Այն, ինչ կհիշեմ մայրենիի դասերից😊

Այն, ինչ կհիշեմ մայրենիի դասերից

Մեր մայրենիի դասերը միշտ շատ հետաքրքիր են անցել, երբ սկսում էր մայրենիի դասը ես շատ էի ուրախանում, քանի որ մայրենին իմ ամենասիրելի դասերից մեկն է։ Մայրենիի դասերից ես կհիշեմ մեր ուսուցչուհուն Ընկեր Մերիին։ Ընկեր Մերին շատ լավ ուսուցիչ է նա մեզ շատ բաներ է սովորացրել և մենք շատ ուրախ ենք, որ ունենք այսպիսի ուսուցիչ։ Նաև ես կհիշեմ մեր ներկա բացակայի օրենքները։ Երբ ընկեր Մերին սկսում էր ներկա բացակա անել մենք բոլորով թեմա էինք ընտրում և ըստ այդ թեմայի անում էինք ներկա բացակա, օրինակ թեման-ո՞րն է մեր ամենասիրելի գույնը, երբ ընկեր Մերին տալիս էր օրինակ իմ անունը կամ այլ երեխայի մենք պատասխանում էինք այդ հարցին։ Նաև ես կհիշեմ մեր դասերի ընթացքը, թե ինչ հետաքրքիր, բանիմաց և ուրախ դաս էինք անցկացնում։ Ահա թե ինչ ես կհիշեմ մեր մայրենիի դասերից։👍😊

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s