Մենք հունիսի 4-ին ճամփորդեցինք դեպի Չարենցի տուն-թանգարան։ Բայց մինչ Չարենցի տուն-թանգարան հասնելը, մենք գնացինք Մանկական երկաթուղի։ Այնտեղ մենք քայլում էինք և ես ինձ այդ ժամանակ զգացի, որ ոնց որ մենք Ջունգլիում լինեինք։ Մենք քայլեցինք-քայլեցինք և հասանք Չարենցի տուն-թանգարան։ Այնտեղ մենք տեսանք նրա տունը և մեզ պատմեցին որ, հենց դա է Չարենցի տունը ուղղակի քանի որ, նրա տունը երկրորդ հարկում էր իսկ նրա տան տակ հարևաններ կային այդ հարկը պատրաստեցին տուն-թանգարան։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։
Day: June 7, 2021
Դեպի Վարդավառի այգի
Մենք այսօր գնացինք Վարդավառի այգի։ Այնտեղ մենք խաղում էինք, նաև նկարում էինք, գնդակով խաղում էինք և այլն․․․ Այդ Վարդավառի այգում կար լիճ, որը հիմնադրել է Արգիշտի թագավորը։ Նաև ես և իմ ընկերները նկատել էինք, որ այդ լճի մեջ կային փոքրիկ և մեծ ձկներ, որոնց մենք կերակրում էինք։ Նաև մենք այնտեղ նախաճաշեցինք և ետ եկանք դպրոց։