Խնդիրներ մայրիկների տոնի վերաբերյալ

Մարտի 8-ի կապակցությամբ եղբայրս գնեց 21 հատ վարդ, իմ մայրիկիս և տատիկիս համար։ Բոլորիս նվիրեց հավասար քանակությամբ վարդ։ Քանի վարդ նվիրեց ամեն մեկիս։

Լուծում։21։3=7

Պատ։7 վարդ։

Մայրիկիս և տատիկիս համար ես պատրաստեցի 2 շարժական բացիկ, 3 բացիկ պատրաստեցի ընկերուհիներիս համար։ Մայրիկիս խնդրանքով պատրաստեցի ևս 12 բացիկ։ Քանի բացիկ պատրաստեցի ես։

Լուծում։1) 3+2=5

               2) 5+12=17

Պատ։17 բացիկ։

Աքրոստիկոսներ մայրիկ բառով

Մ-մայրիկին իմ սիրելի

Ա-ամպերի չափ եմ սիրում

Յ-յասաման եմ հավաքել

Ր-րոպեներն եմ ես հաշվում

Ի-իսկ երբ նա տու կմտնի

Կ-կնվիրեմ ես նրան։

Մ-մայրիկս ինձ շատ է սիրում

Ա-ամեն օր իր ջերմությամբ

Յ-յուրահատուկ քնքշությամբ

Ր-րոպեներ շարունակ

Ի-ինձ իր գիրկն է նա առնում

Կ-կարդում հեքիաթ անհամար։