Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։
Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու, դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։
Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող, և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։
Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։
Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։
— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։
Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։
Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։
— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։
Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։ Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.
— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։
— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։
Երեխան կարծեց լավ չարդարացավ։
— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։
— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։
Երեխան կարծեց՝ հոգու հետ խաղ են անում։ Կարծեց՝ հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։
— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։
— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի, արի, ժամը կգա։
Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր, և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։
Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.
Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,
Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…
— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։
Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։
Լրացուցիչ կրթություն (տանը)
Ավարտին հասցնել պատմվածքի ընթերցումը:
Պատրաստ լինել բանավոր քննարկմանը:
Մգեցված բառերը բացատրել բառարանների օգնությամբ:
Թիփին-ուժեղ քամի
Շեմին-դեմը
Հեռանկար-գծագրության
Ապավինել-Պատսպարվել
Ուրանալ-հանձն չառնել
Պոռթած-ճղած, կիսած
Դարման-դեղ, ճար
Քուրջ-քրքրված՝ գզգզված հագուստ
Կապոտել-մի քանի տեղից՝ շատ անգամ կապել, կապկպել
Անհաղորդակից-հաղորդակից չդարձած
Վանած-մեռժած
Վրիժառու-վրեժ առնող՝ լուծող
Կամազուրկ-կամքից զուրկ
Փեղկը-Պտուղների պատիճի բաժանվող մասերից յուրաքանչյուրը
Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից: Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացասականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։
Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են: Դրանց հետևանքով առաջացած նյութերն անվանում են օքսիդներ: Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են, իսկ ոչմետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ (ֆոսֆորի օքսիդ), հեղուկ (ջուր) և գազային (ածխաթթու գազ) վիճակներում:
Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև որոշ բարդ նյութեր թթվածնով օքսիդացնելիս: Օրինակ՝ մոմը բարդ նյութ է, որն այրելիս ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր և ածխածնի օքսիդ: Մեր շրջապատում առկա են բազմաթիվ օքսիդներ՝ ջրածնի օքսիդ՝ ջուր, ածխածնի օքսիդ՝ ածխաթթու գազ, սիլիցիումի օքսիդ՝ ավազ և այլն: Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ: Ածխաթթու գազը լայն կիրառություն ունի հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ: Կան օքսիդներ, որոնք թունավոր են, օրինակ՝ ազոտի օքսիդը, ծծմբի օքսիդը, շմոլ գազը:
Հարցեր
Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
Օքսիդներ են կոչվում երկտարր միացություններ, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։
Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:
Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներըօքսիդացման ռեակցիաներ են:
Ի՞նչ կիրառություն ունեն օքսիդները:
Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:
Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:
Կիրը շատ հաճախ օգտագործում են մեր մայրիկները և տատիկները իրենց կենցաղում : Այն նրանց օգնում է պատրաստել համեղ մուրաբաներ և պահում է ամրություն:
ջուր, ածխածնի օքսիդ՝ ածխաթթու գազ, սիլիցիումի օքսիդ՝ ավազ և այլն:
This summer we went to many different places. This summer I went to Gyumri, Lori, Sevan and Garni Geghard.
This summer also saw the wedding of my relative. I spent a lot of time with my friends this summer and I am very happy that I had many interesting moments this summer.
ա) արտադրիչներից մեկը մեծացնենք 3 անգամ, բ) արտադրիչներից մեկը փոքրացնենք 5 անգամ, գ) արտադրիչներից մեկը մեծացնենք 2 անգամ, իսկ մյուսը մեծացնենք 3 անգամ, դ) արտադրիչներից մեկը մեծացնենք 3 անգամ, իսկ մյուսը փոքրացնենք 3 անգամ։