Պարապմունք 90

Նոր դաս.
Տասնորդական կոտորակների բազմապատկումը ամբողջ թվով։

վերցնենք 2,4 տասնորդական թիվը  և 3 ամբողջ թիվը, փորձենք բազմապատկել.
2,4×3 =2,4+2,4+2,4=7,2
Կամ
  2,4
x    3
_______
  7,2
Տասնորդական կոտորակը բնական թվով բազմապատկելու համար, պետք է՝

թվերը բազմապատկել՝ անտեսելով ստորակետ ստացված արտադրյալում աջից անջատել այնքան թվանշան, որքան թվանշան կա ստորակետից հետո տրված տասնորդական կոտորակում։

Օրինակ 2.

25,017⋅12=300,204

  25,017
x       12
  ———
    50034
+25017
¯¯¯¯¯¯¯
300,204


Օրինակ 3.
Տասնորդական թվի բազմապատկումը 10, 100, 1000-ով
2,41×10=241/100×10/1=241/10=24,1
Օրինակ 4.
3,345×1000=3345/1000×1000/1=3345
Այսինքն՝  տասնորդական թվերը 10, 100, 1000-ով ․․․ բազմապատկելու դեպքում  տասնորդական թվի ստորակետը տեղափոխում էինք աջ ըստ մյուս արտադրիչի 0-ների քանակի։

Առաջադրանքներ

1. Բազմապատկիր տրված թվերը 10-ով, 100-ով  և 1000-ով`;
3,14;    4,657;      9,456;    124,8;    147,1;      145,678։

2.Կատարիր գործողությունը.
32,1•3
1,14•11
25,7•3
254,6•5 
45,78•2  
2,5•25
9,78•7 
5,14•4 
9,56•6     
0,1•13 

3. Քաղաքների միջև ընկած հեռավորությոը  240 կմ է։Իրար ընդառաջ երկու քաղաքներից միաժամանակ դուրս եկան բեռնատար ու մարդատար ավտոմեքենաները։ Բեռնատարը շարժվում է 40կմ/ժ արագությամբ, իսկ մարդատար մեքենան 80կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ հետո մեքենաները հանդիպեցին։

4. Տրված են մեկից մեծ երեք բնական թվեր։ Առաջին երկուսի արտադրյալը հավասար է 32 -ի։ Հնարավո՞ր է արդյոք, որ առաջինի և երրորդի արտադրյալը լինի հավասար 315 -ի։

5. Կատարել բազմապատկում․

ա) 12 ⋅ 0,36,          բ) 4 ⋅ 0,5 ,       գ) 85 ⋅ 0,2           դ) 200 ⋅ 1,25 ,
ե) 77 ⋅ 0,01 ,          ե) 9 ⋅ 0,002,      զ) 5 ⋅ 66,1 ,      է) 134 ⋅ 1,1 

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s