Լրացուցիչ կրթություն (տանը)

Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Երբ տատիկս կաթ է տաքացնում, կաթի վրա սեր է առաջանում։

Ես շատ մեծ սեր ունեմ իմ ընկերների հանդեպ։

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Հայերենում կետը դնում են, երկու նախադասությունների միջև, եթե երկրորդը նախորդի բացատրությունն է։

Երբ ես ամառային արձակուրդներին գնացի օվկիանոս ես այնտեղ տեսա կետերին։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Մաթեմատիկայի դասաժամին մենք քանոնով գծագրեր էինք անում։

Իմ ընկերուհին շատ լավ տիրապետում է քանոն երաժշտական գործիքին։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Դրսում շատ ցուրտ էր և ես սկսեցի դողալ։

Իմ հայրիկի մեքենայի անվադողը վարելու ժամանակ ծակվեց։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Աղջիկը երգելու ժամանակ իր տոնը բարցացրեց և սկսեց ավելի հզոր և գեղեցիկ երգել։

Իմ ամենասիրելի տոնը դա Նոր Տարին է, քանի որ այդ օրը բոլոր ընտանիքի անդամները հավաքվում են, և նշում են այդ օրը միասին։

Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ  ձևերով գրել համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկեորել էին ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան ստեղծել, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն
գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում էր մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)

Պարապմունք 106

Տասնորդական կոտորակներ, ամփոփիչ աշխատանք:

1.Տասնորդական կոտորակները գրիր դիրքային գրառումով:
1/100=0,01
12/100=0,12
3412/1000=3,412
25893/10=2589,3
-28/1000=-0,028

2.Տասնորդական կոտորակների դիրքային գրառումը ներկայացրու սովորական կոտորակի տեսքով:
2,5=25/10
0,25=25/100
-3,60=-360/100
12,567=12567/1000

3.Համեմատիր.
1,25<1,3
-0,24=0,240
1,28<12,8
0,09<0,9
4. Տասնորդական կոտորակները ներկայացրու իրեն հավասար այլ տասնորդակա կոտորակի տեսքով.
0,26=0,260
1/10=10/100
34,56=34,056
2,489=2,4809
0,01=0,001
2,30006=3,300060

5. Կատարիր գործողությունը.
ա) 2+0,38=2,38
բ) -100+(- 0,096)=1,096
գ) 4,88+1,10=5,98
դ) 0,245+0,2=0,445


6. Կատարիր գործողությունը.
ա) 3,56 – 2,14=1,42
բ) 111,782 – 111,6=0,182
գ) 0,625 – 0,1=0,525
դ) 81,22 – 82=0,78


7. Կատարիր գործողությունը.
ա) 1,037 – 1=1036
բ) 8,002 – 8=7994
գ) 107,03 – 56=51,03
դ) 3,263 – 2=3261

8. Կատարիր գործողությունը.
ա) 6,251 ⋅ 7=43,757 
բ) 14,55 ⋅ 2,1=29,10
գ) -7,8⋅ 1,2=-94,32
դ) 0,302 ⋅ 5=1,510

9. Կատարիր գործողությունը.
ա) 8,36 ։ 2=4,18
բ) 10,5 ։ 7=1,5
գ) 40,25 ։ 2,3=17,5
դ) 35,601 ։ 0,01=3 560,1

10. Կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները, հետո  համեմատե՛ք ստացված  թվերը.
ա) 0,136=0,144=0,140=0,140
դ) 12,129<12,131=12,120<12,130
բ) 2,254>2,256=2,260>2,250
ե) 7,9951=8,0049=8,0000=8,0000

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի <<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:
  2. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:

Պետք չէ ամեն մեկի հետ ծանոթանալ, քանի որ ոչ բոլոր մարդիկ են բարի։ Նաև չի կարել ծխել, քանի որ ծխելը վնաս է մեր օրգանիզմի համար։ Եվ ամենակարևորը եթե մարդ կյանքի փորձ ունի և կիսվում է ուրեմն նա այդ ամենի միջով անցել է և պետք է նրա ասացները անել։

  1. Բնութագրի՛ր Կարո քեռուն։

Կարո քեռին կյանքի փորձ ունեցող էր, խորհրդատու և ուշադիր, քանի որ նա չէր ուզում, որ իր նույն փերձը լիներ Մելիք քեռու հետ։

  1. Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

<<Արկածներով լի ճամփորդությունը>>

  1. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:

Կարո քեռի-Կարո քեռին շատ ուշադիր մարդ էր, քանի որ նա չէր ցանկանում, որ նրա փորձը գնար Մելիք քեռիին և դրա համր նա զգուշացրել էր Մելիք քեռիին, որ նա զգույշ լինի և ոչ մեկի հետ չշփվի։ Իմ կարծիքով Կարո քեռին շատ ուշադիր, բանիմաց և խորհրդատու էր։

Մելիք քեռի-Մելիք քեռին շատ չլսող էր, քանի որ նա չկատարեց Կարո քեռիի խնդրանքները։ Բայց Մելիք քեռին նաև շատ ընկերասեր էր, բայց պետք չէ բոլորի հետ ծանոթանալ, քանի որ շատ հնարավոր է, որ մարդը բարի չէ և պետք չէ ամեն մեկին հավատալ։

  • Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:
    • Օրորոց-6 տառ, 1 հնչյուն։
    • Եղինջ-5 տառ, 1 հնչյուն։
    • Հևիհև-5 տառ, 0 հնչյուն։
    • Օթևան-5 տառ, 2 հնչյուն։
    • Երկյուղ-6 տառ, 2 հնչյուն։
    • Երբեմն-6 տառ, 2 հնչյուն։
    • Սերկևիլ-7 տառ, 2 հնչյուն։
    • Պարգև-5 տառ, 1 հնչյուն։
    • Խխունջ-5 տառ, 1 հնչյուն։
    • Պատշգամբ-8 տառ, 2 հնչյուն։
    • Ճակնդեղ-7 տառ, 2 հնչյուն։

Մայիսի 2-5

  1.  Վանի թագավորության զորքը ինչքա՞ն էր և ի՞նչ զորատեսակներից էր կազմված։

Վանի թագավորությունը մոտ 350-հազար էր։ Այն կազմված էր հեծելազորից, հետևակից և մառտակարգերից։

  1.  Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։

Զորանամակը Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակն է։

  1. Ի՞նչ ճյուղերից էր բաղկացած Հին Հայաստանի գյուղատնտեսությունը։

Հին Հայաստանում գյուղատնտեսությունը բաղկացած էր հողագործությունից և անասնապահությունից։

  1. Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։

Գորգագործություն, զինագործություն, ոսկերչություն, քարագործություն, փայտամշակություն, կաշեգործություն, մանածագործություն, դարբնություն։

  1. Ի՞նչ նշանակություն ուներ ներքին ու արտաքին առևտուրը Հին Հայաստանում։

Տնտեսության զարգացման համար կարևոր նշանակությունն էր առևտուրը։

  1.  Ի՞նչ նշանավոր քաղաքներ գիտեք։ 

Արտաշատ, Տիգրանակերտ։

Մայիսի 8-12

1 ժամ. Շրջակա միջավայրի գործոններ

Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ:

Շրջակա միջավայրի գործոնները

Հարցեր՝

  1. Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:
  2. 1. անկենդան գործոններ
  3. 2. կենսական գործոններ
  4. 3. մարդածին գործոններ
  5. Ինչո՞վ է պայմանավորված Երկրի վրա կենդանի օրգանիզմների տարածումը:
  6. բնություն,արև կան կենդանիներին ցուրտ, իսկ կան կեդանիներ որ տաքութուն են պահանջում:
  7. Տեսանյութ պատրաստիր շրջակա միջավայրի պահպանության մասին:

Բնության պահպանություն, պետական ու հասարակական միջոցառումների համալիր է, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները, ապահովել մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը։

Լույս: Արեգակի լույսը երկրագնդի վրա էներգիայի առաջնային և անսպառ աղբյուր է: Այն կյանքի գոյության գլխավոր պայմաններից է: Լույսի ազդեցությամբ կատարվում է ֆոտոսինթեզ:

Արդյունքում`

· լույսի էներգիան կուտակվում է քիմիական նյութերում,

· անօրգանական նյութերից առաջանում են օրգանական նյութեր,

· անջատվում է թթվածին:

Լույսը օրգանիզմների հիմնական ազդանշանն է: Ցերեկվա տևողությունից է կախված կենդանիների վարքը և բույսերում ընթացող փոփոխությունները.

· բույսերի ծաղկումը, պտուղների ու սերմերի հասունացումը,

. չվող թռչունների երամներ կազմելը,

· արջերի մոտ ճարպի կուտակումը և այլն:

1478698564_897841.jpg

2. Ջուր: Ջուրը և´բնակության վայր է, և´օրգանիզմների գոյությանն անհրաժեշտ նյութ: Ջրային միջավայրում են ընթանում հիմնական կենսական գործընթացները: Ջրի անբավարարությունը հանգեցնում է մահվան։

Անապատային բույսերի արմատները ջուր են ներծծում մինչև 16 մ խորությունից: Կակտուսների փշերի ձևափոխված տերևները կրճատում են ջրի գոլորշացումը։ Շատ կրիաներ ամռանը ջրի քանակության պակասի պայմաններում քուն են մտնում։

water-life-crop-650x392.jpg

3. Ջերմություն: Օրգանիզմների համար կարևոր գործոն է ջերմությունը: Նրանք հարմարված են ջերմաստիճանային որոշակի տիրույթում գոյատևելուն:

Ջերմաստիճանի փոփոխություններն առավելապես ազդում են սառնարյուն կենդանիների վրա.

Օրինակ

Սողունները ցածր ջերմաստիճանում դառնում են սակավաշարժ, իսկ ձմռանը քուն են մտնում։

Տաքարյունները ևս հարմարվում են ցածր ջերմաստիճանին.

Օրինակ

Հյուսիսում ձմեռող թռչունները պատսպարվում են փետուրների հաստ շերտով, կաթնասունները` մազածածկով և ճարպային շերտով։

630_360_1448962003-6431-klimat-pogoda-gradusnik.jpg

Բնության կենսական գործոններ: Կենդանի օրգանիզմները միմյանցից մեկուսացած չեն, այլ հակառակը, ապրում են միմյանց հետ ակտիվ ներգործությունների պայմանում: Այդ ներգործությունները կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերն են:

Օրինակ` կենդանիները սնվում են բույսերի սինթեզած օրգանական նյութերով, իսկ բույսերը չեն գոյատևի առանց փոշոտող միջատների:

Տարբերակում ենք բնության հետևյալ կենդանի գործոնները`

Միակողմանի օգտակար կապ — փոխհարաբերություն է, երբ մի օրգանիզմը ստանում է օգուտ, իսկ մյուսը` մնում անվնաս: Փոքր ձկները կպչում են մեծ ձկներին և տեղափոխվում մեծ տարածություններ:

Փոխադարձ օգտակար կապ — օրինակ մրջյունների և լվիճների փոխհարաբերությունը: Լվիճների արտազատած քաղցր հյութով սնվելու համար մրջյունները պահպանում և տարածում են նրանց:

Գիշատչություն — /գիշատիչ – զոհ/ փոխհարաբերությունների կապն է: Օրինակ` զատկաբզեզը սնվում է լվիճներով, բազեն` մկներով և այլն: Դրանով կարգավորվում է բուսակեր օրգանիզմների թվաքանակը:

Մակաբուծություն — այն կապն է, երբ մի օրգանիզմն ապրում է այլ օրգանիզմի հաշվին: Օրինակ` մարդու աղիներում ապրող մակաբույծ որդերը:

Մարդածին գործոններ: Մարդու ակտիվ գործունեության շնորհիվ բնությունը փոփոխվում է: Արդյունքում փոխվում են օրգանիզմների բնակեցման վայրերը: Շրջակա միջավայրում օդի, ջրի և հողի աղտոտումը ազդում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության, բազմացման և բնության մեջ տարածման վրա:

Լրացուցիչ կրթություն (տանը)

  1. Գրեք այնպիսի հարց, որի պատասխանը կլինի՝ — Ես վաղուց մոռացել էի այդ մասին:

Հիշում ես, որ այսօր մենք պետք է գնանք ման գալու։

  1. Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Այսօր առավոտյան անտառում անձրև էր։ Հասմիկը հաճախում է հրաձքարան։

  1. Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

Ախոյան-խոյ։

Աղմուկ-մուկ։

Հարկատու-կատու։

Սուլոց-ուլ։

Ելակետային-կետ։

Անեզր-եզ։

Բոլորովին

Անհավանական-հավ։

Հաղարջենի

Դեղձի-ձի։

Պարապմունք 104

  • Տասնորդական կոտորակների կլորացումը
    Տեսական նյութ

    Առօրյա հաշվարկումներում շատ հաճախ կատարում են թվերի կլորացում, այսինքն՝ նրանց փոխարինում ուրիշ, նրանցից ոչ շատ տարբերվող թվերով:
    Օրինակ՝ ենթադրենք, թե պետք է ցանկապատել ուղղանկյունաձև հողամասը, որի պարագիծը 628,816 մ է։ Իհարկե, անհրաժեշտ շինանյութի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը հաշվի չեն առնվում։ Եվ այդ պատճառով տվյալ թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով 0‐ներով և համարելով, որ այն մոտավորապես հավասար է 628,8‐ի։ Դա գրի է առնվում այսպես.
  • 628,816 ≈ 628,8 ։
  • Այստեղ տրված թիվը փոխարինված է ավելի փոքրով. մոտավոր թիվը` 628,8-ը, 628,816-ից փոքր է (պակաս է) 0,016-ով։ Ասում են, որ այս դեպքում կատարված է պակասորդով կլորացում մինչև տասնորդականների կարգը։
  • Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են 0-ներով։
  • Նույն 628,87 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 628,87 ≈ 628,9։

    Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են 0-ներով, իսկ տվյալ կարգի թվին 1 է գումարվում։
  • Որպեսզի մինչև տվյալ կարգը թվի կլորացումը կատարվի նվազագույն սխալով, պետք է վարվել հետևյալ կերպ.
  • ա) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված է 0, 1, 2, 3, 4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել պակասորդով կլորացում.
  • բ) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված է 5, 6, 7, 8, 9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել հավելուրդով կլորացում։

Առաջադրանքներ

1. Գրիր տասնորդական կոտորակներ, կլորացրու մինչև տասնորդականները։
125,2789-125,3
2. Գրիր երկնիշ թվեր,  կլորացրու տասնավորը։
25-30
42-40

3. Գրիր քառանիշ թվեր,  կլորացրու հարյուրյավորը։
1257-1300
4. Թիվը պակասորդով կլորացրու մինչև տասնորդականները.

ա) 0,2382≈0,2   բ) 1,0425≈1,0   գ) 200,12≈200,1

դ) 28,2397≈28,2   ե) 80,0388≈80,0  զ) 567,91111≈567,9

5. Թիվը հավելուրդով  կլորացրու մինչև տասնորդականները.

ա) 12,25≈12,3   բ) 1,0625≈1,1    գ) 200,18≈200,2

դ) 28,27≈28,3  ե) 80,0888=80,0  զ) 567,9111≈560

6.  Նշեք, թե յուրաքանչյուր օրինակում մինչև ո՞ր կարգն է կլորացված թիվը.

ա) 93,6527≈93,65 (Մինչև հարյուրերորդականը)։
բ) 12,4589≈12,459 (Մինչև հազարերորդականը)։

7. Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.

ա) 7,8932≈7,9   բ) 0,9999≈1   գ) 2,3845≈2,39

դ) 85,0639≈85,07   ե) 65,6788≈65,68  զ) 18,0936≈18,1
8) Ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը համապատասխանաբար 12,4 դմ, 5,08 դմ և 3,6 դմ են։ Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները։

Պատ․՝ 22,677

Լրացուցիչ կրթություն (տանը)

Նախագծային աշխատանք

Ընտրել արևմտահայերեն տեքստերից մեկը և պատրաստել ձայնագրություն։

1.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել–չխոսել
կյանքի ընկեր-ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-համբերությունը հատել
հոգու հետ խաղալ–ձեռ առնել

2.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ
, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոքզարմիկ,դադարգալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

3. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկքննադատհախճապակիփոխըմբռնումախորժալուրտանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

4.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդհամաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։

5.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն, հայազգիթռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։