Թոմ Սոյերի արկածները Մ․Տ

Կար մի տղա նրա անունն եր Թոմ Սոյեր։ Նա շատ անկարգ տղա էր և նա շատ էր սիրում ճամփորդել։ Նա ապրում էր իր մորաքրոջ հետ։ Նրա մորաքույրը մի օր նրան ասաց, որ նա գնա և նրանց ցանկապատը ներկի և նրա մոտ մոտեցավ մի տղա, նրա անուններ Հեքլ Բերի Ֆին։ Նրանք ընկերացան և դարձան լավ ընկերներ։ Մի օր Հեքլ Բերի Ֆինը Թոմ Սոյերին պատմեց իր կյանքի մասին։ Հեքը նրան պատմեց, որ նա մնացել է մենակ քան, որ նրա մայրիկն ու հայրիկը մահացել են և նա մենակ է մնացել։ Այդպես շարունակեց իրենց կյանքը արկածալից և լավ։

Գործնական աշխատանք

Ա,Բ,Գ,Դ,Ե,Զ,Է,Ը,Թ,Ժ,Ի,Լ,Խ,Ծ,Կ,Հ,Ձ,Ղ,Ճ,Մ,Ե,Ն,Շ,Ո,Չ,Պ,Ջ,Ռ,Ս,Վ,Տ,Ր,Ց,Ու,Փ,Ք,ԵՎև,Օ,Ֆ։

Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ։

Մատյան, մեղավոր, մթերք, միլիոն, մխիթարել, մղկտալ, մողես, մրջյուն։

Արդուկ, այժմյան, բերրի, գաղտնի, գզվռտոց, դաստիարակ, երբևէ, ելևէջ, երբեք, զվարթ, զարթնել, թղթակից, հեքիաթասաց, մրրիկ, որևէ։

Վիլյամ Սարոյան հուշեր

Վիլյամ Սարոյանը հիշում է…
Գրող Վիլյամ Սարոյանը, հիշելով իր դպրոցական տարիները, պատմել է դրվագներ, որոնք լավագույնս բացահայտում են նրա ճարպկությունը:
«Սխտորը եղավ պատճառը, որ ես քիչ գացի դպրոց: Ամեն առավոտ սխտորով կերակուր կուտեի, կերթայի դպրոց: Հոտ դասարան կբռներ…Ուսուցիչ կմտներ, հոտ կքաշեր ու վրաս կպոռար.
— Նորե՞ն սխտոր կերած ես:
— Այո´,- կըսեի,- սխտոր կերած եմ, հապա ի՞նչ ուտեի:
— Հոտ սենյակ բռնած է:
— Է¯, լուսամուտ բաց,- կըսեի:
Կկատղեր, դուրս կըներ: Իմ ուզած ալ այդ էր, կերթայի տուն: Մայրս կհարցներ, թե ինչու նորեն շուտ եկա:
— Ուսուցիչ դուրս ըրավ, ըսավ’ սխտոր կերած ես:
— Խողեմ ատոնց գլուխ,- կըսեր մայրս,- Բիթլիսի ճաշեր չեն հավնիր, իրենց կերա՞ծն ինչ է:
Բայց կատակ կանեմ, հիմնական պատճառն այն էր, որ ես արագ կսովորեի, անոնք’ դանդաղ»:

Սարոյանն իր ծանոթներից մեկին պատմում է.
— Երկու անգամ ամուսնացա:
— Առաջին կնոջից քանի՞ զավակ ունեք:
— Երկու:
— Իսկ երկրորդի՞ց:
— Երկու:
— Չորս զավակ ունե՞ք:
— Ո´չ, երկու:
— Այդ ինչպե՞ս:
— Երկրորդ անգամ դարձյալ առաջին կնոջս հետ ամուսնացա: Մտածեցի, խորհեցա’ առաջին կնոջմես աղեկ կին որտեղե՞ն պիտի գտնամ… Ու նորեն անոր հետ ամուսնացա:

Աղբյուր`

life.mediamall.am

Բանասեր Սերգեյ Հարությունյանը` Սարոյանի լավ ու մտերիմ ընկերը, քաջատեղյակ էր նրա սիրած կերակուրներին:«Շատ սիրում էր բլղուրով փլավ և ուտում էր հատկապես քնելուց առաջ. նրա նախնիները ևս բլղուրով փլավն ուտում էին քնելուց առաջ և, ըստ նրա, դա էր նախնիների երկարակեցության գաղտնիքը: Հայաստան հերթական այցի ժամանակ հանգրվանել էր Երևանի հյուրանոցներից մեկում: Իմանալով Սարոյանի սիրած փլավի մասին` նրա համար բերեցի հորեղբորս կնոջ պատրաստած բլղուրով շատ համեղ փլավ, շուշանի թթու, տնական օղի: Ի՜նչ վայելքով կերավ… Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ երբ կաթսան հետ ստացա, անակնկալից ճչացի. մեջը 2 կիլոգրամանոց լոլիկ էր դրված: Սիրում էր խմել օղի, հատկապես սև խավիարի հետ»,-սիրով ու ջերմ ժպիտով պատմում է մեծ գրողի ընկերը:

Աղբյուրը՝ www.esyes.am

Ֆլեշմոբի արաջադրանքների քննարկում

1 մակարդակ

8. Մեկ ձմերուկն ու մեկ կիտրոնը միասին կշռում են այնքան, որքան մեկ սեխը։ Երկու այդպիսի ձմերուկը կշռում են այնքան, որքան այդ սեխն ու կիտրոնը միասին։ Մեկ սեխը քանի՞ կիտրոն է կշռում։

Պատ․՝ 3 կիտրոն

3. Լողի մրցույթին մասնակցում էր 10 լողորդ: Մրցույթի ավարտին Անահիտից ետ մնացած լողորդները երեքով շատ էին, քան նրանից առաջ անցած լողորդները: Ո՞ր տեղը գրավեց Անահիտը:

Պատ․՝ 4-րդ տեղ

9. Վեց կով հավասարաչափ ուտում է ամբողջ խոտը 12 օրում: Քանի՞ այդպիսի կով ամբողջ խոտը կուտի 24 օրում։

Պատ․՝ 3 կով

10. 15 երեխա խաղում էին պահմտոցի: Նրանցից մեկը փնտրողն էր: Որոշ ժամանակ անց նա գտավ 9 երեխայի: Քանի՞ երեխա էր այդ պահին թաքնված:

Պատ․՝ 5 երեխա

7. Աննան իր եղբոր ու մայրիկի հետ 140կգ է։ Մայրիկն ու եղբայրը միասին 80կգ-ով ծանր են Աննայից։ Քանի՞ կիլոգրամ է Աննան:

Պատ․՝ 30 կգ

5. Բուրատինոյի քիթը 9սմ է։ Երբ նա ստում է, նրա քիթը երկարում է 6սմ-ով, իսկ երբ ճիշտ է խոսում, կարճանում է 2սմ-ով։ Քանի՞ սմ դարձավ Բուրատինոյի քիթը, երբ նա երեք անգամ ստեց և երկու անգամ ճիշտ խոսեց:

Պատ․՝ 23 սմ

Բնագիտություն

  1. Նկարագրե՛ք որևէ երևույթ և նշե՛ք դրա առաջացման պատճառներն ու
    հետևանքները։

Ցերեկ վա և գիշ եր վա հեր թա փո խու թյան պատ ճա ռը
Ե րկ րի պտույտն է իր ա ռանց քի շուր ջը։

2․Աղյուսակում գրե՛ք կենդանի և անկենդան այն մարմինների անունները,
որոնք պատկերված են դասանյութում:

Անկենդան-Սառույց,սար։

Կենդանի-Ծառ, ծաղիկ,թիթեռ։

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Որ Մյունխհաուզենը իմացավ որ պարանը կարճ է նա սկսեց ցած իջնել ձախ ձեռքով իջնում էր իսկ աչ ձեռքով կացիններ բռնում։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Եղունգներով աստիճաններ փորեց։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։ /1 միավոր/ Նա չեր կարողանում գտնել իր կացինը որովհետև Լուսիննել էր ոսկի կացիննել էր ոսկի։

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Պատմողական նախադասություն- Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Բացականչական նախադասություն- Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Բառային առաջադրանքներ

1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ-կանաչ օդ

խոտ –վարդագույն խոտ

ջուր-ոսկեգույն ջուր

արծաթ-դեղին արծաթ

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Վազեցի, աճել, բարձրանալ, իջնել, հյուսել։

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ – ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել — փոս

Դուրս գալ —– տնից

Աճեցնել —- ծաղիկ

Տեսնել — ընկերներին

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

Հիշել-մտաբերել, իսկույն-անմիջապես, վերջիվերջո-պարզապես, ուրախ-ուրախ-զվարթ։

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

Բարեբախտաբար-դժբաղտաբար, բարձրանալ-ցածրանալ, հազիվ-վերջապես, երկար-կարճ։

Ճամփորդություն դեպի Չարենցի տուն-թանգարան

Մենք հունիսի 4-ին ճամփորդեցինք դեպի Չարենցի տուն-թանգարան։ Բայց մինչ Չարենցի տուն-թանգարան հասնելը, մենք գնացինք Մանկական երկաթուղի։ Այնտեղ մենք քայլում էինք և ես ինձ այդ ժամանակ զգացի, որ ոնց որ մենք Ջունգլիում լինեինք։ Մենք քայլեցինք-քայլեցինք և հասանք Չարենցի տուն-թանգարան։ Այնտեղ մենք տեսանք նրա տունը և մեզ պատմեցին որ, հենց դա է Չարենցի տունը ուղղակի քանի որ, նրա տունը երկրորդ հարկում էր իսկ նրա տան տակ հարևաններ կային այդ հարկը պատրաստեցին տուն-թանգարան։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։