- Վանի թագավորության զորքը ինչքա՞ն էր և ի՞նչ զորատեսակներից էր կազմված։
Վանի թագավորությունը մոտ 350-հազար էր։ Այն կազմված էր հեծելազորից, հետևակից և մառտակարգերից։
- Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։
Զորանամակը Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակն է։
- Ի՞նչ ճյուղերից էր բաղկացած Հին Հայաստանի գյուղատնտեսությունը։
Հին Հայաստանում գյուղատնտեսությունը բաղկացած էր հողագործությունից և անասնապահությունից։
- Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։
Գորգագործություն, զինագործություն, ոսկերչություն, քարագործություն, փայտամշակություն, կաշեգործություն, մանածագործություն, դարբնություն։
- Ի՞նչ նշանակություն ուներ ներքին ու արտաքին առևտուրը Հին Հայաստանում։
Տնտեսության զարգացման համար կարևոր նշանակությունն էր առևտուրը։
- Ի՞նչ նշանավոր քաղաքներ գիտեք։
Արտաշատ, Տիգրանակերտ։