Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Երբ տատիկս կաթ է տաքացնում, կաթի վրա սեր է առաջանում։
Ես շատ մեծ սեր ունեմ իմ ընկերների հանդեպ։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Հայերենում կետը դնում են, երկու նախադասությունների միջև, եթե երկրորդը նախորդի բացատրությունն է։
Երբ ես ամառային արձակուրդներին գնացի օվկիանոս ես այնտեղ տեսա կետերին։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
Մաթեմատիկայի դասաժամին մենք քանոնով գծագրեր էինք անում։
Իմ ընկերուհին շատ լավ տիրապետում է քանոն երաժշտական գործիքին։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Դրսում շատ ցուրտ էր և ես սկսեցի դողալ։
Իմ հայրիկի մեքենայի անվադողը վարելու ժամանակ ծակվեց։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Աղջիկը երգելու ժամանակ իր տոնը բարցացրեց և սկսեց ավելի հզոր և գեղեցիկ երգել։
Իմ ամենասիրելի տոնը դա Նոր Տարին է, քանի որ այդ օրը բոլոր ընտանիքի անդամները հավաքվում են, և նշում են այդ օրը միասին։
Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ ձևերով գրել համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկեորել էին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծել, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն
գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում էր մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)