Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am
Ընտրում ենք թեմաներից մեկը և շարադրում մտքերը.
Հանդիպում նոր գրքերի հետ
Անտեսված գրքերը
Մի անգամ գրադարանում
Ընթերցող մարդու հմայքը
Այն, ինչ պետք չէ կարդալ
Ինչ եմ կարդում հիմա
Եթե գրքեր չլինեին
Ինչու կարդալ բառարաններ
<<Ինչ եմ կարդում հիմա>>
Ես հիմա կարդում եմ Հարրի Փոթթերի 2-րդ մասը, քանի որ 1-ին մասը ես կարդացել եմ: Այս գիրքը շատ հետաքրքիր և ուրախ գիրք է: Այդ գիրքը ինձ նվիրել է <<Ձմեռ Պապիկը>>: Ես այդ գրքից շատ տարբեր բաներ եմ սովորում: 14-օրից իմ ծննդյան տարեդարձն է և ես ուզում եմ մայրիկիցս Հարրի Փոթթերի 3-րդ մասը, քանի որ այս գիրքը ինձ շատ է հետաքրքրել: Ես շատ եմ սիրում գիրք կարդալ: Ահա թե ինչ գիրք եմ ես հիմա կարդում ամենօր: 🙂🙂
Բարև ձեզ ես Մարիաննա Խաչատրյանն եմ։ Մենք երեքշաբթի օրը գնացել էինք սահադաշտ։ Մենք գնացել էինք Գասպռոմ Արմենիաի սահաադաշտը։ Երբ գնացինք սահադաշտ, ես չէի կարողանում քշել, բայց հետո ես սովորեցի և սկսեցի քշել։ Մեր ժամանակը շատ լավ էր անցնում։ Հետո մենք դուրս եկանք սահադաշտից և գնացինք հանդրեձարան։ Հագնվեցինք և գնացինք դպրոց։ Երբ հասանք դպրոց, գնացինք դասարան և սկսեցինք տարբեր խաղեր խաղալ։ Մեր ժամանակը շատ արագ և հետաքրքիր անցավ։ Նաև մենք խոսացինք տարբեր և շատ հետաքրքիր թեմաներից։ Ահա ինչպես անացավ մեր ճամբորդությունը։
Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ որոնց, համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել որ հասել է իմացության գագաթնակետին: Այնպես պատահեց որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը քանի որ ինչպես ասվում է Արդյոք հիմար չէ նա ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում:
Նրանք ճամփա ընկան միասին սակայն ի սկզբանե գիտեին և նախապես էլ հայտնի էր որ ի տարբերություն երեք ընկերների որոնք հմուտ էին և տեսության և իրագործման մեջ չորրորդը գիտելիքներով թույլ էր բայց ըմբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց երբ նրանք ավելի լավ ճանաչեցին միմյանց երեք ընկերները զգացին որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց ընկերները նրան ասացին
Դա հատուկ է այնպիսիններին ինչպիսին դու ես անտարբեր առավելություններ ունեցող զարգացած մարդկանց նկատմամբ և համառելով որ դու նրանց հետ հավասար ես:
Բայց այնուամենայնիվ նրանք թույլատրեցին որ նա հետևի իրենց թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից: Ստացվեց այնպես որ նրանք ճանապարհին ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:
Ահա ասաց առաջինը իմ պատկերացմամբ այս կույտի մեջ առյուծի կմախք և ոսկորներ են:
Իսկ ես ասաց երկրորդը տիրապետում եմ այնպիսի գիտելիքների որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:
Դե իսկ ես ասաց երրորդը տիրապետումեմ այնպիսի արվեստի որ կարող եմ վերադարձնել կյանքը այնպես որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:
Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ կիրառել իրենց գիտելիքները: Չորրորդը բռնելով նրանց ձեռքերը ասաց հետևյալ խոսքերը
Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են նրան կյանքի կվերադարձնենք և նա մեզ տեղում կսպանի:
Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա կենդանի ու սոված առյուծ: Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով չորրոդը բարձրացավ մի ծառի վրա…
Մի անգամ երեք եղբայրներ ճանապարհորդում էին։ Քայլում էին մթնշաղին երկար ու ծուռումուռ ճանապարհով։ Ու հասան նրանք գետի, որը խորն էր այնքան, որ քայլքով չես անցնի, ու արագահոս այնքան, որ չես լողա։ Բայց եղբայրները կախարդության արվեստի գիտակ էին։ Թափահարեցին կախարդական փայտիկները, ու կամուրջ հայտնվեց գետի վրա։ Երբ գետի կեսը անցել էին, թիկնոցի մեջ փաթաթվածը կտրեց նրանց ճանապարհը։ Ու Մահը խոսեց եղբայրների հետ։
Ճամփորդները միշտ խեղդվում էին գետում, Մահը վրդովված էր, որ չէր ստացել նոր զոհեր, բայց խորամանկեց․ ցույց տվեց, թե հիանում է նրանց հնարամտությամբ, ու ասաց, որ ի նշան իր հիացմունքի՝ եղբայրներից յուրաքանչյուրը պիտի ընդունի մի ընծա իրենից։ Ավագ եղբայրը ռազմատենչ էր։ Նա խնդրեց աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը․ փայտիկ, որի տերը կհաղթի ցանկացած մենամարտում, փայտիկ, որը արժանի է մարդուն, ով հաղթել է Մահվանը։ Ու Մահը պոկեց թանթրվենու ճյուղը, որ աճում էր գետի ափին, սարքեց կախարդական փայտիկ ու տվեց ավագ եղբորը։ Միջնեկ եղբայրը գոռոզ էր։ Որպեսզի էլ ավելի ստորացնի Մահվանը, նա խնդրեց մեռածներին վերակենդանացնելու ուժ։ Ու Մահը վերցրեց գետի մոտ ընկած քարը, տվեց միջնեկ եղբորն ու ասաց, որ այն կարող է մեռածներին հետ բերել։ Հետո Մահը հարցրեց երրորդ՝ փոքր եղբորը` ինչ նա կուզեր։ Փոքրը ամենաիմաստունն էր եղբայրների մեջ, նա չէր վստահում Մահվանը։ Այդ պատճառով նա խնդրեց մի այնպիսի ընծա, որը հագնելով, նա կկարողանա տեղաշարժվել այնպես, որ Մահը չկարողանա հետեւել իրեն։ Մահը այլ ելք չուներ, ստիպված պոկեց սեփական անտեսանելի թիկնոցի մի մասը ու տվեց փոքրին։ Դրանից հետո Մահը մի կողմ կանգնեց ու թույլ տվեց եղբայրներին շարունակել իրենց ճանապարհը, նրանք գնացին՝ խոսելով իրենց հետ պատահած արկածի մասին ու հիանալով Մահվան ընծաներով։ Հետո եղբայրները բաժանվեցին, ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։
Առաջին եղբայրը մոտ մի շաբաթ ճամփորդելուց հետո հասավ մի գյուղի, որտեղ ապրում էր երիտասարդ կախարդը, ում հետ նա վիճել էր։ Բնականաբար, թանթրվենու կախարդական փայտիկով նա չէր կարող պարտվել մենամարտում, որը հետեւեց նրանց հանդիպմանը։ Մեռած կախարդին թողնելով գետնին` նա գնաց հյուրանոց ու սկսեց գլուխ գովել անհաղթ փայտիկի համար, որը ինքը ճանկել է Մահից։ Նույն գիշերը հենց ավագ եղբայրը, խմիչքից անզգայացած, քնեց, մի այլ կախարդ վնասեց նրան ու գողացավ փայտիկը։ Այսպես Մահը տարավ առաջին եղբորը։ Միջնեկ եղբայրը վերադարձավ տուն, որտեղ մենակ էր ապրում։ Հանեց քարը, որը մեռածներին վերականդանացնում է ու երեք անգամ պտտեց ձեռքում․ նրա առջեւ հայտնվեց աղջիկը, ում հետ ուզում էր ամուսնանալ, բայց ով մահացել էր անժամանակ։ Աղջիկը տխուր էր ու սառը, մի տեսակ, մեկուսի։ Չնայած նա վերադարձել էր կյանք, բայց նա չէր պատկանում այդ աշխարհին ու տանջվում էր։ Վերջիվերջո, երկրորդ եղբայրը, անհուսությունից խելագարված, վերջ տվեց իր կյանքին, որպեսզի կարողանա աղջկա հետ լինել։ Այսպես Մահը տարավ երկրորդ եղբորը։ Չնայած Մահը երրորդ եղբորը փնտրում էր տարիներով, այդպես էլ չկարողացավ գտնել նրան։ Ու միայն երբ նա բավականին ծերացել էր, փոքր եղբայրը հանեց անտեսանելի թիկնոցը ու փոխանցեց այն իր որդուն։ Հետո ողջունեց Մահվանը` ասես հին ընկերոջ, ու գնաց նրա հետ ուրախությամբ։ Ու նրանք, ինչպես հավասարը հավասարի, լքեցին աշխարհն այս։
Այս հեքիաթը սովորեցնում է նրան, որ մարդկանց միշտ պետք է օգնել: Ի՞նչ կասես կերպարների մասին:
Հայրը շատ բարի էր և երբ նա մահացավ նա այդ կաթսան թողել էր տղային նրա համար, որովհետև նա մտածում էր մարդկանց մասին:
Տղան անշնորհակալ էր, որովհետև նրա հայրը տվեց նրան այդպիսի հնարավորություն իսկ նա շնորհակալություն չհայտնեց: Քննարկում ենք. հոր կտակի ազդեցությունը ստեղծագործության սյուժեի ու կերպարների զարգացման վրա Ըստ քեզ՝ ցատկոտան կաթսան ու փափուկ հողաթափն ի՞նչ նշանակություն ունեն հեքիաթում:
Իմ կարծիքով կաթսան խորհրդանշում էր մարդկանց մեղքերը և ցավերը:
Իմ կարծիքով այդ հողաթափը խորհրդանշում էր տղայի վախը:
Շահանդուխտը Իշխանի դուստրը հրաշագեղ էր, չքնաղ նրա գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Նայողին թվում էր նյութեղեն չէ, այլ կարծես կերտված է լիալուսնի նրբանուրբ շողերից, արևի թրթռուն ճառագայթներից ու ծաղիկների անուշաբույր նեկտարից։
Մի օր, երբ իշխանազուն օրիորդը ուղեկցող խմբով անցնում է մի ապառաժոտ վայրով, հանկարծ նկատեց զինյալներ անծանոթ կերպարանքներով։
Օրանջիայի ձորակում, ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը դեղին սպիտակ։
Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային
Մգեցված բառերի բացատրությունները գրել:
Հրաշագեղ-սքանչելի, արտակարգորեն գեղեցիկ:
Նյութեղեն-նյութից կազմված՝ բաղկացած:
Կերտված-կերտվել-ի:
Նրբանուրբ-չափազանց նուրբ, նրբագույն:
Նեկտար-շաքարային հյութ, որ արտադրում Է բույսերի նեկտարանոցը:
Ռոուլինգի քույրը՝ Դայանը, ծնվել է երբ Ռոուլինգը 23 ամսական էր։ Երբ Ջոանը չորս տարեկան էր, վերջինիս ընտանիքը տեղափոխվում է հարևան Վինտերբուրն գյուղը։ Ռոուլինգը սովորել է Սուրբ Միքայելի տարրական դպրոցում, որը հիմնադրվել է աբոլիցիոնիստ Վիլյամ Վիլբերֆորսի և կրթության ռեֆորմատոր Հաննա Մորի կողմից։ Կա մի վարկած, ըստ որի դպրոցի տնօրենը՝ Ալֆրեդ Դաննը դարձել է Կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ Հոգվարթսի տնօրեն Ալբուս Դամբլդորի նախատիպը։
Լոնդոնում թողնելով «Միջազգային ամնիստիայի» գործը, Ռոուլինգը և իր երիտասարդ ընկերը որոշեցին տեղափոխվել Մանչեսթեր։ 1990 թվականին, երբ նա Մանչեսթերից գնացքով Լոնդոն էր ժամանում (գնացքը մոտ չորս ժամ դադար էր տվել), նրա մոտ մտահղացում առաջացավ. գրել վեպ տղայի մասին, որը հաճախում էր կախարդությունների դպրոց։ Նա The Boston Globe-ի հարցազրույցի ժամանակ ասել է. «Ես իսկապես չգիտեմ, թե որտեղից եկավ այդ միտքը։ Սկզբում ես մտածեցի Հարրիի մասին, ապա գլուխս լցվեց մյուս բոլոր կերպարներով և իրավիճակներով։»։
Ռոուլինգը իր կայքում այսպես է ներկայացնում Հարրի Փոթերի առաջացման կոնցեպցիան.
Ես միայնակ Լոնդոն էի վերադառնում լեփ-լեցուն գնացքով, իսկ Հարրի Փոթերի միտքը ուղղակի մտավ իմ գլխի մեջ։ Ես առանց դադարների գրում էի համարյա վեց տարեկանից, բայց նման միտք նախկինում երբեք չէի ունեցել։ Ցավոք սրտի ես չունեի գրիչ, իսկ ես շատ էի ամաչում ինչ-որ մեկից փոխարինաբար գրիչ վերցնել… Ինձ մոտ ես չունեի աշխատանքային գրիչ, բայց կարծում եմ, որ, դա շատ լավ էր։ Ես ուղղակի նստել ու չորս ժամ մտածում էի (գնացքի դադարի ժամանակ) և հենց այդ ժամանակ տղայի պատկերը հայտնվեց իմ ուղեղում. այդ սևահեր ակնոցով տղան, ով չգիտեր, որ ինքը կախարդ է, ավելի ու ավելի իրական էր դառնում ինձ համար։ Միգուցե, եթե ես դանդաղեցնեի մտքերիս հոսքը՝ բոլորը թղթին գրելու համար, ապա ես պետք է ճնշեի դրանցից մի քանիսը (թեև երբեմն ինձ հետաքրքիր է, թե այն ժամանակվա իմ մտածածից ինչքա՞նն եմ մոռացել գրի առնել, երբ իմ մոտ արդեն գրիչ կար։ Ես սկսեցի «Փիլիսոփայական քար»-ը գրել հենց այդ գիշեր, թեև գրքի սկզբի մի քանի էջերը ընդհանրապես կապ չունեն գրքի վերջաբանի հետ։
Հրաշքների պետք է միշտ հավատալ,հավատալ որ մի օր հաստատ կատարվելու է։ Չպետք է նստես ու երազես, որ հրաշքը կատարվի, պիտի ջանք ու երանդ չխնայես, գործես, որ այն հնարաորինս շուտ կատարի։ Ոմանք ասում են, որ միշտ պետք է ապրի իրականություն, ապա ավելի քիչ հիասթափություն կլինի: Մյուսները հավատում են, որ առանց հավատալու հրաշքներին, աշխարհը դառնում է ձանձրալի եւ անհետաքրքիր: Բայց ով է իսկապես ճիշտ: Արդեն ապացուցվել է, որ հոռետեսները ավելի երկար են ապրում, քան լավատեսները: Բայց դա նշանակում է, որ նրանք ապրում են ավելի երջանիկ: