Պարապմունք 104

  • Տասնորդական կոտորակների կլորացումը
    Տեսական նյութ

    Առօրյա հաշվարկումներում շատ հաճախ կատարում են թվերի կլորացում, այսինքն՝ նրանց փոխարինում ուրիշ, նրանցից ոչ շատ տարբերվող թվերով:
    Օրինակ՝ ենթադրենք, թե պետք է ցանկապատել ուղղանկյունաձև հողամասը, որի պարագիծը 628,816 մ է։ Իհարկե, անհրաժեշտ շինանյութի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը հաշվի չեն առնվում։ Եվ այդ պատճառով տվյալ թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով 0‐ներով և համարելով, որ այն մոտավորապես հավասար է 628,8‐ի։ Դա գրի է առնվում այսպես.
  • 628,816 ≈ 628,8 ։
  • Այստեղ տրված թիվը փոխարինված է ավելի փոքրով. մոտավոր թիվը` 628,8-ը, 628,816-ից փոքր է (պակաս է) 0,016-ով։ Ասում են, որ այս դեպքում կատարված է պակասորդով կլորացում մինչև տասնորդականների կարգը։
  • Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են 0-ներով։
  • Նույն 628,87 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 628,87 ≈ 628,9։

    Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են 0-ներով, իսկ տվյալ կարգի թվին 1 է գումարվում։
  • Որպեսզի մինչև տվյալ կարգը թվի կլորացումը կատարվի նվազագույն սխալով, պետք է վարվել հետևյալ կերպ.
  • ա) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված է 0, 1, 2, 3, 4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել պակասորդով կլորացում.
  • բ) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված է 5, 6, 7, 8, 9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել հավելուրդով կլորացում։

Առաջադրանքներ

1. Գրիր տասնորդական կոտորակներ, կլորացրու մինչև տասնորդականները։
125,2789-125,3
2. Գրիր երկնիշ թվեր,  կլորացրու տասնավորը։
25-30
42-40

3. Գրիր քառանիշ թվեր,  կլորացրու հարյուրյավորը։
1257-1300
4. Թիվը պակասորդով կլորացրու մինչև տասնորդականները.

ա) 0,2382≈0,2   բ) 1,0425≈1,0   գ) 200,12≈200,1

դ) 28,2397≈28,2   ե) 80,0388≈80,0  զ) 567,91111≈567,9

5. Թիվը հավելուրդով  կլորացրու մինչև տասնորդականները.

ա) 12,25≈12,3   բ) 1,0625≈1,1    գ) 200,18≈200,2

դ) 28,27≈28,3  ե) 80,0888=80,0  զ) 567,9111≈560

6.  Նշեք, թե յուրաքանչյուր օրինակում մինչև ո՞ր կարգն է կլորացված թիվը.

ա) 93,6527≈93,65 (Մինչև հարյուրերորդականը)։
բ) 12,4589≈12,459 (Մինչև հազարերորդականը)։

7. Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.

ա) 7,8932≈7,9   բ) 0,9999≈1   գ) 2,3845≈2,39

դ) 85,0639≈85,07   ե) 65,6788≈65,68  զ) 18,0936≈18,1
8) Ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը համապատասխանաբար 12,4 դմ, 5,08 դմ և 3,6 դմ են։ Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները։

Պատ․՝ 22,677

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s