Month: April 2020
Շնորհավոր Սուրբ զատիկ
Пасха
Па́сха, Воскресе́ние Христо́во, Светлое Христово Воскресение — древнейший и самый важный христианский праздник.
Пасха празднуется в первое воскресенье после весеннего полнолуния.
Пасхальное яйцо в христианской традиции обозначает Гроб Господень: яйцо, хотя снаружи выглядит мёртвым, внутри содержит новую жизнь, которая выйдет из него, и поэтому яйцо служит символом гроба и возникновения жизни в самых недрах его.
Хотя яйца красят в разные цвета, именно красный является традиционным: он символизирует кровь распятого Христа.


Ցախավելն ու Բեֆանան
Բեֆանան ապրում է Նավոնի հրապարակում: Նոր տարուց հետո նա ցախավելն արդեն օգտագործում է միայն տարբեր աշխարհներ այցելելու համար: Նա Լուսին, Մարս, Անտարես է թռչում: Կտրում-անցնում է միգամածություններ ու գալակտիկաներ: Վերջում Բեֆանաների երկիր է վերադառնում և միանգամից հարձակվում քրոջ վրա, թե ինչու հատակը չի լվացել, կահույքի փոշին չի վերցրել և վարսավիրանոց չի գնացել: Բեֆանայի քույրը նույնպես Բեֆանա է, բայց ճամփորդել չի սիրում: Նա ամբողջ օրը տանը նստած շոկոլադ է ծամում և անիսոնե սառնաշաքար ծծում: Նա ավելի ծույլ է, քան քսանչորս կովը միասին:
Քույրերը ցախավելների խանութ ունեն։ Այդտեղից են ավել գնում Իտալիայի բոլոր Բեֆանաները` Օմենիայից, Ռեջիո-Էմիլիից, Ռիվիսոնդոլայից՝ ամեն տեղից գալիս են: Հազարավոր Բեֆանաներ կան, և նրանք շատ-շատ ցախավել են օգտագործում, այնպես որ, քույրերի գործը աջ է գնում: Իսկ երբ քիչ են ավել գնում, Բեֆանան քրոջն ասում է.
— Ավել գնողները պակասել են, պետք է մի բան մտածել: Եվ դու, երևի, ճարը կգտնես. չէ՞ որ այդքան շոկոլադ ես ուտում:
— Կարելի է ավելի էժան վաճառել: Հիշո՞ւմ ես՝ անցյալ տարի հին, վերանորոգված ցախավելներն այդպես նորի տեղ վաճառեցինք:
— Ավելի լավ բան մտածիր, թե չէ կոնֆետիդ ծախսերը կկրճատեմ:
Բեֆանայի քույրը լուրջ մտածում է.
— Կարելի է,-ասում է,- նորաձևություն առաջարկել, օրինակ՝ մինի-ավել:
— Դա ի՞նչ է:
— Շատ կարճ ավել:
— Բայց դա անհամեստ կերևա:
— Պա ̃հ: Մի քանի ծեր Բեֆանաներ կբարկանան, իսկ հետո, կտեսնես` ջահել Բեֆանաների ուշքը կգնա այդպիսի ավելիկների համար:
Նորաձև մինի-ցախավելները շատ Բեֆանաների դուր եկավ: Սկզբում տարեց Բեֆանաները բարկությունից պատեպատ էին զարկվում, նամակ-բողոքներ էին ուղարկում թերթերին, բողոքի ցույցեր կազմակերպում: Բայց հետո նրանք էլ, վարագույրները պինդ փակում էին և թաքուն փորձում այդ կարճ ցախավելները: Մի գեղեցիկ օր նրանք էլ մինի-ցախավելներով փողոց դուրս եկան: Ամենաժլատ Բեֆանաները պարզապես կտրում են իրենց ցախավելների պոչերը և այդպես օգտագործում: Բայց դա աչք էր ծակում, որովհետև խախտվում էր համաչափությունը, և ժլատությունն էլ նրանց պատիվ չի բերում:
Որոշ ժամանակ անց կրկին սկսեցին քիչ գնել:
— Դե,- ասում է Բեֆանան քրոջը,- էլի մի բան մտածի´ր, թե չէ կինոյի փող էլ չեմ տա:
— Բայց գլուխս էլ է սկսելն ցավել, այնքան եմ մտածում:
— Չես մտածի, կինո չես գնա:
— Ո~ւֆ, մաքսի-ցախավելների նորաձևություն առաջարկենք:
— Դա ի՞նչ է:
— Շա~տ երկար ցախավել, երկու անգամ երկար, քան պետք է:
— Քո կարծիքով դա ավելորդություն չի՞ լինի:
— Իհարկե, ավելորդություն կլինի, հենց դրա համար էլ կսկսեն շատ գնել:
Եվ այն օրը, երբ առաջին Բեֆանան` մի շատ երիտասարդ և սլացիկ Բեֆանիկ, հասարակության մեջ հայտնվում է իր մաքսի-ցախավելով, բոլոր Բեֆանաները ուղղակի նախանձից խելագարվում են: Գրանցվել է քսանյոթ ուշագնացություն, երեսունութ նյարդային նոպա և քառասունինը հազար հեծկլտոց: Դեռ երեկո չեղած՝ արդեն մաքսի-ցախավելների խանութի առջև այնպիսի երկար հերթ առաջացավ, որ դրա վերջը մինչև Բուստո Արսիցիո էր հասնում:
Հաջորդ տարի Բեֆանայի քույրը հայտնագործում է միդի–ցախավելը, ճիշտ է դրա համար նա քրոջից սալորաչրի միջուկով շոկոլադի տուփ է ստանում: Ո´չ մեծ էր, ո´չ փոքր, միջին էր: Բեֆանաները շատ են հարստանում և փոշեկուլի խանութ են բացում:
Եվ այդ ժամանակից սկսվում են դժբախտությունները, որովհետև Բեֆանաները, թռչում էին ոչ թե ցախավելներով, այլ փոշեկուլներով և ներս են քաշում ամպերը, գիսաստղերը, մեծ ու փոքր թռչուններին, օդապարիկները, երկնաքարերը, բնական և արհեստական արբանյակները, փոքր մոլորակները, չղջիկներին և նույնիսկ լատիներեն դասավանդողներին: Իսկ մի Բեֆանա անուշադրության պատճառով մի անգամ ներս է քաշում ինքնաթիռն իր ուղևորներով, և հետո էլ ստիպված է լինում բոլորին տուն հասցնել ծխնելույզով:
Փոշեկուլը լավ բան է, երբ պետք է մաքրություն անել: Իսկ ճամփորդելու համար, ինչ ուզում ես արա, հին ցախավելն ավելի հարմար է:
Բեֆանան և քուրը սկսեցին երկար ցախավելներ վաճառել այնքան վաճառեցին որ սաղ ցախավելների խանութը դատարկվեց և քույրն ու Բեֆանան սկսեցին նոր ցախավելներ դասավորել խանութում։ Այդպես նրանց մոտ լիքը մարդ սկսեց գալ նրանց ցախավելների խանութ։
Սովորողի անհատական պլան Մարիաննա Խաչատրյան
Ընտանեկան նախագծեր: լվացվել, հագնվել, առավոտյան մարզանք, նախաճաշ, գիրք կարդալ, արտագրություն, հետաքրքիր ֆիլմերի և զարգացնող մուլտֆիլմերի դիտում։
Զատիկ ընտանեկան նախագիծ, Զատկի ծես, Ածիկ, Մեդիատեխնոլոգիա, Մաթեմատիկա+ մեդիա
Ես մարզվում եմ… Առավոտյան մարզվում եմ և պարում եմ։
Ես օգնում եմ մայրիկիս՝ թվարկեք. ի՞նչ եք անում Ես մայրիկիս օգնում եմ հավաքել և մաքրել մեր բնակարանը՝ հավաքում եմ անկողինս, փոշիներն եմ վերցնում, մասնակցում եմ եմ աղցանների և թխվածքների պատրաստմանը, երգում եմ ընտանիքիս համար։
Ընտանիքիս անդամների հետ խաղում եմ սեղանի խաղեր. թվարկեք Եղբորս հետ խաղում եմ շախմատ և շաշկի, իսկ մայրիկիս հետ խաղում եմ անուններ և քաղաքներ։
Ես նայում եմ ուսուցողական մուլտեր, ֆիլմեր. թվարկեք: Նայում եմ կենդանիների մասին ֆիլմեր <Togo>, <Xatiko> ․․․ և մուլտֆիլմեր Ֆիկսիկներ ․․․
Լսում եմ…նշեք երգերը – Մուսլիմ Մագամաև- О море море, Ты моя мелодия, Королева красоты – Առնո Բաբաջանյանի ստեղծագորխություններն են, Արամ Խաչատրյանի Սուսերով պարը, Վալսը Դիմակահանդես բալետից, Չայկովսկու Շչելկունչիկ և Կարապի լիճը բալետները, Շոպենի Նոկտյուրն N9, Գարնանային վալս ․․․ Մոցարտի Թուրքական մարշ, Բեթհովենի Լուսնի Սոնատը, Գարիկ & Սոնա Լուսին, Taypan & Agunda Луна не знает пути․․․ Արփի-Մախմուր աղջիկ, Նեմրա – Նարե․․․
Մասնակցում եմ տեսադասերի
Իմացումի հրճվանք— երեքշաբթի՝ 14:00-14:30, հինգշաբթի՝ 13:00-14:00
Ռուսերենի տեսադաս— ուրբաթ՝ 13:00-13:30
Անգլերենի տեսադաս- չորեքշաբթի՝ 13:30-14:00
Ժամը 18:00-20:00
Ինքնակրթություն
Ես կարդում եմ այս գրքերը…թվարկեք
Виктор Драгунский – Денискины рассказы
Հովհանես Թումանյան – բանաստեղծություններ
Դիսնեյի դասական հեքիաթաշար – Սարցե սիրտը
The sleeping beauty
Ջերոնիմո Ստիլտոն – իմ անունն է Ստիլտոն Ջերոնիմո Ստիլտոն
Անտուան Դը Սենտ-Էքզյուպերի – Փոքրիկ Իշխանը։