Որոնք են ջերմային էներգիայի աղբյուրները

Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:

Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:

Հարցեր

  1. Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:

Նավթ, բնական գազ, փայտ, քարածուխ, տորֆ։

  1. Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:

Բուսական և կենդանական աշխարհի կյանքի համար։

  1. Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:

Աղեր, կիրառումը, բաղադրությունը

Աղեր, կիրառումը, բաղադրությունը

Ուսումնասիրել և կարդալ հետևյալ հղումով տեղադրված ուսումնական նյութը;

Պատասխանել հարցերին՝

1.Արդյո՞ք աղերը բարդ նյութեր են:

Աղերը բարդ նյութեր են,որովհետև նրանք կազմված են մի քանի նյութերից։

2.Թվարկե՛ք կենցաղում օգտագործվող մի քանի աղեր:

Նատրիումի քլորիդը, կրաքար, կերակրի աղ։

3.Ո՞ր աղերն են օգտագործվում գյուղատնտեսության մեջ:

Նատրիումական, կալիումական սելիտրաները պղնձի սուլֆատը։

Միացման և քայքայման ռեակցիաներ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում քայքայման:

Քիմիական ռեակցիաներն են անվանվում այն ռեակցիաները ,որոնց ընթացքում որևէ բարդ նյութ քայքայվում է առաջացնելով մեկ այլ նյութ կամ նյութեր

2. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում միացման:

Քիմիական ռեակցիաներն են անվանվում այն ռեակցիաները,որոնց ընթացքում երկու և ավելի նյութերի միացումից առաջանում է մեկ նոր նյութ կոչվում է միացման ռեակցիա։

3. էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և  թթվածնի: Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում:

Այրում

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ  է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում  այն:

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում

2. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք:

Ջրով,կրակմարիչով,կրակի մոտ փոս փորել,փրփուր
3. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք:

Կբացեմ պատուհանը, և կփակեմ գազը

Բնագիտություն

«Իմ երկրագործական ամառ» նախագծի ամփոփում

Այս ամառը ես շատ հետաքրքիր անցկացրեցի։ Այս ամառը շատ տաք էր և գեղեցիկ։ Ես այս ամառ շատ հետաքրքիր տեղեր եմ գնացել, օրինակ, Լոռի, Գյումրի, Փարպի, Բյուրական և այլ շատ հետաքրքիր տեղեր։ Այս ամառ ես կնքվեցի։ Իմ կնունքը անցավ շատ հետաքրքիր, քանի որ իմ կողքին իմ ընկերներն էին։ Այս ամառ նաև ես շատ հետաքրքիր մեծ և փոքր չափերի կենդանիներ եմ տեսել, որոնց կերակրել եմ։ Այս ամառը շատ հետաքրքիր անցավ։