Девочка со спичками

1.
В какой вечер началась история?
Теплый летний вечер
Морозный вечер под Новый Год
Прохладный весенний вечерок

2.

Какой была главная героиня сказки?
Бедная девочка с непокрытою головой и босая
Веселая жизнерадостная хохотушка
Маленькая принцесса, дочь богатого короля

3.

Кто украл туфлю, свалившуюся у девочки с ног?
Пробегавшая мимо собака
Старый нищий проходивший мимо неё
Какой-то мальчишка

4.

Что хотел сделать мальчишка с туфлей девочки?
Вернуть её хозяйке
Сделать колыбель для своих детей, когда они у него будут
Сделать из неё кораблик, чтобы запустить его весной

5.

Что лежало в стареньком передничке у девочки?
Два крошечных печеньяТри серебряных монеты
Оставшаяся у неё туфелька
Несколько пачек серных спичек

6.

Почему девочка не хотела возвращаться домой?
Мама будет ругать её за потерянную туфельку
Она не продала ни одной спички, не выручила ни гроша — отец прибьёт её
Дома ей будет скучно, а предновогодний вечер такой интересный

7.

Что сделала девочка, чтобы хоть чуть-чуть согреться?
Постучалась в ближайший дом и попросила приютить её
Покрепче закуталась в свою одёжку
Зажгла спичку

8.

Что увидела девочка, когда зажгла первую спичку?Тёплую печкуНовогоднюю ёлкуБольшого жареного гуся

9.

Что увидела девочка, когда пламя горящей спички упало на стену?
Комнату, накрытую скатертью, и уставленный дорогим фарфором стол, а на нём жареного гуся, начинённого черносливом и яблоками
Красивые тени людей, одетых в дорогие костюмы, плывущие по ней
Белых огромных птиц, летящих на юг

10.

Где очутилась девочка, чиркнув спичкой третий раз?
В гостях у своей доброй бабушки
Под великолепнейшею большой и нарядной ёлкой
В комнате со столом, уставленным фарфором

11.

Кого увидела девочка, когда зажгла четвертую спичку?Своего старого дедушку
Свою ласковую покойную бабушку
Отца с матерью, ищущих ее на улице

12.
Куда унесла бабушка замерзшую девочку?
Домой, где ждали её любящие мама и папа
Высоко-высоко, туда, где нет ни холода, ни голода, ни страха — к Богу!
В ближайший дом, где ее угостили жареным гусём

Երեք մայրիների երազանքը

501523168291896576

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է,աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անց կացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում: 
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում,արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչմիայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերն ու բացատրիր բառարանի օգնությամբ, սովորիր։ Ոխերիմ-Անհաշտ, անզիջող, անողոք:
  2. Համացանցից գտիր տեղեկությունների մայրի ծառի մասին, հրապարակիր քո բլոգում, փորձիր ինքդ նկարել այդ ծառը։ 

Մայրին սոճազգիների ընտանիքի ասեղնատերև մշտադալար ծառ է: Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում և այլուր: Ղրիմում, Այսրկովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները: ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի:Բարձրությունը 25–50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ, պսակը՝ ցրված, բրգաձև կամ հովանոցաձև, ասեղնատերևները՝ 3–4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից արծաթամոխրագույն: Կարճ ընձյուղների վրա ասեղնատերևները 

փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև: Սերմը թունավոր է, եռանկյունաձև, խեժոտ: Ուտելի չէ: Բնափայտը դեղնավուն է կամ կարմրավուն, բուրավետ, սնկերի և միջատների նկատմամբ՝ կայուն: Գեղազարդիչ է. օգտագործվում է տնկարկներում, հիմնականում՝ ծառուղիներ ստեղծելիս:Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը գեղեցիկ, հզոր, 40 մ բարձրության ծառ է: Ապրում է մինչև 500 տարի: Բնափայտն ամուր է, թեթև ու գեղեցիկ: Ծառերի խեժից պատրաստում են բևեկնախեժ և բևեկնայուղ: Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային միջոց: Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ:

Մայրի ծառի մասին

Մայրին սոճազգիների ընտանիքի ասեղնատերև մշտադալար ծառ է: Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում և այլուր: Ղրիմում, Այսրկովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները: ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի:Բարձրությունը 25–50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ, պսակը՝ ցրված, բրգաձև կամ հովանոցաձև, ասեղնատերևները՝ 3–4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից արծաթամոխրագույն: Կարճ ընձյուղների վրա ասեղնատերևները 

փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև: Սերմը թունավոր է, եռանկյունաձև, խեժոտ: Ուտելի չէ: Բնափայտը դեղնավուն է կամ կարմրավուն, բուրավետ, սնկերի և միջատների նկատմամբ՝ կայուն: Գեղազարդիչ է. օգտագործվում է տնկարկներում, հիմնականում՝ ծառուղիներ ստեղծելիս:Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը գեղեցիկ, հզոր, 40 մ բարձրության ծառ է: Ապրում է մինչև 500 տարի: Բնափայտն ամուր է, թեթև ու գեղեցիկ: Ծառերի խեժից պատրաստում են բևեկնախեժ և բևեկնայուղ: Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային միջոց: Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ: