
Լինում է, չի լինում մի աղջիկ։ Նրա անունն էր Անի։ Անին շատ էր սիրում ճամփորդել և շրջել երկրից երկիր։ Մի օր Անին գնաց դուրս նրա ընկրների հետ խաղալու։ Նրա ընկերները նույնպես սիրում էին ճամփորդել։ Նրանք որոշեցին այս անգամ գնալ Ամերիկա։ Նրանք Ամերիկա գնացին ինքնաթիռով։ 6 ժամ հետո նրանք հասան Ամերիկա։ Նրանք գնացին ման գալու և տեսան մի դուռ։ Որը շատ գեղեցիկ և ծաղկավոր էր։ Նրանց բնականաբար հետաքրքրեց թե ինչ կա այդ դռան ետևում։ Բայց այդ դռան վրա ինչ-որ բան կար գրած բայց նրանք ուշադրություն չդարձրեցին այդ գրածին։ Բայց այդ դռան վրա գրած էր որ (ԱՅՍՏԵՂԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՅՆ ՄԱՐԴԸ ՈՎ ՈՐ ԽԵԼԱՑԻ Է)։ Նրանք արդեն ուզում էին մտնել բայց Անին ուշադրություն դարձրեց այդ դռան վրա գրածին, և ասաց․
-Այնտեղ չի կարելի մտնել։ Բայց իր ընկերները նրան չլսեցին և գնացին։
-Ոչ դու մեզ խաբում ես այստեղ ոչմիբան չկա գրած։ Ասացին նրանք։
Ու այդպես նրանք մտան այդ դռան մեջ և գլորվեցին ինչ-որ տեղ, որտեղ ամենինչը գեղեցիկ և ծաղկավոր էր։ Նրանցից մեկը զարմացավ և ասաց․
-Երեխեք իսկ հիմա ոնց ետ վերադառնանք։
-Մի ձև դուրս կգանք ելի։ Ասաց նրանցին մեկը։
-Չեք ուզում դուրս գալ մենք վաղը պետք է ետ դառնանք մեր քաղաք։
-Հա լավ։ Ասացին նրանք։
-Լավ գնացեք կորեք ես ետ եմ վերադառնում Անիի մոտ։
-Գնա։ Ասացին նրանք և ցրվեցին տարբեր տեղերով։
Ասյան այյսինք այդ աղջիկը գնաց, որ վերադառնա։ Մի քանի ժամ տառապանքից հետո նա հոգնեց և հասկացավ, որ ճար չկա պետք է գնա գտնի իր ընկերներին և նրանք միասին լուծեն այս խնդիրը։ Անին այս ամենը լսում էր վերևից և մտածում էր թե ինչպես օգնի իր ընկերներին։ Նա, որոշեց, որ պետք է գնա և պարան բերի։
-Պարանը հաստատ կոգնի և իմ ընկերները ետ կգան։ Ասաց նա ուրախ և գնաց պարանի ետևից։
5 րոպե հետո նա ետ վերադարձավ պարանը դեռքին։ Նա կանչեց իր ընկերներին բայց առձագանք չկար։ Նա շատ անհանգստացավ և որոշեց որ նա նաև պետք է մի լավ գոռա, որ իր ընկերները նրան լսեն և նա օգնի նրանց։
Մի քանի րոպե հետո Անին սկսեց անհանգստանալ, որովհետև այդքան ժամանակ իր ընկերներից առձագանք չկար։
Մի քանի ժամ հետո արդեն գիշեր էր և նա լսեց իր ընկերների ձայնը։ Փաստորեն Ասյան կարողացավ գտնել իր ընկրենրին և նրանք ասացին։
-Անի արի մեզ օգնիր մենք չենք կարողանում այստեղից դուրս գալ։
Անին ուրախացավ և բարձացրեց իր ընկերներին և նրանք Անիին ասացին․
-Անի կներես, որ մենք քեզ չլսեցինք և միանգամից մտանք այդ դռան մեջ։
Անին իհարկե ներեց իր ընկերներին և նրանք մյուս օրը գնացին իրենց քաղաք։