Աշխարհի բոլոր քրիստոնեական երկրները նշում են Սուրբ Ծննունդն ու Նոր տարին։ Այդ թվում է նաև Իսպանիան։
Իսպանիայում դեկտեմբերի 24-ին, ճրագալույսին հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները և երգում, պարում, ուրախանում։ Երեխաները ստանում են նաև սիմվոլիկ նվերներ։ Այն կոչվում է <<Սագա թիո>> նա մի փոքրիկ փայտիկ է, որի վրա նկարված է մարդկային դեմք։ Նա ունի երկու ոտք և ծածկված է ծածկոցով։ Նրան պատրաստում են երեխաները և հավատում, որ <<Սագա թիոն>> նրանց այդ տարի շատ, շատ, շատ նվերներ կբերի։ Գիշերը ժամը երկուսին իսպանացիները հավաքվում են աքլորի ծեսին, որովհետև հենց ավանդույթի համաձայն աքլորն է առաջինը տեսել Քրիստոսի ծնունդը և այդ լուրը տարածել աշխարհով մեկ։
Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին միմիայն ընտանիքի անդամների հետ։ Տունը ամպայման լուսավորում են նավթե լապտերներով։ Սեղանին դնում են բազմապիսի քաղրավենինքեր և ծովամթերքներ։ Իսկ կարևոր ուտեստը սնկով հնդկահավն է։ Իսկ ընթրիքից հետո երգում, պարում, ուրախանում մինչև լույս։
Իսպանացիները դեկտեմբերի 31-ի գիշերը հավավում են կենտրոնական հրապարակում և սպասում զանգերի ղողանջին։ Ասում են, եթե ուզում ես առողջ, հարուստ ու երջանիկ լինես, պետք է հասցնես ուտել 12-խաղողի հատիկ։
Ամանորի վերջին օրը հունվարի 6-ն է այն կոչվում է <<Վոլխվով>>-ի օր։ Այդ օրը մանկական տոնախմբություն է։ Հրապարակում հատնվում են հեքիաթային հերոոսներ և այդ ժամանակ կարելի է նաև տեսնել ուղտերի վրա նստած թագավորներին, որոնք կոնֆետներ են
շաղ տալիս փողոցներով։ Եվ հենց այդ օրը բոլոր երեխաները ստանում են իրենց երկար սպասված նվերները։