Առաջադրանք՝
- Արշակունիների իշխանությունը ու՞մ օրոք դարձավ ժառանգական, գրե՛ք դրա նշանակությունը։
Արշակունիների իշխանությունը դարձավ ժառանգական Վաղարշ II-ի օրոք:
- Ներկայացնել 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։
Սասանյան Արտաշիրը գրավում է երկրի գահը: Այդ ժամանակվանից մեր հարևան երկիրը հայտնի է Պարսկաստան անունով: Պարթև Արշակունիներին պաշտպանող հայ Արշակունիները դարձան Սասանյանների հարստության հակառակորդը: Արտաշիր I Սասանյանի փորձը տապալելու նաև Հայաստանում գահակալող Արշակունիներին, ավարտվում է պարտությամբ:
- Ովքե՞ր էին Տրդատ արքայազնը և Գրիգոր Պարթևը։
Տրդատ Գ (255 կամ 250-330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 278 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (253-261) որդին։ Սուրբ Գրիգոր Լուսաորիչը, Գրիգոր Պարթև (239–325/326), Հայոց առաջին եպիսկոպոսապետ 302-ից, համաքրիստոնեական տոնելի սուրբ։
- Պարսից մոգերը ի՞նչ քաղաքականություն էին իրականացնում Մեծ Հայքում։
Հայերին պարտադրում էին զրադաշտականություն (մազդեզականություն), որը Պարսկաստանում պետական կրոն էր։