Իսպանական խոհանոցի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել ծովամթերքների մատչելիությունը։ Երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ մշակութային ազդեցությունների արդյունքում ձևավորվել է սեփական մի յուրահատուկ խոհանոց։ Այն անվանում են «Միջերկրական դիետա», քանի որ սնունդը հիմնականում պատրաստվում է մրգերից, բանջարեղենից, բրնձից, ծովամթերքից, հացահատկից, կանաչեղենից և տարբեր օգտակար բույսերից։ Սակայն, իրականում իսպանական խոհանոցում մսով պատրաստվող ուտեստներն ավելի շատ են, քան ձկնեղենով ուտեստները։

Տապաս
Իսպանական խոհանոցը հայտնի է դարձել այնպիսի ճաշատեսակների շնորհիվ, ինչպիսիք են` պաելյան (բրնձից պատրաստվող հատուկ ճաշատեսակ), գասպաչոն (համեմունքային, կծու բանջարեղենային ապուր, որ մատուցվում է սառը), տորտիլլան (ձվածեղ) կամ տապասը (նախուտեստ): Ձիթապտղի ձեթը, որն ամենաառողջարար յուղն է, օգտագործվում է ապուրներն ու աղցանները համեմելու համար, սակայն մինչև XX դարի սկիզբը ձեթի փոխարեն օգտագործում էին կենդանական ճարպեր: Իսպանական ճաշերը հագեցած են լոլիկով, պղպեղով, կարտոֆիլով, ձվով, սխտորով, սոխով, նուշով և գինով: Իսպանական խոհանոցն ինքնին մեկ ազգային խոհանոց չէ։ Այն իր մեջ ընդգրկում է 17 տարբեր շրջանային խոհանոցներ, քանի որ երկիրը բնակեցված է 17 ազգություններով