Մ-մայրիկին իմ սիրելի
Ա-ամպերի չափ եմ սիրում
Յ-յասաման եմ հավաքել
Ր-րոպեներն եմ ես հաշվում
Ի-իսկ երբ նա տու կմտնի
Կ-կնվիրեմ ես նրան։
Մ-մայրիկս ինձ շատ է սիրում
Ա-ամեն օր իր ջերմությամբ
Յ-յուրահատուկ քնքշությամբ
Ր-րոպեներ շարունակ
Ի-ինձ իր գիրկն է նա առնում
Կ-կարդում հեքիաթ անհամար։