English in Mind pages 4-7 I Sometimes watch TV, read the article and speak about Mavar and Calvin. Vocabulary: Days of the week, TV programmes, telling the time.
Maria: Do you like play football?
Marianna: Yes, I like.
Maria: Do you like swimming?
Marianna: Yes, I like, but I can’t swim.
Maria: Do you sometimes watch TV?
Marianna. No, I usually watch TV.
Maria: How often you go to shopping?
Marianna: I go to shopping every day.
Marianna: I check my homework in 1 hour.
Maria: Really?
Marianna: Yes.
Maria: How often do you go to the cinema?
Marianna: I often go to the cinema. Because I like watch movies.
Maria: Do you eat banana?
Marianna: I often eat banana. Because I like them.
Marianna: I check my email ones a day.
Maria: I don’t I only check my email to or three times a week.
Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները: Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվում է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը; Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:
Բնությունը հարուստ է իր ձայներով: Շատ կենդանիներին և մարդուն բնորոշ է ձայն արձակելու, ինչպես նաև լսելու ունակությունը: Դա ծառայում է նրանց հաղորդակցվելուն, նպաստում նրանց պաշտպանվելուն և շրջակա միջավայրին հարմարվելուն:
Լսողությունը մեծ դեր ունի մեզանում գեղեցիկի զգացումը զարգացնելու համար: Լավ երաժշտությունը, գեղարվեստական խոսքն ավելի հարուստ են դարձնում շրջակա աշխարհի մեր ընկալումը:
Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ։
Կենդանիները ձայնն ընկալում են հատուկ օրգանով:
Առավել զարգացած է կաթնասունների և թռչունների լսողությունը, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ։ Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները։
Տարբեր կենդանիներ զգայուն են տարբեր ձայների նկատմամբ։
Մեդուզան ընկալում է ծովի ալիքների արձակած ենթաձայները և փոթորիկ սկսվելուց մի քանի ժամ առաջ հեռանում է ափից:
Օրինակ
Փղերն իրար հետ հաղորդակցվում են ենթաձայների միջոցով։ Դելֆինները, չղջիկները, կետերն արձակում և լսում են անդրաձայները։
Շատ գիշերային գիշատիչներ մթության պայմաններում որսում են իրենց զոհին լսողությամբ:
Չղջիկը համարյա զուրկ է տեսողությունից։ Թռիչքի ժամանակ, անընդհատ արձակելով և հետ ընդունելով անդրարաձայներ, չղջիկը ոչ միայն խուսափում է արգելքներին բախվելուց, այլև անսխալ «նկատում» և որսում է մանր մժեղներ։
Շները նույնպես լսում են անդրաձայնը։
Օրինակ՝ հարկ եղած դեպքերում հետախույզները ծառայողական շներին անհրաժեշտ հրամանները տալիս են անդրաձայնով, որը շրջապատի մարդկանց համար մնում է աննկատ:
Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև կարող են իրենք ձայն արձակել։
Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվել է ձայնային ապարատի։
Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը։ Մարդու ամենից զարմանալի հատկությունը խոսելու կարողությունն է։ Խոսքով մարդիկ հաղորդակցվում են իրար հետ և փոխանակում իրենց մտքերը։ Դա շատ բարդ երևույթ է, որն իրագործվում է զարգացած գլխուղեղի միջոցով:
Հարցեր
Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:
Ձայնային ալիքը, հասնելով թմբկաթաղանթին, նրան ստիպում է տատանվել։ Այդ տատանումները հաղորդվում են միջինականջում գտնվող լսողական երեք մանր ոսկրիկներին, ապա ներքին ականջում գտնվող խխունջաձև մարմնին, որը ելուստներով հպվում է լսողական նյարդերի վերջավորություններին։ Դրանք ընկալում են ձայնային ալիքները և ստացված տեղեկությունը հաղորդում գլխուղեղին։
Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:
Բարձր աղմուկը կարող է տևական ազդեցություն ունենալ, ինչի հետևանքով մարդիկ սկսում են վատ լսել, արագ հոգնել, տառապել գլխացավով և անքնությամբ։
Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:
Աղմուկի դեմ պայքարելու համար շենքերի պատերը և միջնորմները ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաններ, սենյակների հատակը ծածկում են գորգերով և այլն:
Մենք ընկալում ենք տարբեր ձայներ՝ առվակների կարկաչը, տերևների սվսվոցը, մարդկանց և երաժշտական գործիքների ձայները: Ձայնի աղբյուր են տարբեր մարմինների կամ նրանց որոշ մասերի տատանումները: Մինչև 17 Հց հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը կոչվում է ինֆրաձայն, իսկ 20 հազար հերցից բարձր հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը՝ ուլտրաձայն (գերձայն): Մարդու ականջը որպես ձայն ընկալում է միայն այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 16-20000 հերցի սահմաններում: Այդպիսի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ:
Մարդիկ և կենդանիները շրջապատի մասին տեղեկատվություն ստանում են ոչ միայն տեսողության, այլ նաև լսողության միջոցով: Աշխարհը լի է տարատեսակ ձայներով:
Օրինակ՝ Մենք լսում ենք մարդկանց ձայնը, թռչունների ծլվլոցը, միջատների տզզոցը, երաժշտական նվագարանների ձայները, մեքենաների աղմուկը, ամպերի որոտը և այլն: Համարյա բոլոր կենդանիներն օժտված են ձայն արձակելու և շրջապատից ձայներ ընկալելու ունակությամբ։ Ի տարբերություն կենդանիների` մարդը կարողանում է խոսել, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում մարդկանց` հաղորդակցվելու միմյանց հետ: Դիտումները ցույց են տալիս, որ ձայնի առաջացումը սերտորեն կապված է տատանումների հետ: Ձայնի աղբյուր են տարբեր արմինների կամ նրանց մասերի տատանումները։ Նվագարանի լարը սովորական պայմաններում ձայն չի արձակում, սակայն բավական է ստիպել, որ լարը տատանվի, և մենք անմիջապես ձայն ենք լսում: Որոշակի հաճախության մաքուր ձայն կարելի է ստանալ կամերտոն կոչվող սարքի միջոցով: Կամերտոնի արձակած ձայնը պայմանավորված է տատանումներով, որոնք առաջանում են այդ սարքին մուրճով հարվածելիս:
Օրինակ՝ Մեղվի կամ մոծակի արձակած ձայնը պայմանավորված է նրանց թևիկների տատանումներով, մարդու ձայնը` ձայնալարերի տատանումներով և այլն: Ձայնը բնութագրվում է տատանումների հաճախությամբ: Հաճախությունը մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է, չափվում է հերցերով (1 Հց): Ոչ բոլոր տատանումներն են լսելի մարդուն: Մարդու ականջը որպես ձայն ընկալում է այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 16-ից մինչև 20000 Հց տիրույթում: 16-ից մինչև 20000 Հց տիրույթի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ։ 16 Հց-ից փոքր հաճախությամբ ձայնն անվանում են ենթաձայն, իսկ 20000 Հց-ից մեծ հաճախությամբ ձայնը` անդրաձայն:
Ենթաձայնը և անդրաձայնը մարդու ականջը չի ընկալում:
Հարցեր՝ 1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:
Մարմինները տատանվում են և առաջանում է ձայնը։ Օրինակ՝․ եթե մեղուն թռչում և շարժում է իր թևերը, մենք լսում ենք։ 2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:
Այդ ժամանակ զգում եմ թեթև վիբռացիյա այն կոկորդի մասում, որտեղ դրել եմ մատը: 3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:
Այդպես նրանք զգում են որսի մոտենալը։ 4. Մատիտով հարվածե՛ք ապակե բաժակին և նրա շուրթին հպե՛ք թելից կախված թեթև գնդիկը: Ի՞նչ եք լսում և տեսնում:
Դիտարկենք տասնորդական կոտորակի դիրքային գրառման երեք դեպք։
I դեպք Դիտարկենք այնպիսի տասնորդական կոտորակներ, որոնց համարիչում թվանշանների քանակն ավելին է, քան հայտարարում, կամ հավասար է նրան։ Համարիչում ստորակետով աջից անջատենք այնքան թվանշան, քանի զրո որ կա հայտարարում։ Ստացված գրառումը կլինի այդ տասնորդական կոտորակի դիրքային գրառումը։ Օրինակ՝ 822/10=82,2 56/10=5,6
II դեպք Այն դեպքում, երբ համարիչի թվանշանների քանակն ավելի փոքր է, քան հայտարարինը, պետք է, համարիչին ձախից զրոներ կցագրելով, հավասարեցնել այդ քանակները, իսկ հետո վարվել այնպես, ինչպես նախորդ օրինակներում։ Տեսե՛ք, թե ինչպես է այդ արվում 25/100=025/100=0,25 36/1000=0,036
III դեպք Եթե տասնորդական կոտորակի դիրքային գրառման մեջ ստորակետից հետո միայն 0-ներ են, ապա տասնորդական կոտորակը ամբողջ թիվ է։ Այդ պատճառով նման դեպքերում ստորակետը և նրանից հետո եղած զրոները սովորաբար չեն գրվում։ Օրինակ՝5000/100 կոտորակը գրվում է պարզապես 50 և ոչ թե 50,00։
Առաջադրանքներ։ Կարդա վերը նշված տեսական մասը, երեք դեպքերը։1.Յուրաքանչյուր դեպքի համար գրիր գոնե տաս օրինակ։ Տասնորդական կոտորակը գրիր դիրքային գրառումով:
567/10=56,7
123/10=12,3
751/10=75,1
6769/100=67,69
13/10=1,3
124/100=1,24 Օրինակ՝ 412/10=41,2
2. Հիմա էլ հակառակ գործողությունը կատարիր, դիրքային գրառումով կոտորակը գրիր տասնորդական կոտորակի տեսքով, յուրաքանչյուր դեպքի համար գոնե տաս օրինակ։ Օրիանկ՝ 35,5=355/10
Համացանցից ընտրել վեցից յոթ նախադասությունից կազմված որևէ տեքստ ու որոշել բառերի կազմությունը. պա՞րզ են, ածանցավո՞ր, թե՞ բարդ:
Ամենաակտիվը Դուք նման եք մշտական շարժման մեքենայի Երգիր, պարիր և միշտ լի մտքերով Իսկ քո մասին հստակ չեմ կարող ասել Ինչ տաղանդ ավելի ուժեղ կդրսևորվի քո մեջ։
Սահմանում։ Այն կոտորակը, որի հայտարարը մեկից տարբեր կարգային միավոր է, կոչվում է տասնորդական կոտորակ:
Տասնորդական կոտորակի հայտարարները 10, 100, 100, 1000 … թվերից մեկն է։
Առաջադրանքներ։ 1. Գրիր մի քանի հատ տասնորդական կոտորակներ։ 45/1000 54/10 750/100 50/10 78/1000 928/100 2. Վերը գրած կոտորակներում նշիր հայտարարները, ի՞նչ թվեր են։
1000, 10, 100, 10, 1000, 100.
3. Գրիր մի քանի հատ անկանոն կոտորակներ, որոնց հայտարարը լինի՝ 10, 100, 1000 և այլն, դարձրու խառը թիվ, նշիր խառը թվի ամբողջ մասը, կոտորակային մասը։ 30/20=1.10/20, 50/30=1.20/30,
4. Գրիր այնպիսի կոտորակներ, որոնց հայտարարտ կարգային միավոր չէ (10, 100, 1000, …չէ) և համարիչը, հայտարարը բազմապատկելով միևնույն թվով, ստացիր տասնորդական կոտորակներ։. 1/4
Օրինակ՝ ¼ հայտարարը կարգայաին միավոր չէ։ համարիչը, հայտարարը բազմապատկում եմ 25-ով, կստանանք տասնորդական կոտորակ։ ¼=1×25/4×25=25/100
Փիլիպոս Երկրորդը ինչպե՞ս հզորացրեց Մակեդոնիան և գրավեց Հունաստանը։ Տարիներ շարունակ Հունաստանի առանձին քաղաք-պետությունները ձևավորում էին ռազմաքաղաքական դաշինքներ, որոնք ծառայում էին ազգակից պոլիսների միացյալ շահերին։ Այդ կառույցների անդադար իրարամերժ պայքարի արդյունքում ծնվում ու կազմալուծվում էին զանազան ալյանսներ։ Գլուխ բարձրացնող Մակեդոնիան նույնպես ուրվագծվում էր որպես լուրջ քաղաքական գործոն։ Իրավիճակը ավելի էին խորացնում տնտեսական հանգամանքները. ամբողջ հունական աշխարհը ողողված էր բազմաթիվ գործազուրկ ռամիկներով, որոնք պատրաստ էին իրենց ծառայությունները առաջարկել ցանկացած կողմին, նույնիսկ թշնամուն։ Ի լրումն ամենի, Աքեմենյան Պարսկաստանը, հունական աշխարհի վաղեմի թշնամին, օգտագործում էր ամեն հնարք պոլիսների միջև հակասությունները սրացնելու համար։
Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին։ Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-իդավադիր սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական հավակնոտ ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանիքաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։
Ալեքսանդր Մակեդոնացին ինչպե՞ս հաղթեց Աքեմենյան Պարսկաստանին։ Մ․թ․ա․ 331 թվականի ամռանը Ալեքսանդրի բանակն անցնում է Եփրատ և Տիգրիս գետերը և ճանապարհ բռնում դեպի Մարաստան։ Պարսկական բանակը Դարեհ III Աքեմենյան արքայի գլխավորությամբ, արյաց երկրի մեծ հարթավայրում սպասում էր մակեդոնական բանակի հարձակմանը։ Մ․թ․ա․ 331 թվականիհոկտեմբերի 1-ին Գավգամելա բնակավայրի շրջակայքում տեղի է ունենում Ալեքսանդրի և Դարեհի բանակների վճռական ճակատամարտը։ Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար։ Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40 հազար հետևակ և 7 հազար հեծյալ։
Ի՞նչ եք հասկանում հելլենիզմ ասելով։ Հելլենիզմը, գործնականում, հիմնականում կենտրոնացած է բազմաստվածային և անիմիստական պաշտամունքի շուրջ:
Ալեքսանդրից հետո նրա տերությունը քանի պետության բաժանվեց։ Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության բաժանումը տեղի է ունենում մ․թ․ա․ 280-ական թվականներին։ Արդյունքում՝ Մակեդոնիայի աշխարհակալության տրոհման և առհասարակ՝ Ալեքսանդրի արշավանքների հետևանքով պատմության թատերաբեմ են դուրս գալիս տասնյակ նոր պետություններ։ Դրանց թվում էին երեք խոշոր հելլենիստական պետությունները, որոնք էլ համարվում էին Մակեդոնիայի աշխարհակալության իրավահաջորդները։ Դրանք էին Պտղոմեոսյան Եգիպտոսը, Պարգամոնյան Հունաստանը և Սելևկյան կայսրությունը։ Սելևկյանների կայրությունն իր ժամանակաշրջանի հիմնական հելլենական մշակույթի կենտրոնն էր, որտեղ կենտրոնացել էին հունական քաղաքական էլիտան։ Հույն ժողովուրդը սկսեց արտագաղթել բուն Հունաստանից դեպի Սելևկյանների կայսրություն։
Մագնեսիայի ճակատամարտը ի՞նչ նշանակություն ունեցավ Սելևկյան պետության համար։ Ք. ա. 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ Սելևկյանները ծանր պարտություն կրեցին հրոմեացիներից: Ասորիքը միացվեց հայոց տերությանը: Դա Սելևկյան պետության վերջն էր:
Ինչպե՞ս Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին։ Երկիրը բզկտվում էր գահակալական կռիվներից և նրանք հրավիրեցին հայոց արքա Տիգրան Մեծին ղեկավարելու երկիրը:
Որո՞նք էին հելլենիստական մշակույթի ձեռքբերումները։
3. Որոշեք , թե առաջին թիվը երկրորդի քանի՞ % -ն է կազմում.
16-ը՝ 64-ի,=1/4
30-ը՝ 60-ի=1/2
4 . 81 թիվը բաժանեք 2 : 7 հարաբերությամբ:
81:9=9
9×2=18
9×7=63
5. Գտեք թվերի միջին թվաբանականը.
60, 5, 11, 26, 123=(60+5+11+26+123:5)=45r
6. Հողամասի ցանկապատի երկարությունը 72 մ է: Ցանկապատի 1/8 մասը ներկված
է կարմիր գույնով, 1/6 մասը՝ կապույտով, իսկ մնացածը՝ ծիրանագույնով: Քանի՞ մետր է ներկված ծիրանագույնով:
Պատ.’ 51
7. Ուղղանկյան իրական չափերն են՝ երկարություն 64մ , լայնություն 50 մ: Ի՞նչ պարագիծ կունենա այդ ուղղանկյունը հատակագծում, եթե տրված է մասշտաբը 1 : 100 -ի: 8. Օդի ջերմաստիճանը կիրակի օրը -6 ℃ էր: Երկուշաբթի օրը օդի ջերմաստիճանը նախորդ օրվա համեմատ 2° -ով ցածր էր, իսկ երեքշաբթի օրը 5° -ով բարձր, քան երկուշաբթի օրը: Որքա՞ն էր օդի ջերմաստիճանը երեքշաբթի օրը: