Տոնը, որը միշտ ինձ հետ է, Նոր Տարին է: Ես շատ եմ սիրում Նոր Տարվա օրը, քանի որ այդ օրը բոլորը հավաքվում են և լավ օր են անցկացնում: Նաև ես շատ եմ սիրում տոնածառը զարդարել: Նաև ես սիրում եմ նվերներ բացել: Իմ կարծիքով միայն Նոր Տարվա օրվա տխուր բանը այն է, որ նոր տարի է գալիս:
English in Mind pages 4-7 I Sometimes watch TV, read the article and speak about Mavar and Calvin. Vocabulary: Days of the week, TV programmes, telling the time.
Maria: Do you like play football?
Marianna: Yes, I like.
Maria: Do you like swimming?
Marianna: Yes, I like, but I can’t swim.
Maria: Do you sometimes watch TV?
Marianna. No, I usually watch TV.
Maria: How often you go to shopping?
Marianna: I go to shopping every day.
Marianna: I check my homework in 1 hour.
Maria: Really?
Marianna: Yes.
Maria: How often do you go to the cinema?
Marianna: I often go to the cinema. Because I like watch movies.
Maria: Do you eat banana?
Marianna: I often eat banana. Because I like them.
Marianna: I check my email ones a day.
Maria: I don’t I only check my email to or three times a week.
I am Marianna. I live in Yerevan. My favourite food is pasta 🍝. My favourite colours is green and blue. I love animals, but my favourite pet is cat. I have two elder brothers. I love my family and my friends. My favourite fruit is watermelon 🍉. Bye 👋.
Կայծակ: Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում: Յուրաքանչյուրս երկնակամարի վրա տեսել ենք կայծակի բռնկումը և լսել ենք որոտի խլացուցիչ ձայնը: Կայծակի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի: Կայծային պարպման ժամանակ առաջանում է ձայնային ալիք՝ որոտ:
Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է: Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, առանձին շինություններին, միայնակ ծառերին, կենդանիներին և մարդկանց: Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելի օգնությամբ: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով: Ձողի վերին՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է: Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ (հողակցում): Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը: Եթե փոթորկի ժամանակ գտնվում ենք բաց I երկնքի տակ կամ բաց տարածքում, կայծակից պաշտպանվելու համար պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից: Փոթորկի ժամանակ շատ կարևոր է ոչ միայն տեղանքի ճիշտ ընտրությունը, այլև մարմնի ճիշտ կեցվածքը: Վտանգավոր է պառկելը: Կարող եք տուժել ոչ թե անմիջական հարվածից, այլ գետնի էլեկտրական դաշտից, որն առաջանում է, երբ կայծակը հարվածում է մոտական ծառին կամ այլ բարձրադիր առարկայի:
Հարցեր՝ 1.Ինչպե՞ս է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը: Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում: 2. Ի՞նչ է շարթարգելը, և ինչպե՞ս է այն շինությունները պաշտպան ում կայծակի հարվածից:
Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ: 3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց տարածքում:
Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:
Բարև ձեզ։ Ես Մարիաննա Խաչատրյանն եմ։ Այսօր ես ձեզ կպատմեմ ձմեռային ճամբարի մասին։ Ես ընտրել եմ ընկեր Մերիի ջոկատը։ Ընկեր Մերիի ջոկատը մայրենիի ջոկատն է։ Առաջին օրը, քանի-որ ընկեր Մերին, որոշել էր, որ այս տարի մեր ջոկատե կապված է լինելու Հարրի Փոթթերի վեպի հետ, նա ասաց որ մենք պետք է բաժանվենք ֆակուլտետների առաջինը ես գնացի <<Սլիզերին>> իսկ հետո, գնացի <<Ռևենքլո>>։ Ջամբարի ժամանակ մենք տարբեր մրցույթներ և խաղեր էինք խաղում։ Օրինակ, քվեսթ։ Համարյա ամենօր մենք քվեսթ էինք խաղում։ Նաև մենք կարող էինք հրավիրել մեր ծնողներին, որ նրանք տարբեր թեմաներից խոսաին։ Եվ ջամբարի ավառտին ընկեր Մերին մեզ փոքրիկ նվերներ էր նվիրել։ Իսկ վերջում հաղթեց <<Սլիզերին>>-ը։ Ահա թե ինչպես անցավ մեր ջամբարը։
Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։
Իրանցիները Նովրուզը նշում են գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբը։ Այն տոնվում է գարնանային գիշերահավասարի օրին, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին:
Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններր ունեն։
Նովռուզի ընթացքում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է 7, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է: Սփռոցի վրա պետք է շարված լինեն Ս տառով սկսվող 7 իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ) և քացախ (սեռքե): Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր: Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդույթը, ըստ որի մի տղամարդ սևացնում է ձեռքերը ու երեսը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է մանածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով: Նովռուզի ժամանակ հարազատները այցելում են միմիանց, և մեծերը երեխաներին դրամ են նվիրում:
Հայաստան
Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը: