https://www.classtools.net/hotspot/202302-KWbije
Այս խաղը պատրաստել եմ ես։
Այս խաղը սովորեցնում է տարբեր Երկրների և Քաղաքների մասին։
Նաև այստեղ կան տարբեր տեղեկություններ։
https://www.classtools.net/hotspot/202302-KWbije
Այս խաղը պատրաստել եմ ես։
Այս խաղը սովորեցնում է տարբեր Երկրների և Քաղաքների մասին։
Նաև այստեղ կան տարբեր տեղեկություններ։
Իրանացիները ապրում են Պարսկաստանում,Իրանը հարավ-արևելք սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Նախիջևանին։
Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։
Իրանցիները Նովրուզը նշում են գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբը։ Այն տոնվում է գարնանային գիշերահավասարի օրին, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին:
Նովռուզի ընթացքում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է 7, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է: Սփռոցի վրա պետք է շարված լինեն Ս տառով սկսվող 7 իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ) և քացախ (սեռքե): Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր: Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդույթը, ըստ որի մի տղամարդ սևացնում է ձեռքերը ու երեսը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է մանածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով: Նովռուզի ժամանակ հարազատները այցելում են միմիանց, և մեծերը երեխաներին դրամ են նվիրում:
Հայաստան
Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:
Երվանդականների թագավորության վերականգնումը։ էջ 68-72
1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։
Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում)։
2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։
Ք. ա. 330թ. Ալեքսանդրը Մենոն զորավարի գլխավորությամբ մի զորաբանակ ուղարկեց Հայաստան` գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերի շրջանը: Սակայն Հայաստանում մակեդոնական բանակը ջախջախվեց, իսկ Մենոնը, ըստ Ստրաբոնի, «խեղդամահ արվեց տեղաբնիկների կողմից»:
3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։
Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնելու անմահության , որի համար ճանապարհ բռնում <<դեպի հայոց աշխարհ որտեղ ակունք է Եփրատի ու Տիգրիսի>>:
4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։
Կյորոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհական տերություններից ամենամեծն էր (հայտնի է դարձել Աքեմենյան տերություն անունով)։
5․ Ի՞նչ գիտես Աքեմենյան տերության մասին։
Աքեմենյան պետություն (հին պարսկերեն՝ Խշաչա, կայսրություն) (մ.թ.ա. 553 – 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված Կյուրոս Մեծի կողմից։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը, նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 8․ Հայկազունի Երվանդականների թագավորությունը 7-4-րդ դարերում։
Առաջադրանք․
Պարույր նահապետը Հայոց թագավոր էր։
Հայող զորքի թիվն էր 40․000։
Հյուսիսում-Կուր գետ և Սև ծով։
Արևելքում-Մարաստան։
Հարավում-Հյուսիսային Միջագետք։
Արևմուտքում-Կապադովկիա։
Քանի որ Կյուրոս Մեծը գնացել էր մառտի այն չուներ զորք և դրա համար ստեղծեց Աքեմենյան տերությունը։
Դարեհ I-ը պատերազմներ սկսեց իր հակառակոռդների դեմ, որոնց մասին է պատմում նրա թողած Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը։ Այս արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինիա, ելամերենում Հարմինույա, իսկ բաբելերենում Ուրարտու։
Սատրապություն, Աքեմենյան պետությունում ռազմա-վարչական խոշոր միավոր։ Աքեմենյանների լայնածավալ տերությունը Դարեհ I (մ․թ․ա․ 522-486) բաժանել է 24 սատրապությունների՝ հաշվի առնելով գլխավորապես բնական, աշխարհագրական սահմանները, ինչպես նաև մարզերի էթնիկական կազմը։
Հաճախ սատրապությունը համապատասխանել է նախկինում անկախ այս կամ այն պետության տարածքին (Մարաստան, Հայաստան, Եգիպտոս, Բաբելոն և այլն)։ Դարեհ I-ի օրոք Հայաստանը, Պակտիկեն (պարսկերեն Կատպատուկա, հայերեն՝ Կապուտկե) և հարակից մարզերը (մինչև Եվքսինյան Պոնտոս) ընդգրկվել են 13-րդ Այան մեջ, որից իբրև հարկ տարեկան գանձվել է 400 տաղանդ արծաթ, 20 հազար նժույգ, թանկարժեք մետաղից պատրաստված բարձրարվեստ անոթներ։ Դարեհ I-ի արձանագրություններում Հայաստանը (հին պարսկերեն՝ Արմինա, էլամերեն՝ Հար-Մինույա, աքքադերեն՝ Ուրաշտու) ներկայացված է որպես միատարր ժողովրդով (հայերով) բնակեցված միասնական երկիր։ Արևելքի երկրների բաժանումը սատրապությունների պահպանվել է նաև հետագայում՝ [[Ալեքսանդր Մակե
Պատրաստվեք ներկայացնել։
ա/ Վանի թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ։
բ/ Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Էջ 54-60։ Տես նաև։
Առաջադրանք
1/ Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետություններն։
Ասորեստան, Կիմերներ։
2/ Ովքե՞ր էին կիմերները։ Ռուսա 2-րդը ինչպե՞ս վարվեց կիմերների հետ։
Իսավաչկատուն ռազմիկ ցեղեր (ցեղային միություն)։
Նա նրանց նենց արեց, որ նրանք լինեն Ասորեստանի դեմ։ Նաև նրանք դառան իրար դաշնակից։
3/ Ինչո՞ւ թուլացավ Վանի թագավորությունը։
Երբ կիմերները հարձակվեցին Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և սկսեցին կղոպտել բոլոր թանկառժեք իրերը Վանի թագավորը ասաց, որ ճար չկա, որովհետև նրանք ավելի ուժեղ էին։
Հազարամյակներ առաջ եղել են մեկ լեզվի բառբառներ։ Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու։ Մայր լեզվով կամ նախալեզվով խոսողները կոչվում են, մայր ժողովուրդ, իսկ նրա զբաղեցրած սկզբնական տարածքը՝ նախահայրենիք։
Գիտնականներին հաջողվել է իմանալ թե, որտեղ է եղել <Հնդեվրոպական նախահայրենիքը>։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիսարևմուտքը։
Հայաստանը, լինելով հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը, սրբազան երկիր է համարվել նաև այլ ծագումով ժողովուրդների համար։
1- Ներկայացրե՛ք Հայկական լեռնաշխարհի լեռները /էջ 9-10/։
Արարատ, Արագած, Թոնդուրեկ։
2- Ինչպե՞ս քայքայվեց նախնադարյան հասարակությունը /էջ 27-28/։
Նախնադարի շրջանում մարդիկ իրար հավասար են եղել, և գոյություն չի ունեցել շահագործում։ Բայց երբ կատարելագործվեցին աշխատանքային գործիքները և զեները մարդիկ մարդիկ սկսեցին ստանալ և հարստանալ։
Մարդը սկզբում ապռում էր կենդանիների նման, սպառելով միայն բնության պարգևած բարքները։ Նեոլիթում մարդկային հասարակության մեծ հեղափոխությունը այն էր, որ զարգացավ հողագործությունը և անասնապահությունը։ Մարդն այլևս միայն սպառող չէր։ Նա կարողանում էր իր համար ստեղծել անհրաժեշտ բարիքներ պահելով ու բազմացնելով կենդանիներ, մշակելով բույսեր և աճեցնելով մրգատու ծառեր։
Նոր քարե դարում առաջընթաց եղավ նաև հասարակական կյանքում։ Ազգակից և հարևան ցեղերի միավորումով ստեղծվեցին ցեղային միություններ։
Նրանք պահում էին կենադնիներին և խնամում էին ծաղիկները և այլ բույսեր։ Նրանք նաև զբաղվում էին կավագործությամբ, անասնապահությամբ և հողագործությամբ։
Բանական էակ ասելով ես հասկանում եմ մտածող և գիտակցող մարդ այսինքն մարդը։
Մեծ Հայքը կոչվում է Մեծ Հայաստան։ Մեծ Հայքը բաժանված է եղել 15 նահանգների։
Տայք, Գուգարք, Բարձր Հայք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Ծոփք, Աղձնիք, Այրարատ, Սյունիք, Ուտիք, Արցախ, Տուրբերան, Վասպուրական, Փայտակարան։
Նախնադարի փուլերն են քար, պղինձ, բռոնզ։ Քարե դարը բաժանվում է 3 մասի Հին քարեդար, Միջին քարեդար, Նոր քարեդար։
ՀՀ տարածքը կազմում է 1/13 մասը 29․800քառակուսի կմ։
Մարդիկ քարե դարում ապռում էին փոքր խմբերով, որոնք կոչվում էին հոտ։ Մարդկանց բոլոր աշխատանքային գործիքները քարից էին պատրաստված։ Մարդիկ քարե դարում արաջին անգամ կրակ ստացան։