Օքսիդներ

Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից: Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացասականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են: Դրանց հետևանքով առաջացած նյութերն անվանում են օքսիդներ:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են, իսկ ոչմետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ (ֆոսֆորի օքսիդ), հեղուկ (ջուր) և գազային (ածխաթթու գազ) վիճակներում:

Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև որոշ բարդ նյութեր թթվածնով օքսիդացնելիս: Օրինակ՝ մոմը բարդ նյութ է, որն այրելիս ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր և ածխածնի օքսիդ:
Մեր շրջապատում առկա են բազմաթիվ օքսիդներ՝ ջրածնի օքսիդ՝ ջուր, ածխածնի օքսիդ՝ ածխաթթու գազ, սիլիցիումի օքսիդ՝ ավազ և այլն:
Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:
Ածխաթթու գազը լայն կիրառություն ունի հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ:
Կան օքսիդներ, որոնք թունավոր են, օրինակ՝ ազոտի օքսիդը, ծծմբի օքսիդը, շմոլ գազը:

Հարցեր

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Օքսիդներ են կոչվում երկտարր միացություններ, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։

  1. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են:

  1. Ի՞նչ կիրառություն ունեն օքսիդները:

Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:

  1. Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:

Կիրը շատ հաճախ օգտագործում են մեր մայրիկները և տատիկները իրենց կենցաղում : Այն նրանց օգնում է պատրաստել համեղ մուրաբաներ և պահում է ամրություն:

ջուր, ածխածնի օքսիդ՝ ածխաթթու գազ, սիլիցիումի օքսիդ՝ ավազ և այլն:

Գրականության հղումը

Միացման և քայքայման ռեակցիաներ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում քայքայման:

Քիմիական ռեակցիաներն են անվանվում այն ռեակցիաները ,որոնց ընթացքում որևէ բարդ նյութ քայքայվում է առաջացնելով մեկ այլ նյութ կամ նյութեր

2. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում միացման:

Քիմիական ռեակցիաներն են անվանվում այն ռեակցիաները,որոնց ընթացքում երկու և ավելի նյութերի միացումից առաջանում է մեկ նոր նյութ կոչվում է միացման ռեակցիա։

3. էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և  թթվածնի: Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում:

Այրում

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ  է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում  այն:

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում

2. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք:

Ջրով,կրակմարիչով,կրակի մոտ փոս փորել,փրփուր
3. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք:

Կբացեմ պատուհանը, և կփակեմ գազը

Մայրենի, 6-րդ դասարան, 10.10.2022

  1. Ընդգծված բառը ամեն նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:
  • Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր:-Ուղիղ
  • Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնում. գիծը քանդված է:-Ոչ ուղիղ
  • Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել:
  • Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ:
  • Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ:
  • Գնա՛, սահմանն անտառից հեռու չէ. գիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի:

2. Տրված բազմիմաստ բառերով նախադասություններ կազմի՛ր:

Սուր, թերթ, գիր:

Սուր-Մեր տան դանակները շատ սուր են։

Թերթ-Իմ պապիկը շատ է սիրում թերթ կարդալ։

Գիր-Հայոց գիր ու գրականությունը ամենահինն է աշխարհում։

Պարապմունք 22

Հարցեր և առաջադրանքներ։

 1.Ի՞նչ է տոկոսը։

Թվի 1/100-րդ մասը կոչվում է տոկոս։

 2.  Ի՞նչ նշանով է նշանակվում տոկոսը:

(Այսպես %)

 3. Տոկոսը հաստատո՞ւն միավոր է, թե՞ ոչ։

Ոչ հաստատուն չէ։

4. Ուղղանկյան մակերեսը 900 սմ^2 է։
ա)Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 1 %-ը: բ)Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 16 %-ը։
Պատ․՝ ա> 9% բ> 144

5. Որքա՞ն է 536-ի 100 %-ը։

536-ը։

6.Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20%-ը:
Լուծում։ 1․ 300։100×20=60%

Պատ․՝ 60%

7.Գրել հետևյալ մասերը տոկոսներով։

1/100 -1% 
2/100-2%
4/100-4%
15/100-15%

60/100-60%      
25/100-25%           
45/100-45%

15/50=15×2/50×2=30%(հուշում)    
25/50=50%        
45/50=90%     
65/50=130%

6/10=60%       
2/10=20%        
35/10=35%          
45/10=45%

15/25=60%     
12/25=48%     
21/25=84%          
18/25=72%

1/4=25%        
2/5=40%       
3/5=60%      
4/20=20%    
6/20=30%

8.Տոկոսները գրել մասերով։

25%=25/100%
35%=35/100%
4%=4/100%

 45%=45/100%
18%=18/100%
120%=120/100%

9.Գտիր նշված թվերի տոկոսները

300-ի 15%-ը=300:100×15=45%

400-ի 25%-ը

600-ի 30%-ը

1200-ի 45%-ը

2500-ի 50%-ը

4500-ի 60%-ը

10000-ի 20%-ը


Oրվա խնդիրը
Ռաֆայելն Արեգից 3 անգամ շատ գիրք ունի։ Եթե Ռաֆայելը գրադարանից վերցնի ևս 7 գիրք, իսկ Արեգը՝ ևս 11 գիրք, ապա նրանց ունեցած գրքերի քանակները կհավասարվեն։ Սկզբում քանի՞ գիրք ունեին տղաներից յուրաքանչյուրը:

Դաս 4 – Հոկտեմբերի 10-14

1- Ներկայացրե՛ք Հայկական լեռնաշխարհի լեռները /էջ 9-10/։

Արարատ, Արագած, Թոնդուրեկ։

2- Ինչպե՞ս քայքայվեց նախնադարյան հասարակությունը /էջ 27-28/։

Նախնադարի շրջանում մարդիկ իրար հավասար են եղել, և գոյություն չի ունեցել շահագործում։ Բայց երբ կատարելագործվեցին աշխատանքային գործիքները և զեները մարդիկ մարդիկ սկսեցին ստանալ և հարստանալ։

English homework 10.10.2022

We are not. They are not.

Are we? Are you?

Yes, you are. No you aren’t.

Yes, we are. No, we aren’t.

Yes, they are. No, they aren’t.

Eda: No, they are not American. They are British.

Mum: Are you and Dave OK?

Alex: No, we are not OK.

Arne: Are you from Chine.

Girl: No, we are not Chine. We are from Japan.

A: Is Simon Australian?

B: No, I think is British.

A: Is Avatar a good film.

B: No, Avatar is not very interesting.

A: Tokio Hotel? is they a pop group.

B: Yes, is a Tokio Hotel, great!

A: Is Pietro and Daniel from Italy?

B: No, Pietro and Daniel is not Italian, they’re Swiss.

  1. -Are the Killers a popular band in your country?
  2. -Is Daniel Craig British or American?
  3. -Are Camden Market in London?
  4. -Are Christian Bale and Hugh Jackman actors?
  5. -Is Kia a Japanese company?
  6. -Is Chessington world of Adventure a theme park in England?

Պարապմունք 21

1. Նարեն, ճիշտ լրացնելով քայլերի հերթականությունը, (տե՛ս նկարը) նկատեց, որ երկու վանդակներում թվերը կրկնվում են: Ո՞ր տառերով վանդակներում են թվերը կրկնվում:

Подпись отсутствует

A, D

2. Գտեք ամենափոքր բնական թիվը, որն առանց մնացորդի բաժանվում է 10-ի և որի թվանշանների գումարը 10 է:

190

Աշխատանք Քան ակադեմիայից:
Առաջադրանք 1.
Առաջադրանք 2.
Առաջադրանք 3.

Մայրենի, 6-րդ դասարան, 7.10.2022

  1. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:
    • Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)
    • Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)
    • Հագին զարդանախշ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)
    • Տաճարի նախշազարդ արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)
    • Նրա մեքենագիրը ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)
    • Ինձ գրամեքենայի էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)
  2. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ինչ հնչյունափոխության կատարվեց:

ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:

Ուղի-ուղղություն36

Ավելացավ ղղ և ություն։

բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:

Ություն-էություն, խորամանկություն։

Էություն-ավելացավ է տառը։

Խորամանկություն-ավելացավ խորամանկ բառը։

Պիգմալիոնի մասին լեգենդը

Պիգմալիոն

Պիգմալիոն

Աֆրոդիտեն երջանկություն է շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում է իրեն: Այդպես նա երջանկություն պարգևեց նաև Պիգմալիոնին՝ Կիպրոսի մեծ արվեստագետին: Պիգմալիոնն ապրում էր առանձնացված՝ խուսափելով ամուսնությունից: Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր գեղեցկության տեր մի աղջկա արձան քանդակեց: Ասես կենդանություն առած՝ կանգնած էր այդ արձանը նրա արվեստանոցում: Թվում էր, որ նա շնչում է, թվում էր, թե ահա ուր որ է կշարժվի, կքայլի, կխոսի: Ժամերով սքանչանում էր արվեստագետն իր ստեղծագործությամբ և, ի վերջո, սիրահարվեց իր իսկ ստեղծած արձանին: Նա արձանին ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց շքեղ զգեստներով, գլուխը զարդարեց ծաղկեպսակներով: Որքա՜ն հաճախ էր կրկնում Պիգմալիոնը.

– Օ՜, եթե դու կենդանի լինեիր, եթե կարողանայիր պատասխանել իմ խոսքերին, օ՜, ես որքան երջանիկ կլինեի այդ ժամանակ:

Բայց արձանը համր էր:

Եկան Աֆրոդիտեի մեծարման տոնախմբության օրերը: Պիգմալիոնը սիրո աստվածուհուն մի ոսկեղջյուր ճերմակ երինջ զոհաբերեց. աստվածուհուն կարկառեց ձեռքերն ու շշուկով աղոթեց.

– Օ՜, հավերժական աստվածնե՛ր, և դո՛ւ, ոսկեշող Աֆրոդիտե: Եթե դուք կարող եք ամեն ինչ շնորհել աղերսողներին, ապա տվեք ինձ մի կին այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ է իմ ձեռքով քանդակած՝ այս աղջկա արձանը:

Պիգմալիոնը սիրտ չէր անում աստվածներին խնդրել, որ կենդանություն պարգևեն իր արձանին, երկյուղ էր կրում, որ այդպիսի խնդրանքով կզայրացնի աստվածներին: Պայծառ բոցկլտում էին զոհաբերության խարույկի բոցերը սիրո աստվածուհի Աֆրոդիտեի պատկերի առջև. դրանով աստվածուհին ասես հասկացնում էր Պիգմալիոնին, որ աստվածները լսել են նրա պաղատանքը:

Արվեստագետը տուն վերադարձավ: Նա մոտեցավ արձանին և, օ՜, երջանկություն, օ՜, ուրախություն: Արձանը կենդանություն էր առել: Տրոփում է նրա սիրտը, աչքերի մեջ փայլատակում է կյանքը: Փառաբանելով սիրո մեծ աստվածուհի Աֆրոդիտեին և լեցուն երախտագիտությամբ այն երջանկության համար, որ նա շնորհել է իրեն՝ Պիգմալիոնը հրճվանքով փարվեց գեղանի աղջկան, որ պատվանդանի վրայից իջել և իր մոտ էր եկել: Եվ այդպես, աստվածուհի Աֆրոդիտեն Պիգմալիոնին գեղեցկուհի կին պարգևեց:

Առաջադրանքներ

  1. Ընթերցել հունական լեգենդը:
  2. Բնութագրել Պիգմալիոնին:

Բարի, միամիտ։

  1. Մգեցված բառերը բացատրել բառարանների օգնությամբ:

Պարգևեց-նվիրեց։

Շողշողուն փղոսկրից- փայլուն փղոսկրից։

Սքանչանում-հիանում։     

Երինջ-ճնիժ։

Աղերսողներին-Կապ։

Խարույկի-Կրակ, օջախ, հրատ։

  1. Համացանցի օգնությամբ պարզել, թե ով է Աֆրոդիտեն:

Աֆրոդիտե[3] կամ Ափրոդիտե, հնում ստուգաբանվում էր որպես ածանցյալ ἀφρός – «փրփուր» բառից), Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ Զևսի և Դիոնեի դուստրը (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից)։ Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին, սեր պարգևում նրանց։ Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ Աթենասի, Արտեմիսի և Հեստիայի։ Հեփեստոսի կինը և Արեսի տարփածուն էր։ Աֆրոդիեին ուղեկցում են գեղեցկության և նազանքի աստվածները։ Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թվում։

  1. Գրել տեքստում առկա սիրտ չէր անում արտահայտության բացատրությունը:

Համարձակվել, հանդգնել, խիզախել: