Ապրիլի 10 -14

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

1․ Հայոց ո՞ր թագավորի օրոք Քրիստոնեությունը սկսվեց տարածվել Հայաստանում։

301 թվականին՝ Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի օրոք,  քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն և սկսել բռնի կերպով տարածվել ամբողջ Մեծ Հայքի տարածքում։ 

2․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Վաղարշ 1-ին Արշակունին Մեծ հայքի նկատմամբ։

3․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը:

4․ Ինչպե՞ս Տրդատ 1-ինը բազմեց հայոց գահին։

Պարապմունք 91

1047) 651,03

73930

329

99,9

1048) Այո

Այո

Այո

Ոչ

1049) 3,5707

0,098

0,001

0,001765

0,2

0,6731

8,29

1051) 8120

10

0,2

12510

629

1052) 0,3662

0,81543

0,017

0,2244

0,003

1055)

Լուծում։ 8,5×10=85

Պատ․՝ 85 հազար դրամ։

1056)

Լուծում։ 72,5։100=0,725

Պատ․՝ 0,725


Մայրենի, 6-րդ դասարան, 10.04.2023

Կետադրության օր

  • Կկետադրես տեքստը:
  • Կգտնես տեքստի բարդ բառերը:
  • Կգտնես մգեցված բառերի հոմանիշները:
  • Կվերնագրես տեքստը:

Վահան Տերյանը (իրական անունը` Վահան Տեր-Գրիգորյան) նշանավոր հայ բանաստեղծ է: Ծնվել է Գանձայում 1885 թվականի հունվարի 28-ին: Ծննդավայրը սիրելի ու հարազատ էր Տերյանին, և 1914 թվականին Նվարդ Թումանյանին ուղղված նամակում նա գրում է <<Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները, որովհետև իմ սիրտը տխուր է։ Այո, ես այդպես եմ կարծում… Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի, քնքուշ ծաղիկներով և մեր պայծառ դաշտերի ծաղիկներով… Ահա մեր սարերը լայն ու բաց, տեսնում ես՝ որքան ծաղիկ կա այստեղ ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը, և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար քան այս սարերում բարձր և դաշտերում լայն, որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը:>>

Եղբայրը Ղազարը պատմելով Վահան Տերյանի մանկության մասին, գրել է Վահանը եղբայրներիցս ամենափոքրն էր դրա համար էլ տան ամենասիրելին ու երես տվածը։ Սակայն չնայելով դրան նա շատ սուսիկ տղա էր ու չէր օգտվում իր արտոնյալ դրությունից։ Կազմվածքով լիքը թմբլիկ ու կարմրաթուշ բնավորությամբ մեղմ ու սակավախոս մանկուց սիրում էր նա մենությունն ու իր «անուրջներով» տարվելը:

Տերյանն իր բանաստեղծությունների զգալի մասը հավաքել է առանձին շարքերի մեջ նա արևելահայ բանաստեղծների մեջ առաջինն էր որ ամրապնդեց շարքերով գրելու սկզբունքը: Հետաքրքիր է որ շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն և ներքին կապ ունի շարքի ընդհանուր տրամադրությունների հետ և նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին գործ:

Ստեփան Զորյանը գրում է Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած և դա ոչ թե պատահականության բերումով այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը ութսուն էջանոց փոքրադիր Մթնշաղի անուրջները հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում։

Մթնշաղի անուրջները ավելի ջերմ ընդունելություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները ամենուրեք երեկույթներում ընտանիքներում ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց Մթնշաղի անուրջները:

Գրողը վախճանվել է 1920 թվականին հունվարի յոթին երբ ընդամենը երեսունհինգ տարեկան էր: