Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
(Արաջադրանքներ)
1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր: Չկա
2.Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ: Ինձ դուր է եկել այս մասը։
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև շատ գեղեցիկ է հնչում։
3. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին: Իմ տեսած մայրամուտը շատ նման էր իմ սիրած մրգին իսկ իմ սիրած միրգը դա խնձորն է։
4. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին 5-10 նախադասությամբ: Աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր բլոգում:
Գիշեր
Ես սիրում եմ գիշերը, որովհետև գիշերը շատ սիրուն է և ես շատ եմ սիրում իմ մայրիկի հետ նաել աստղերին և լուսնին և հետո քնել։