Ամեն ինչ հակառակը անող ընտանիքը դարձավ սովորական ընտանիք

Լինում է , չի լինում մի անհասկանալի ընտանիք։ Երբ արևը ծագում էր, այդ ընտանիքում բոլորը փոխանակ արթնանան, քնում էին, իսկ երբ գիշեր էր, բոլորը արթնանում էին։ Կամ օրինակ բոլորը կանգնում էին առաստաղի վրա։ Այդպես ամեն ինչը հակառակն էին անում։ Դրա համար էլ նրանց կոչեցին «Հակառակ ընտանիք»։ Մի օր ընտանիքը ուզում էր գնալ իգյա, այսինքն այգի, այո, նրանք նաև բոլոր բառերը հակառակն էին ասում։ Կամ օրինակ բարև-ին ասում էին ևրաբ, օրինակ՝ կատվին ասում էին ուտակ։ Ու նրանք երբ արդեն հավաքում էին իրենց շորերը, որ գնան այգի, այսինքն իգյա ,նրանց երեխան ասաց․

-Մայրիկ, հայրիկ, ես արդեն կարողանում եմ սովորական մարդու նման խոսել, հատակին քայլել, շորերը հակառակը չեմ հագնում։

Այդ պահին մայրիկն ու հայրիկը ուրախացան, որովհետև նրանք էլ էին կարողանում ճիշտ խոսել, հատակին քայլել և շորերը հակառակը չհագնել։ Ու այդպես նրանք դարձան սովորական ընտանիք։

Տարվա իմ ձերքբերումները Մայրենիի ստուգատես

Մենք ընկեր Մարինեի հետ ծանոթացանք Սեպտեմբերի 1-ին։ Մենք կատարել ենք նրա հետ տարբեր թեստային աշխատանքներ, ֆլեշմոբներ և ինքնաստուգումներ։ Մենք ընկեր Մարինեի հետ շատ հետաքրքիր տեղեր ենք ճամփորդել,օրինակ՝ Ավետիք Իսահակյանի թանգարան, Մատենադարան և այլն․․․ Նաև մենք օրվա աշխատանքներըբքննարկում ենք ընկեր Մարինեի հետ։

Այս ընթացքում մենք անցել ենք բանաստեղծություններ։

«Երկու սև ամպ» 

« Համերգը» 

«Գիտե՞ք, որ գարուն է արդեն»

«Հիշողություն» 

Ն. ՇՆՈՐՀԱԼԻ — ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ

Մ. ՄԱՇՏՈՑ- ՇԱՐԱԿԱՆ


Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում մաթեմատիկա

Ինչ կայքեր ենք անցել

LearningApps.org

Liveowrksheets.com

Khan academy armenia

Նախագծեր

Լուցկինորվ խնդիրներ

Մակերեսների և պարագծերի հաշվում

Ուսումնական գարուն. մարտի 22-26

Խաղ, տրմաբանություն և մրցույթ

Ինչ թեմաներ ենք անցել

Մնացորդով բաժանումԿլորացում միչև մոտակա տասնյակը

Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

Մնացորդով բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի

 Թվի գտնելը տրված մասով

 Տարի, տարեթիվ

Տրված թվով կամ անգամ փոքրացում

 Մասերի համեմատումը

Մնացորդով բաժանում

Թվի մասը գտնելը

Մաս և ամբողջ

Ճանապարհ, ժամանակ, արագություն

2-ի բաժանելիության հայտանիշը

Բաժանելիությունը 5-ի

 Բազմապատիկ և բաժանարար

10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները

Կոտորակի գծից ներքև գրված թիվն անվանում են հայտարար

Կոտորակի մեջ գիծն անվանում են կոտորակի գիծ

Կոտորակ

Կոտորակի գծից վերև գրված թիվն անվանում են համարիչ

 Գումարման զուգորդական հատկությունը

 Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Փակագծեր պարունակող արտահայտություններ

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

Բաժին մաթեմատիկա

Քանի ֆլեշմոբի եմ մասնակցել

2

Թեստային աշխատանք

1-ին մաս

Կարդա տեքստը և պատասխանիր տրված հարցերին:

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով (վազել) նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

— Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի¯նչ պատմության մեջ ընկան:

Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

— Ես եկա¯…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը:

Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր: Բոլորից շատ Դավիթն էր տխրել:

— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

— Մի նայեք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի, այստեղ արի:

Լիլին վազելով եկավ` ասելով.

— Ես եկա¯…

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

1.Նշի՛ր երկու բան, որոնցով նկարագրվում է Լիլին: 1 միավոր Փոքրիկ ոտիկներով, իր սև աչքերով։

2.Ո՞րն էր Դավիթի հիմնական խնդիրը: 0,5 միավոր

ա) Հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ) Քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ) Ընկերը կորցրել էր Դավիթի միակ գնդակը:

դ) Մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

3.Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին: 0,5 միավոր

1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:

2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքրիկ է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում և խաղերին չի խառնվում:

  1. Ըստ Դավիթի` ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն ընկավ: 1 միավոր Նա մտածում էր, որ Լիլին է մեղավոր, որ նրա ընկերը գցեց Սարգիսի պատուհանը ջարդեց։
  2. 5.Ինչո՞ւ տղաները չէին կարող հարևանին խնդրել, որ գնդակը վերադարձնի: 1 միավոր Որովհետև մի անգամ արդեն գցել էին պատուհանը ջարդել։
  1. Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին: 1 միավոր Նա նրանց օգնեց գընդակը վերձնել Սարգիս քեռիի բակից։
  2.  Ինչի՞ց ենք մենք իմանում, որ եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ փոխվեց: 1 միավոր Նա իր վերաբերմունքը փոխեց Լիլիի հանդեպ, որովհետև Լիլին գնդակը հանեց դարպասների այն կողմից։
  3. Տեքստից դո՛ւրս գրիր 1 հարցական նախադասություն: 0,5 միավոր — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

2-րդ մաս

Կատարի՛ր տրված առաջադրանքները:

1.Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի  տեղում դատարկ վանդակ է: Արտագրիր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը: 1 միավոր

տաք հագուստ

հմուտ որսորդ

լայն միջանցք

երկարավիզ ընձուխտ

2.Ո՞րն է տրված նախադասության ենթական: 0,5 միավոր

Վերադարձին մի անտառի մեջ թագավորը հանդիպեց մի ծերունու:

3.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշանԱրտագրիր այդ նախադասությունը և դիր բաց թողնված կետադրական նշանը: 0, 5 միավոր

Այդ երկրում բարձր ծառերով մի անտառ կար, որը հասնում էր մինչև կապուտակ ծովի ափը:

4.Ո՞ր բառի իմաստն է`փորելով գետնի տակից որևէ հին բան հանել: 0, 5 միավոր

1) պեղել

2) զննել

3) նշմարել

4) կերտել

5.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակըըստ կազմության: 0,5 միավոր

1) աշխարհամաս – հոդակապով բարդ բառ

2) զարմանալի – վերջածանցավոր բառ

3) ջրհոր – անհոդակապ բառ

4) մատիտ – ածանցավոր բառ

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե այն ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված: 0,5 միավոր

1) դպրոց – իր ցույց տվող գոյական

2) այգի – ածական

3) թեև – շաղկապ

4) երեսուն – թվական

7.Արտագրիր նախադասությունըփակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բաց թողած տեղերում: 1 միավոր

Նա տեսավ, որ խանութ դուրս գալիս հայրը մի ծանոթ հանդիպեց:

(խանութ, ծանոթ)

Ագլերենի պարապունք Անծանոթ բառեր

Անծանոթ բառեր

do-անել, կատարել

wash-լվանալ

take-վերձնել

street-փողոց

In the street-փողոցում

after-հետո

Rich-հարուստ

putting-հագնել

socks-գուլպա

wonder-մտածել, թափառել

trousers-տաբատ

pockets-գրպան

large-մեծ

cosy-հարմարավետ

gathers-հավաքվել

sofa-բազմոց

soap-opera-սերիալ

watching-դիտել

newspaper-թեռթ

carpet-գորգ

town-քաղաք

uncle-հորեղբայր և մորեղբայր

domestic animals-ընտանի կենդանի

language-լեզու

high up-բարձր

last nigt-անցյալ գիշեր

batn-կոճակ

soldchen-զինվոր

share-կիսել

parent-ծնողներ

window-պատուհան

bar-ճաղավանդակ

you can get through the bars-դու կարող ես անցնել ճաղավանդակների միջով

come back-վերադառնալ

bring-brought-բերել

coin-մետաղադրամ

finish-ավարտել

cry-լացել

begin-began-սկսել

take me down-ինձ իջեցրեք ներգև

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: 
  2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր:
  3. Քարտեզի վրա ցո՜ւյց տուր Դավիթ Լիվինգստոնի կող­մից հայտնաբերված և հետազոտված աշխարհագրա­կան օբյեկտները: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:
  4. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Վագրեր

Վագրերն ապրում են Ասիայում։ Թփուտների հետևում շատ հաճախ կարելի է լսել նրանց ահարկու ձայները։ Նրանք ընտանի կատուների ցեղակիցներն են։
Նա լավ որսորդ է։ Նրա հզոր ժանիքներից հազվադեպ կարող է փրկվել նա, ում վրա հարձակվել է գիշատիչը։
Նրա սիրելի որսն են եղջերուները, վայրի խոզերը։
Նա ուտում է երեսունից հիսուն կիլոգրամ միս։ Նրանց մեծ մասը որսում է անտառի թույլ և հիվանդ կենդանիներին, որի համար նրանց անվանում են անտառի սանիտարներ։
Կար ժամանակ, որ վագրերը շատ-շատ էին, իսկ այժմ քիչ են, որի համար նրա որսը արգելված է։ Նրան բռնում են թանկարժեք մորթու համար։ Նրա մորթուց մուշտակներ են կարում:

Իմ աշխատանքը

Վագրերն ապրում են Ասիայում։ Թփուտների հետևում շատ հաճախ կարելի է լսել նրանց ահարկու ձայները։ Նրանք ընտ

անի կատուների ցեղակիցներն են։ Նա լավ որսորդ է։ Նրա հզոր ժանիքներից հազվադեպ կարող է փրկվել նա ում վրա հարձակվել է գիշատիչը։ Նրա սիրելի որսն են եղջերուները,վայր խոզերը։ Նա ուտում է երեսուն հիսուն կիլոգրամ միս։ Նրանց մեծ մասը ուտում է անտառի թույլ և հիվան կենդանիներին,որի համար նրացն անվանում են անտառի սանիտարներ։ Կար ժամանակ, որ վագրերը շատ-շատ էին, իսկ այժմ քիչ են, որի համար որսը արգելված է։ Նրան բռնում են թանկարժեք մորթու համար։ Նրա մորթուց մուշտակներ են կարում։

Մարկ Տվեն. Թոմ Սոյերի արկածները.

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պա□կած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց  ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Շաբաթվա, պառկած, փորձել, համբերությունն։

2.Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա) դժբախտ —Բախտավոր
բ) ատելի  —Երկրապագելի
գ) հիվանդ  —Առողջ
դ)անհետանալ  —Հայտ գալ

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

ա) աստիճանաբար
բ)   կարգին
գ) ավելի ուշ
դ)շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա) դժբախտ-պարզ
բ) փորացավ-բարդ
գ) մորաքույր-բարդ
դ) հիվանդություն-ածանցավոր

 5.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն: Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: — Թո՜մ, լսի՜ր, Թո´մ

6.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա) մտածել-մտորել
բ) փնտրել — որոնել
գ) լսել — ականջ դնել
դ) բնական – արհեստական

7.Վերնագրի´ր տեքստը: <Թոմի երևակայությունը>

8.Տեքստում մուգ գրված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:     Լրացրո՛ւ  դրանք: Սիդը հառաչեց ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց

9.Գրի´ր  մեկ բառով.

ա) մոր քույրը   — Մորաքույր
բ) միտք անել  — Մտածել
գ) ման գալ    — Որոնել
դ) որոշում կայացնել  — Որոշել

 10.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:

11. Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել: Նա ուզում էր հիվանդ լիներ, որովհետև նա չեր ուզում գնալ դպրոց

12. Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա) հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ) պահում էր որպես պահեստային ցավ
գ) չէր մտածել այդ մասին
դ) մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

13.  Ովքեր սիրեցին Թոմ Սոյերին և Հեքլբերի ֆինին, ուղարկում եմ գրքի և ֆիլմի հղումները, կարող եք ազատ ժամանակ կարդալ և դիտել:

Русский

  1. Подбери к словам, которые отвечают на вопрос кто? или что?, подходящие по смыслу слова, которые отвечают на вопросы какой? какая? какое? Запиши словосочетания.
    Снег пушистый, белый.
    Зима холодная, морозная.
    Небо хмурое, серое, безоблачное.
    Слова для справок: пушистый, белый, холодная, морозная, блестящий, ранняя, хмурое, серое, безоблачное.