Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում մաթեմատիկա

Ինչ կայքեր ենք անցել

LearningApps.org

Liveowrksheets.com

Khan academy armenia

Նախագծեր

Լուցկինորվ խնդիրներ

Մակերեսների և պարագծերի հաշվում

Ուսումնական գարուն. մարտի 22-26

Խաղ, տրմաբանություն և մրցույթ

Ինչ թեմաներ ենք անցել

Մնացորդով բաժանումԿլորացում միչև մոտակա տասնյակը

Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

Մնացորդով բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի

 Թվի գտնելը տրված մասով

 Տարի, տարեթիվ

Տրված թվով կամ անգամ փոքրացում

 Մասերի համեմատումը

Մնացորդով բաժանում

Թվի մասը գտնելը

Մաս և ամբողջ

Ճանապարհ, ժամանակ, արագություն

2-ի բաժանելիության հայտանիշը

Բաժանելիությունը 5-ի

 Բազմապատիկ և բաժանարար

10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները

Կոտորակի գծից ներքև գրված թիվն անվանում են հայտարար

Կոտորակի մեջ գիծն անվանում են կոտորակի գիծ

Կոտորակ

Կոտորակի գծից վերև գրված թիվն անվանում են համարիչ

 Գումարման զուգորդական հատկությունը

 Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Փակագծեր պարունակող արտահայտություններ

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

Բաժին մաթեմատիկա

Քանի ֆլեշմոբի եմ մասնակցել

2

Թեստային աշխատանք

1-ին մաս

Կարդա տեքստը և պատասխանիր տրված հարցերին:

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով (վազել) նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

— Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի¯նչ պատմության մեջ ընկան:

Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

— Ես եկա¯…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը:

Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր: Բոլորից շատ Դավիթն էր տխրել:

— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

— Մի նայեք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի, այստեղ արի:

Լիլին վազելով եկավ` ասելով.

— Ես եկա¯…

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

1.Նշի՛ր երկու բան, որոնցով նկարագրվում է Լիլին: 1 միավոր Փոքրիկ ոտիկներով, իր սև աչքերով։

2.Ո՞րն էր Դավիթի հիմնական խնդիրը: 0,5 միավոր

ա) Հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ) Քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ) Ընկերը կորցրել էր Դավիթի միակ գնդակը:

դ) Մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

3.Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին: 0,5 միավոր

1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:

2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքրիկ է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում և խաղերին չի խառնվում:

  1. Ըստ Դավիթի` ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն ընկավ: 1 միավոր Նա մտածում էր, որ Լիլին է մեղավոր, որ նրա ընկերը գցեց Սարգիսի պատուհանը ջարդեց։
  2. 5.Ինչո՞ւ տղաները չէին կարող հարևանին խնդրել, որ գնդակը վերադարձնի: 1 միավոր Որովհետև մի անգամ արդեն գցել էին պատուհանը ջարդել։
  1. Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին: 1 միավոր Նա նրանց օգնեց գընդակը վերձնել Սարգիս քեռիի բակից։
  2.  Ինչի՞ց ենք մենք իմանում, որ եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ փոխվեց: 1 միավոր Նա իր վերաբերմունքը փոխեց Լիլիի հանդեպ, որովհետև Լիլին գնդակը հանեց դարպասների այն կողմից։
  3. Տեքստից դո՛ւրս գրիր 1 հարցական նախադասություն: 0,5 միավոր — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

2-րդ մաս

Կատարի՛ր տրված առաջադրանքները:

1.Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի  տեղում դատարկ վանդակ է: Արտագրիր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը: 1 միավոր

տաք հագուստ

հմուտ որսորդ

լայն միջանցք

երկարավիզ ընձուխտ

2.Ո՞րն է տրված նախադասության ենթական: 0,5 միավոր

Վերադարձին մի անտառի մեջ թագավորը հանդիպեց մի ծերունու:

3.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշանԱրտագրիր այդ նախադասությունը և դիր բաց թողնված կետադրական նշանը: 0, 5 միավոր

Այդ երկրում բարձր ծառերով մի անտառ կար, որը հասնում էր մինչև կապուտակ ծովի ափը:

4.Ո՞ր բառի իմաստն է`փորելով գետնի տակից որևէ հին բան հանել: 0, 5 միավոր

1) պեղել

2) զննել

3) նշմարել

4) կերտել

5.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակըըստ կազմության: 0,5 միավոր

1) աշխարհամաս – հոդակապով բարդ բառ

2) զարմանալի – վերջածանցավոր բառ

3) ջրհոր – անհոդակապ բառ

4) մատիտ – ածանցավոր բառ

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե այն ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված: 0,5 միավոր

1) դպրոց – իր ցույց տվող գոյական

2) այգի – ածական

3) թեև – շաղկապ

4) երեսուն – թվական

7.Արտագրիր նախադասությունըփակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բաց թողած տեղերում: 1 միավոր

Նա տեսավ, որ խանութ դուրս գալիս հայրը մի ծանոթ հանդիպեց:

(խանութ, ծանոթ)