Կանաչ կրիա կամ կանաչ ծովային կրիա, հաճախ անվանում են նաև ապուրի կրիա (լատ.՝ Chelónia mýdas), կրիաների կարգի ծովային կրիաների ենթակարգին պատկանող ծովաբնակ սողուն՝ կրիա:
Շատ երկրների ազգային խոհանոցներում նրա միսը օգտագործվում է, որպես կարևոր բաղադրիչ: Կանաչ կրիայից պատրաստում են նույնիսկ ապուր. դրանով է պայմանավորված նրա լրացուցիչ անվանումը:
Համարվում է ամենամեծ ծովային կրիան, որը կշռում է մինչև 400 կգ: Վերջին տարիներին ապուրի կրիայի քանակը խիստ կրճատվել է և ներկայումս տեսակը գտնվում է կրիտիկական ոչնչացման վտանգի տակ: Դասակարգվում է, որպես վտանգված տեսակ:
Նախկինում նավաստիների համար ծառայել է, որպես «կենդանի պահածո», քանի որ կենդանին նավախցիկներում կարող է ապրել բավականին երկար՝ առանց կեր ընդունելու[1]: