը առանց ստորակետի և հաշվենք արտադրյալը՝
123×14= 1722

Վերադառնանք մեր օրինակին
12,3x 1,4
այստեղ ստորակետից հետո ունենք երկու թվանշան՝ 3, 4-ը, ուրեմն ստացված արտադրյալում պետք է աջից ստորակետով  առանձնացնել երկու թվանշան, կլինի՝ 17,22։


Աշխատանք դասագրքից, համար՝ 804, 805, 808, 809, էջ` 154

ա)002 բ)320 գ)0300 դ)2390

ա)4,8 բ )9,3 գ)1 դ)10

ա)0,8762 բ )6,1704 գ)0,03048 դ)0,15414

ա)2,53 բ ) 5,16 գ) 0,726 դ)16,43